Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեխի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկը համապատասխան ծածկագրերից հետո լրացնել հետեւյալ տողերով.
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքի համառոտ անվանումը |
8419 |
Արդյունաբերական կամ լաբորատոր մեքենաներ, սարքավորումներ` էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացումով` ջերմաստիճանների փոփոխության ուղիով նյութերի մշակման համար (տաքացում, եփում, թորում, բազմաթորում, մանրէազերծում, վարակազերծում, շոգեհարում, չորացում, գոլորշիացում, խտացում, կամ սառեցում), բացառությամբ տնային օգտագործման սարքավորումների, ոչ էլեկտրական ջրատաքացուցիչ սարքեր |
8434 |
Կթելու կայանքներ եւ ապարատներ, կաթի մշակման եւ վերամշակման սարքավորումներ |
8435 |
Մամլիչներ, ջարդիչներ եւ համանման մեքենաներ` գինեգործության, սիդրի, մրգահյութերի կամ համանման ըմպելիքի արտադրության համար |
8438 |
Սարքավորումներ` սննդամթերքի կամ ըմպելիքի արդյունաբերական պատրաստման, կամ արտադրության համար` այլ տեղում չնշված, բացի կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպերի եւ յուղերի լուծամզման կամ մաքրման սարքավորումներից |
8446 |
Գործող հաստոցներ |
8447 |
Մեքենաներ` տրիկոտաժե արտադրանք, հյուսող, ձեւավոր մանվածք, ժապավենաթել, շղարշ, ժանյակ, երիզներ կամ ցանցեր հյուսելու, ասեղնագործի եւ գորգերի համար |
8449 |
Սարքավորումներ` մահուդի, թաղիքի եւ ֆետրի ու չգործված նյութերի կտորներով կամ ձեւերով, արտադրության կամ մշակման համար, ներառյալ ֆետրե գլխարկներ արտադրելու սարքավորումները, գլխարկներ պատրաստելու կաղապարներ |
8454 |
Կոնվերտներ, ձուլաշերեփներ, կոճղակաղապարներ եւ ձուլամեքենաներ, որոնք օգտագործվում են մետալուրգիայի կամ ձուլման արտադրության մեջ |
8455 |
Գլանման հաստոցներ եւ գլաններ դրանց համար |
8456 |
Ցանկացած նյութերի մշակման հաստոցներ լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային ճառագայթով, գերձայնային, էլեկտրալիցքավորման, էլեկտրաքիմիական, էլեկտրաճառագայթային, իոնաճառագայթային, կամ պլազմային եղանակներով նյութերի հեռացման համար |
8457 |
Մշակող կենտրոններ, միադիրք եւ բազմադիրք ագրեգատային հաստոցներ` մետաղի մշակման համար |
8458 |
Խառատային մետաղակտրիչ հաստոցներ (ներառյալ բազմաբնույթ խառատային հաստոցները) |
8459 |
Մետաղահատ հաստոցներ (ներառյալ գծային դասավորությամբ ագրեգատային հաստոցները) գայլիկոնման, ներտաշման, ֆրեզման, ներքին կամ արտաքին պարուրակի ակոսման համար, բացի 8458 ապրանքային խմբում նշված խառատային հաստոցներից |
8460 |
Հաստոցներ` քերթիչ-հղկիչ, սրող, հղկիչ, հոնինգման, կիպահղկման, ողորկիչ եւ մետաղների, կարծր ձուլվածքների ու մետաղակերամիկական նյութերի մաքրամշակման այլ գործողություններ կատարելու համար` հղկող սկավառակների, հղկանյութերի եւ ողորկող միջոցների օգնությամբ, բացի 8461 ապրանքային խմբում նշված ատամնահատ, ատամնահղկման եւ ատամնամշակման հաստոցներից |
8461 |
Հաստոցներ` երկայնառնդման, լայնառնդման, թործային, միջաձիգ, ատամնահատ, ատամնահղկման կամ ատամնամշակման, սղոցող, կտորահատ, այլ հաստոցներ` մետաղի, կարծր ձուլվածքների, մետաղակերամիկայի մշակման համար այլ տեղում չնշված |
8462 |
Մեքենաներ (ներառյալ մամլիչները) մետաղների մշակման համար ծավալային դրոշմումով, կռումով կամ դրոշմումով, մեքենաներ (ներառյալ մամլիչները)` մետաղամշակման համար, կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատ, անցքահատ կամ արտահատիչ, ինչպես նաեւ վերեւում չնշված մամլիչներ` մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար |
8463 |
Այլ հաստոցներ (մեքենաներ) մետաղների կամ մետաղակերամիկայի մշակման համար` առանց նյութի հեռացման (պլաստիկ ձեւափոխության մեթոդով մշակման համար) |
8464 |
Հաստոցներ` քարի, կերամիկայի, բետոնի, ասբոցեմենտի եւ համանման նյութերի մշակման կամ ապակու սառը մշակման համար |
8465 |
Հաստոցներ` փայտի, խցանի, ոսկրի, էբոնիտի, պինդ պլաստմասսաների կամ համանման պինդ նյութերի մշակման համար (ներառյալ մեխեր, ամրակներ վարսելու, սոսնձելու կամ հավաքելու այլ ձեւերի համար հաստոցները) |
8474 |
Սարքավորումներ` բնահողը, քարը, հանքաքարի այլ հանքային հանածոները պինդ (այդ թվում` փոշենման կամ մածուկանման) վիճակում տեսակավորելու, լվանալու, մանրացնելու, աղալու, խառնելու կամ միախառնելուհամար, սարքավորումներ` պինդ հանքային վառելանյութի, կերամիկական բաղադրությունների, չկարծրացած ցեմենտի եւ այլ հանքային նյութերի համապատասխան մշակման համար (ագլոմերացիա, կաղապարում կամ ձուլում), կաղապարման մեքենաներ ավազե ձուլակաղապարներ պատրաստելու համար |
8477 |
Սարքավորումներ` ռետինի կամ պլաստմասաների մշակման, կամ այդ նյութերից արտադրանք արտադրելու համար` այլ տեղում չհիշատակված |
8478 |
Սարքավորումներ` թութունի նախապատրաստման կամ պատրաստման համար` այլ տեղում չհիշատակված |
8479 |
Հատուկ նշանակության մեքենաներ եւ մեխանիկական հարմարանքներ, այլ տեղում չհիշատակված |
8480 |
Կաղապարաշրջանակներ եւ կոճղակաղապարներ, ձուլման տակդիրներ, ձուլամոդելներ, կաղապարներ (բացի կոճղակաղապարներից) մետաղների, մետաղական կարբիդների, ապակու, հանքանյութերի, ռետինի կամ պլաստմասաների ձուլման համար |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Ներկայումս պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը համարվում է Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերության դերի վերականգնումը: Այդ առումով հիմնական խնդիրներն են հանդիսանում շուկայական տնտեսության պայմաններում կայուն եւ արդյունավետ գործող, ներքին եւ արտաքին շուկաներին նպատակաուղղված, արդյունաբերական համակարգի ընկերությունների արտադրության արդյունավետության բարձրացմանը նպաստելը` հիմնված արտադրության նորացման եւ մրցունակ արտադրանքի թողարկման վրա, արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված խնդիրների լուծումը:
Ներկայացված օրինագծերով առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 84 ապրանքային դիրքի մի շարք ապրանքների (սարքավորումների եւ արտադրական նշանակության այլ տեխնիկայի) ներմուծումը եւ իրացումը ազատել ԱԱՀ-ից։ Ներկայումս արտադրական միջոցները հիմնականում ներմուծվում են եւ դրանց գերակշիռ մասը հարկվում է սահմանի վրա, ինչը ֆ ինանսական դժվարություններ է առաջացնում արտադրության կազմակերպողների համար։
Մշակող արդյունաբերության (սննդամթերքի՝ ներառյալ խմիչքների եւ տեքստիլի արտադրության) եւ մի շարք այլ ոլորտներում օգտագործվող սարքավորումների եւ արտադրական նշանակության այլ տեխնիկայի հետ կապված գործարքները եւ գործառնությունները ԱԱՀ-ից ազատելը նպատակ է հետապնդում.
- նպաստել արտաքին շուկայի պահանջներին հա՟մա՟պա՟տասխանող եւ մրցունակ ժամանակակից արտադրատեսակներիարտադրության ծավալների աճին,
- աջակ՟ցել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը արտադրության մեջ,
- համախառն ներքին արդյունքի մեջ մեծացնել վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռը,
- օժանդակել ներքին ռեսուրսների վերամշակման հետ կապված մրցունակ արտադրությունների ստեղծմանը,
- բարձրացնել արտադրության արդյունավետությունը,
- խթանել տեղական ներդրումների ծավալների մեծացմանը։