Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-625-03.10.2014,05.11.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի «50000 դրամ» բառերը փոխարինել «55000 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2.  Օրենքի 2-րդ հոդվածի`

1. 2-րդ պարբերության «300 դրամ» բառերը փոխարինել «330 դրամ» բառերով.

2. 3-րդ պարբերության «334 դրամ» բառերը փոխարինել «367 դրամ» բառերով.

3. 4-րդ պարբերության «500 դրամ» բառերը փոխարինել «550 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածում «չափի» բառը  փոխարինել «, գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն Օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  (այսուհետ` նաեւ Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014  թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի դրույթները: Նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջ է սահմանված նաեւ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի, Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարության ծրագրերում:  Նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջը բխում է նաեւ ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրերի պարտավորություններից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Նվազագույն աշխատավարձը կատարած աշխատանքի համար աշխատողին տրվող հատուցման նվազագույն թույլատրելի սահմանն է, որը պետության կողմից սահմանվում է որպես նվազագույն երաշխիք: Հանդիսանալով ՀՀ աշխատաշուկայի կարգավորման հիմնական գործիքներից մեկը` գործող նվազագույն աշխատավարձը ձեւավորում է աշխատուժի ցածր գին (աշխատավարձ), որը ցածր է նաեւ աշխատողի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերի արժեքից եւ դեռեւս չի ապահովում աշխատողի նվազագույն կենսապայմանները:

Նվազագույն աշխատավարձը աշխատողի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերին հավասարեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի միջեւ առկա տարբերության կրճատումը պահանջում են նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված`  2009-2012թթ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմանտեմպը որոշակիորեն նվազեց: 2009թ. նվազագույն աշխատավարձը սահմանվեց 30000 դրամ, որից հետո բարձրացավ միայն2011թ. 2500 դրամով եւ դարձավ 32500 դրամ: Այս չափը պահպանվեց նաեւ 2012 թվականին:

Այս բնագավառում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով, տնտեսության զարգացման ծրագրերին զուգընթաց ՀՀ կառավարությունը իր ծրագրերում սահմանեց նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակադրումներ, որին համապատասխան 2013 թվականից մեկնարկեց նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագիրը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված աշխատավարձի բարձրացման քաղաքականության դրույթները եւ նախատեսված չափերը` Նախագծով նախատեսվում է 2015թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000դրամ:

5. Ակնկալվող արդյունքը

Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ ակնկալվում է ձեռք բերել նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագրով նպատակադրված հետեւյալ թիրախները`