Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6643-15.11.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.24-րդ հոդվածով.

«Հոդված 169.24   Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացնելը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»

Հոդված 2. Օրենսգրքի 244.7 հոդվածի 3-րդ մասում «մասերով» բառից հետո լրացնել «,169.24 հոդվածով» բառերը:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացման եւ տարածաշրջանում Հայաստանի` որպես զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշի ու մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2000 թվականին ճանաչվել է որպես ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, եւ ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

ՏՏ ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձեւավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բոլոր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների ներդրման եւ օգտագործման մակարդակի բարձրացմանը: Նշված ծրագրերն ի վերջո կնպաստեն Հայաստանի տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի` որպես ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

2008-2013թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է շուրջ 20-22% միջին տարեկան աճ:

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես, միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառներում, բարձրակարգ եւ շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով եւ անգլերենի իմացությամբ, էժան աշխատուժ եւ ցածր գործառնական ծախսեր, ուժեղ եւ հաջողակ սփյուռքի ներկայություն աշխարհում, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:

Այնուամենայնիվ, հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում մրցունակության առումով Հայաստանն արդեն զգալիորեն սկսել է զիջել տարածաշրջանի երկրներին, որոնք նշանակալի արտոնություններ են տրամադրում ոլորտին ( միջազգային փորձի վերլուծությունը կցվում է ):

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր կապիտալը մարդկային ռեսուրսներն են, որոնք ապահովում են մտավոր սեփականության ձեւավորումն ու հավելյալ արժեքի ստեղծումը, իսկ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսներում ներդրումներն, ըստ էության, հանդիսանում են կապիտալ ներդրումներ` ուղղված հավելյալ արժեքի ձեւավորմանը: Տեխնիկական եւ բնական գիտությունների բարձրակարգ դպրոցների եւ գիտակրթական ավանդույթների առկայությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մրցակցային առավելություններից է, եւ ներկայումս պետության հիմնական ջանքերն ուղղված են Խորհրդային Միության տարիներին ստեղծված ավանդույթների փոխակերպմանը (տրանսֆորմացմանը)` ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ առկա մրցակցային առավելությունների օգտագործմանը` Հայաստանը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դիրքավորելու նպատակով: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում խթանելու մարդկային ռեսուրսներում ներդրումների իրականացումը, նորարար գաղափարների գեներացումն ու սկսնակ ընկերությունների ստեղծումը, ինչն իր հերթին կխթանի երկրի տնտեսության աճին, մրցունակության եւ արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ տարածաշրջանում հայաստանյան ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակով մշակվել է ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված սույն օրենսդրական փաթեթը, որի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված է, որ ոլորտի զարգացման համար պատասխանատու լիազոր պետական մարմինը վարելու է վիճակագրական վարչական ռեգիստր, իսկ ՏՏ ոլորտում տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ներկայացնել վարչական- վիճակագրական հաշվետվություններ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Տարածաշրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացումը եւ ՏՏ ոլորտի հետագա զարգացումը` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ:

Վերոնշյալ նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում), ինչպես նաեւ ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից վարչական-վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար պատասխանատվության սահմանում:

Վերոնշյալ արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ձեւավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարության կողմից:

5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորում եւ նոր աշխատատեղերի ստեղծում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք հարկային արտոնություններ, ինչը կնպաստի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը եւ մրցունակության բարձրացմանը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագիծը վերաբերում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրմանը, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի 0% դրույքաչափի կիրառում):

Եզրակացություն

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութլյան մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցութլյան մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ստանալ հավաստագիր, ինչը նրանց հնարավորություն կընձեռի օգտվել որոշակի հարկային արտոնություններից,

2) սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները շահութահարկով կամ եկամտային հարկով հարկման նպատակով չեն համարվում եկամուտներ,

3) հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում բացառապես տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման աշխատանքներում ներգրավված աշխատողներին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով,

4) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելու դեպքերում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի կամ հիսնապատիկի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ օրենքների նախագծերով առաջարկվում է տրամադրել հարկային արտոնություններ, իսկ վարչական պատասխանատվության գումարները մեծ չեն` գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն:

Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: