Armenian ARMSCII Armenian
Կ-625-03.10.2014,05.11.2014-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «50000 դրամ» բառերը փոխարինել «55000 դրամ» բառերով:

Հոդված  2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «300 դրամ» բառերը փոխարինել «330 դրամ» բառերով.

2) երրորդ պարբերության «334 դրամ» բառերը փոխարինել «367 դրամ» բառերով.

3) չորրորդ պարբերության «500 դրամ» բառերը փոխարինել «550 դրամ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «չափի» բառը  փոխարինել «, գործավարձով  եւ  ժամավճարով  վարձատրվող  աշխատակիցների  համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: