Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-655-06.11.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

2) 15-րդ կետում «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «եւ արտակարգ իրավիճակների» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությւան կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Հայաստանի Հանրապետությւան կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետւթյան արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ միացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը կհամալրվի նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունով: