Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-624-03.10.2014,10.11.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-157-Ն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր՝ 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ ծառայողի համար սահմանված համապատասխան գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալով: Ընդ որում, այդ ծառայողների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածներով եւ 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները, սակայն այդ ծառայողները հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հավելվածի «Մաքսային ծառայություն» եւ «Հարկային ծառայություն» աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:


Հավելված

Հիմնավորում

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը մաքսային ծառայության ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության որոշ պաշտոնների համար օրենդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցների վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ հարկային եւ մաքսային ծառայության, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության միեւնույն պաշտոն զբաղեցնող պետական ծառայողների հիմնական աշխատավարձերի գործակիցների միջեւ առկա են էական տարբերություններ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել հարկային եւ մաքսային ծառայության միեւնույն պաշտոն զբաղեցնող հարկային եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հանդիսանում է մաքսային եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային ծառայության եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության որոշ պաշտոնների համար օրենդրությամբ սահմանված աշխատավարձերի հաշվարկման գործակիցները համապատասխանեցնել համապատասխանաբար հարկային ծառայության եւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) նույն պատոնների համար սահմանված գործակիցներին: