Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 23-րդ հոդվածի 6-րդ մասում «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «(նաեւ էլեկտրոնային տարբերակով)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: