Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3291-29.06.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի առաջին եւ չորրորդ կետերում «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «համայնքային» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետը «պաշտոնները» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քար՟՟տու՟ղար՟ների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերետների պաշ՟տոն՟ները:» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3 . Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբնոր վեցերրորդ մասով.

«Համայնքային ծառայողին` քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ, շնորհվում է նրա համայնքային ծառայության դասային աստիճանին համապատասխան քաղաքացիական ծառայության դասային աստիճան:»:

Այդ կապակցությամբ` հոդվածի վեցերրորդ եւ յոթերրորդ մասերը համապատասխանաբար համարել յորերրորդեւ ութերրորդ մասեր:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «ա» «բ» եւ «գ» կետերը«հայեցողական պաշտոններում» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քար՟՟տու՟ղար՟ների, օգնական՟նե՟րի եւ ռեֆերետների պաշտոն՟ներ ի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը «առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետը «քաղաքացիական ծառայության պաշտոններում» բառերից հետո լրացնել «կամ համայնքային ծառայության պաշտոններում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7 . Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը: