Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «աշխատավարձի»բառից առաջ լրացնել «հիմնական»բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին եւ 2-րդ մասերով»բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 2.1-ին մասերով»բառերով, իսկ «աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ»բառերը փոխարինել «աշխատողի վճարումն իրականացվում է»բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «վարձատրությունը»բառը փոխարինել «աշխատավարձը»բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«1) հիմնական աշխատավարձը՝ օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է,
2) լրացուցիչ աշխատավարձը՝ սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները եւ պարգեւատրումներն են,
3) հավելումը՝ սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրություն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու եւ (կամ) արտաժամյա եւ (կամ) գիշերային աշխատանքների եւ (կամ) հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար,
4) հավելավճարը՝ սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրություն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում եւ այլն), աշխատանքային ստաժի համար:
5) լրավճարը՝ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով նախատեսված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից եւ պարգեւատրումից բացի աշխատողին վճարվող ցանկացած ձեւի վարձատրությունն է,
6) պարգեւատրումը՝ օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով եւ չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի եւ ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:
Հիմնավորում
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե, «Պետական նպաստների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե, «Եկամտային հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե, «Պետական կենսաթոշակների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե, «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով եւ նպատակ ունի բարձրացնել սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսարդյունավետությունը:
Բացի այդ, «Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից եւ դրա կիրառման ընթացքում առաջացել են որոշակի իրավակիրառական խնդիրներ, որոնց լուծմանը եւս անդրադարձ է կատարվել ««Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:
Օրենքի համաձայն՝ սահմանված է հետեւյալ տեսակի նպաստները.
1) հիվանդության.
2) պրոթեզավորման.
3) առողջարանային բուժման.
4) հղիության ու ծննդաբերության.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:
Նպաստը տրվում է, եթե դրա ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
Նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից:
Գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունը:
Մասնավորապես, կորցրած եկամուտը երբեմն փոխհատուցվում է ավելին, քան աշխատողի աշխատավարձն է, որը նա կստանար, եթե ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատեր:
Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ անձին, որպես վարձու աշխատող գրանցելու եւ նրան մեկ-երկու ամիս ամիս հետո նպաստ վճարելու համար որեւէ օրենսդրական արգելք չկա (ինչից ակնհայտորեն օգտվում են գործատուները), իսկ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգը եւ առավելագույն շեմի բացակայությունը առանձին դեպքերում ետին պլան է մղում նպաստի սոցիալական էությունը:
Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ այս պարագայում ֆորմալ իմաստով օրենք չի խախտվում:
Միաժամանակ, ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար որեւէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:
Բացի վերը նշվածը, «Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքն ընտանեկան, սոցիալական նպաստների, հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը սահմանող 15-րդ, 17-րդ եւ 23-րդ հոդվածներում հղումներն այլ հոդվածի համապատասխան մասին չեն կատարված, ինչպես նաեւ հստակ սահմանված չեն կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձանց շրջանակը, հրատապ օգնության վճարման, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակելու եւ հաշմանդամության նպաստի վճարումը վերսկսելու ժամկետները: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան ծնվել է մահացած:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները եւ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է.
1. Հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի,
2. Պահպանել մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը եւ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (սա կազմում է շուրջ 1 մլն դրամ՝ 2015 թվականին եւ շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին, համաձայն առկա տեղեկատվության՝ ամսական 1 մլն. դրամից ավելի եկամուտ է ստանում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված (ֆիրտիլ տարիքի) աշխատող շուրջ 400 կին, կամ այդ տարիքի աշխատող կանանց (շուրջ 110 000 անձ) շուրջ 0,35 տոկոսը, այսինքն, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար 99,65 տոկոսի համար կապահովվի 100 տոկոս փոխհատուցման գործակից»:
3. Բարձր (առավելագույն շեմը գերազանցող) եկամուտներ ունեցողների համար եւս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանել, որ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) եւ գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուներիի կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
4. Սահմանել մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն շեմ՝ այն սահմանելու իրավասությունը տալով կառավարությանը (նախատեսվում է, որ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն չափը կսահմանվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով չաշխատող անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության չափով՝ բացառելով, որ աշխատող կինը ստանա ավելի պակաս, քան չաշխատող անձին տրվող նպաստի չափն է):
5. Սահմանել, որ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80%-ից: Ընդ որում՝ սահմանվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով, եւ պահպանվում է միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը:
6. Իրականացնել տարբեր գործատուների մոտից մայրության հղիության եւ ծննդաբերության նպաստի իրավունք ունեցող անձանց եկամուտների կոնսոլիդացիա՝ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող նվազագույն եւ առավելագույն շեմը կիրառելով կոնսոլիդացված եկամուտների նկատմամբ (մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ այս դեպքում նպաստը հաշվարկում է հիմնական գործատուն՝ հաշվի առնելով նաեւ այլ գործատուների վճարած եկամուտները):
7. Պահպանել ինքնուրույնաբար իրեն ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության «հղիության եւ ծննդաբերության» նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող առավելագույն շեմը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով:
8. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաեւ չաշխատող կնոջը:
Ընդ որում, հաշվի առնելով նաեւ հղիության որոշակի տեւողությունից հետո պարտադիր բժշկական հսկողության կանգնելու անհրաժեշտությունը, առաջարկվում է սահմանել, որ
1) Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի,
2) Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի «140 օրվա» ընթացքում:
9. Չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մեծությունից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի որպես նվազագույն ամսական աշխատավարձի չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ (նախատեսվում է` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով): Այս դեպքում չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը 60000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում 4,6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ (30000/30.4x140):
10. ««Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքի օրենքի 15-րդ, 17-րդ եւ 23-րդ հոդվածներում ճշտել հղումները, հստակ սահմանել կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձանց շրջանակը, հրատապ օգնության վճարման, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակելու եւ հաշմանդամության նպաստի վճարումը վերսկսելու ժամկետները, հստակեցնել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը:
11. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել նաեւ այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած: Առաջարկության համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Մանկական մահացության ու ծնունդների գրանցման եւ դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակը բարելավելու մասին»N 949-Ն որոշումը, ըստ որի երեխայի ծնունդը 500 գրամ եւ ավելի քաշով (22 շաբաթ եւ ավելի հղիության ժամկետով) մահացած պտղի (մեռելածնության դեպքում) կամ անկախ հղիության ժամկետից կենդանի պտղի (կենդանածնության դեպքում) ամբողջական արտամղումն է կամ դուրսբերումը մոր օրգանիզմից:
12. «Եկամտային հարկի մասին»ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությամբ սահմանվում է, որ աշխատող կնոջը տրվող մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստը հարկվում է եկամտային հարկով (չաշխատող մայրերին տրվող նպաստը չի հարկվում, սակայն կհաշվարկվի հարկված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ աշխատողինը՝ չհարկված նվազագույն աշխատավարձի չափից):
13. Ավելացնել հիվանդության նպաստի` գործատուի կողմից վճարվող ժամանակահատվածը` 3 օրից դարձնելով 5 օր: Այս միջոցով կներդրվեն որոշակի կառուցակարգեր՝ հավասարակշռելու վարձու աշխատողի, գործատուի եւ պետության` աշխատողի հիվանդանալու դեպքում սոցիալական պարտավորությունների շրջանակը:
14. «Պետական կենսաթոշակների մասինե, «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին»ՀՀ օրենքներում հստակեցվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»ՀՀ օրենքին կատարված հղումները` օրենքի նախագծով առաջարկվող անվանումը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի անվանումը:
3. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում էապես կբարելավվի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ սկսած 2016 թվականից, հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրելով շուրջ 30 000 չաշխատող կնոջ, ինչը կարող է դրական ազդել ծնելիության ցուցանիշի վրա:
Միաժամանակ, բժշկական հաշվառման կանգնելը կարեւոր խթան կհանդիսանա առողջ սերունդ ունենալու համար:
Առաջարկվող մեխանիզմի դեպքում, պահպանելով աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցումը աշխատող կանանց մոտ, կներդրվեն տնտեսական խթաններ հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար (ուղղակի տնտեսապես ձեռնտու չի լինի անձին միայն նպաստ վճարելու համար աշխատանքի ընդունելը (ձեւակերպելը):
Կհստակեցվեն պետական նպաստների նշանակման եւ վճարման իրավակիրառական որոշ դրույթներ: