Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-595-11.09.2014,07.11.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 01-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 395-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 4268 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4268 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթը

1. Դատարանը դատական ակտը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:

2. Դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնում է, եթե՝

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 4267-րդ հոդվածով սահմանված՝ բողոքի ձեւին ու բովանդակությանն առաջադրվող պահանջները, կամ

2) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին, կամ

3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ

4) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, կամ

5) մինչեւ դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել բողոքը հետ վերադարձնելու մասին:

Դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնում է բողոքն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերող անձին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերեւույթ սխալները: Սույն մասով նախատեսված հիմքերով բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված սխալները վերացվելու եւ որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում դատարանը բողոքն ընդունում է վարույթ: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում դրանում առկա սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Վերաքննիչ դատարանի՝ դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան ստացման պահից 10-օրյա ժամկետում:

3. Դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե՝

1) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, կամ

2) բողոքը ներկայացրել է այն անձը, ով բողոք ներկայացնելու իրավունք չուներ:

Դատարանը դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնում է բողոքն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերող անձին: Վերաքննիչ դատարանի՝ դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան ստացման պահից 10-օրյա ժամկետում:

4. Դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելու եւ դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոքն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում կայացնում է դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում: Որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերող անձին եւ գործին մասնակցող այլ անձանց:»:

Հոդված 3. Օրենսգրքի 4269 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4269 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործի նոր քննության կարգը

1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով ծանուցվում են բողոք բերող անձն ու դատավարության մյուս մասնակիցները (բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի): Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վերաբերելի մասով կիրառելով սույն օրենսգրքի 394-րդ կամ 419-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները:

3. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործի նոր քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Գործի նոր քննության արդյունքում դատարանը կարող է չփոփոխել վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքով նախատեսված նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներն ըստ էության չեն ազդել գործի ելքի վրա:

5. Գործի նոր քննության արդյունքում կայացված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: