Հոդված 1. «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: