Armenian ARMSCII Armenian
Կ-622-03.10.2014,12.11.2014-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը «ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում`

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է վարձու աշխատողի եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վարձու աշխատողների եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի հասկացությունը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակները, վարձու աշխատողների եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:».

2) 2-րդ մասի «դրամական եւ նյութական բավարարումները» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Չաշխատող (վարձու աշխատող եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) անձին մայրության նպաստի տրամադրման, նշանակման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների» բառերով.

2) 1-ին մասի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստին» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստներին» բառերով, իսկ «սույն օրենքով» բառը փոխարինել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) վերնագիրը «տեսակները» բառից հետո լրացնել «, մայրության նպաստի հասկացությունը» բառերով.

2) 1-ին մասից հանել «կամ ամբողջությամբ» բառերը.

3) 2-րդ մասից հանել «(այսուհետ` նպաստ)» բառերը.

4) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մայրության նպաստի միջոցով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձանց հղիության եւ ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:»:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Նպաստի» բառը փոխարինել «Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի (այսուհետ` նպաստ)» բառերով, իսկ նույն մասի 1-ին կետը «ֆիզիկական անձինք» բառերից հետո լրացնել «,  բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների» բառերով.

2) 2-րդ մասի «նպաստի» բառը փոխարինել «սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի » բառերով.

3) 3-րդ մասի «նպաստները» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստները» բառերով, իսկ «դրանց ստանալու իրավունքն» բառերը՝ «ժամանակավոր անաշխատունակությունն» բառերով.

4) 4-րդ մասում՝

ա. «ժամանակահատվածի» բառը փոխարինել «, իսկ մայրության նպաստը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի» բառերով, իսկ «(աշխատանքից ազատվելը),» բառերը՝ «(աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ» բառերով,

բ. լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  նոր  նախադասությունով. «Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:».

5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Համատեղությամբ  աշխատելու  դեպքում  ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու եւ վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում եւ վճարվում է հիմնական գործատուի կողմից:»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը» բառերը փոխարինել «Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով, իսկ «երեք» բառը՝ «հինգ» բառով.

2) վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):»:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում, 11-րդ հոդվածի վերնագրում «հղիության ու ծննդաբերության» բառերը փոխարինել «մայրության» բառով:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «հղիության ու ծննդաբերության նպաստը» բառերը փոխարինել «մայրության նպաստը» բառերով.

2) 1-ին եւ 2-րդ մասերի, 5-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասությունների «հղիության ու ծննդաբերության նպաստ» բառերը փոխարինել «մայրության նպաստ» բառերով.

3) 1-ին մասի, 2-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասությունների, 3-րդ մասի «աշխատանքային օրերի» բառերը փոխարինել «օրացուցային օրերի» բառերով.

4) 5-րդ մասի «աշխատանքային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչեւ 110 օրական դառնալը)» բառերը փոխարինել «օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչեւ 110 օրական դառնալը)» բառերով:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում» բառերով, իսկ «նպաստը» բառը` «ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատողի աշխատանքի անցնելը:»:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «աշխատողին նպաստ» բառերը փոխարինել «աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության` գործատուի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա վարձու աշխատողին աշխատանքում վերականգնվելու օրվանից սկսած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:»:

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «աշխատանքային օրերի» բառերը:

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հղիության եւ ծննդաբերության» բառերը փոխարինել «մայրության» բառով:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «հղիության ու ծննդաբերության» բառերը փոխարինել «մայրության» բառով:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը եւ միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը

1. Վարձու աշխատողի եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

2. Վարձու աշխատողի եւ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:

3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի եւ նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:

4. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝  վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված  (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաեւ եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները:

8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաեւ մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաեւ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող եւ նշանակող) գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող եւ նշանակող) գործատուին է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքի հիման վրա: Սույն մասով սահմանված դեպքում այլ գործատուի վճարած եկամուտը եւ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը միջին ամսական աշխատավարձում հաշվառելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

10. Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա  վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

12. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:

14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) եւ բազմապատկվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:

16. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) եւ գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:»:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «11-րդ մասով» բառերով.

2) 2-րդ մասի «դեպքում նպաստի» բառերը փոխարինել «դեպքում ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի» բառերով:

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքում վճարված մայրության նպաստը վերահաշվարկվում է, եւ ավել վճարված մայրության նպաստի գումարի հետպահումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվել է սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունից:»:

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «նկատմամբ» բառը փոխարինել «նկատմամբ, այդ թվում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մայրության նպաստի հաշվարկման, նշանակման եւ վճարման ճշտության նկատմամբ» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «8-րդ եւ 10-րդ մասերով» բառերով:

Հոդված 19. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունը կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունքն առաջացել է 2015 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո):

2. Եթե ժամանակավոր անաշխատունակությունը (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունքը) առաջացել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա ժամանակավոր անաշխատունակության (մայրության նպաստը) եւ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով):