Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.24-րդ հոդվածով.
«Հոդված 169.24. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացնելը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 3-րդ մասը «մասերով» բառից հետո լրացնել «, 169.24 հոդվածով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։