Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-328-18.06.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (28 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82, այսուհետեւ` Օրենք) 119 հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի համագործակցությունը պետական մարմինների եւ ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների հետ»:

Հոդված  2. Օրենքի 119 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3.Հանձնաժողովն իրավունք ունի համագործակցել պետական այլ մարմինների եւ ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առեւտրային կազմակերպու՟թյունների, այդ թվում արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաեւ նման տեղեկություններ ստանալուն աջակցելը:

Հանձնաժողովն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցել հիշյալ պետական մարմիններին եւ կազմակերպություններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը եւ այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումներ կանխելու կամ հետապնդելու նպատակով:

Նման համագործակցության նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծել տեղեկատվության փոխանակման համակար՟գեր կամ իր անունից մասնակցել դրանց, մասնավորապես, ստորագրել հուշագրեր եւ այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»

Հոդված 3. Օրենքի 121 հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ զ) ենթակետով.

«զ) իր որոշմամբ ստեղծում է տեղակատվության փոխանակման համակարգեր կամ մասնակցում դրանց, ինչպես նաեւ հաստատում է տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հուշագրերն ու այլ համաձայնագրերը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոպոթյուն եւ լրացումներ կատարելը պայմանավորված է արժեթղթերի եւ ֆինանսական շուկայի այլ հատվածների կարգավորման բնագավառում ներպետական եւ միջազգային համագործակցության, այդ ոլորտում տեղեկատվության հայթայթման եւ փոխանակման համար իրավական հիմքերի ապահովմանանհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Օրենքի 119 հոդվածում 3-րդ կետի լրացումը Հանձնաժողովին օժտում է ընդհանուր առմամբ կանոնակարգման բնույթի համագործակցության հստակ իրավասությամբ եւ սահմանում է նման համագործակցության շրջանակները: Ամրագրվում է Հանձնաժողովի իրավասությունը համագործակցել տեղի եւ օտարերկրյա պետական գործակալությունների (կարգավորող մարմինների), ինչպես նաեւ տեղի եւ օտարերկրյա ինքնակարգավորվող կազմակերպությունների հետ: Հիշյալ կետով սահմանվում է վերը նշված պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ Հանձնաժողովի համագործակցության շրջանակներում տրամադրվող տեղեկատվության շրջանակները, նման տեղեկատվության օգտագործման պայմանները: Ըստներկայացված նախագծի, Հանձնաժողովը կարող է փոխանակել տեղեկություններ, եթե մեկ այլ օրենքով հստակորեն չի սահմանափակվում նման տեղեկատվության փոխանակումը: Այսպիսով, սույն դրույթը չի լիազորում ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովին փոխանակելու պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, նույնիսկ այն դեպքում, երբ Հանձնաժողովը այդ տեղեկությունները ձեռք է բերել պատշաճ եղանակով, քանի որ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով արգելվում է առանց համապատասխան մարմինների կողմից լիազորության, նման տեղեկատվության բացահայտումը: Ընդ որում, կարգավորող այլ մարմիններին Հանձնաժողովի կողմից փոխանակման ենթակա տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է բացառապես իրավապահպան նպատակներով: Այդպիսի նպատակը կարող է լինել ուղղակի (առանձին խախտման դեպքի կապակցությամբ հետաքննությունը) կամ անուղղակի (որեւիցե խախտման կանխարգելմանը կամ քրեական հետապնդմանն ուղղված արդյունավետ միջոցառումների, օրենքների, կանոնակարգերի մշակումը): Նշված երկու դեպքում էլ թույլատրվում էտեղեկատվության փոխանակումը: Բացի այդ, տեղեկատվության տրամադրում հայցող մարմինը պետք է ապահովի տրամադրված տեղեկատվության գաղտնիության պահպանման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը: Այսպիսով, առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության դեպքում, տեղեկատվություն հայցող մարմինը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր` ցանկացած առեւտրային կազմակերպության համար նման տեղեկատվության մատչելիությունը սահամանափակելու համար, դրանով կանխելով այդ կազմակերպության կողմից իր գործունեության ընթացքում նման տեղեկատվության օգտագործումը:

Ներկայացված նախագծով հստակորեն ամրագրվում է նաեւ Հանձնաժողովի իրավսությունը` ստորագրելու համաձայնագրեր, մասնավորապես` հուշագրեր եւ նմանատիպ այլ պայմանագրեր, որոնք նախատեսում են տեղեկատվության փոխանակում: Ընդ որում, սահմանվում ենվերը նշված համաձայնագրերով նախատեսված դրույթների շրջանակները, այն է` միայն փոխանակման ենթակա տեղեկատվության մանրամասները, ինչպես նաեւ փոխանակման պայմանները:

Օրենքի  121 հոդվածի 2-րդ կետում նոր` «զ» ենթակետի լրացմանանհրաժեշտությունը բխում է Օրենքի 119 հոդվածում կատարված փոփոխություններից եւ տեխնիկական բնույթի է: Սույն դրույթը սահմանում է, որ իրավունքների իրականացման մասին Օրենքի 119 հոդվածի 3-րդ կետով սահմանված որոշումները պետք է ընդունվեն Հանձնաժողովի կողմից. օրինակ` կարգավորման բնագավառում համագործակցության մասին ցանկացած փոխըմբռնման հուշագիր պետք է հաստատվի Հանձնաժողովի կողմից: Միեւնույն ժամանակ, սա նշանակում է, որ Հանձնաժողովը չի կարող նման որոշումների կայացման իրավունքը պատվիրակել մեկ այլ մարմնի: