Armenian ARMSCII Armenian
Կ-752-01.12.2005-ՊԻ,ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (14 դեկտեմբերի 2004 թվականի ՀՕ-125) 163-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը

Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Գործատուի եւ աշխատողի միջեւ այլ համաձայնություն չլինելու դեպքում վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ, եթե աշխատողի աշխատած ժամանակահատվածի տեւողությունը տալիս է նրան այդ իրավունքը»: