Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-624-03.10.2014,18.11.2014-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-157-Ն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր՝ 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ ծառայողի համար սահմանված համապատասխան գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալով: Ընդ որում, այդ ծառայողների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածներով եւ 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները, սակայն այդ ծառայողները հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հավելվածի (Մաքսային ծառայություն) եւ (Հարկային ծառայություն) աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի :

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում 7-րդ մասում «փետրվարի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 15-ը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: