Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում`
1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.
2) 15-րդ կետը «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «եւ արտակարգ իրավիճակների» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: