Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-680-10.12.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

1) 1-ին մասի 2) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի եւ (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման եւ կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ արտադրանքի ներմուծման եւ շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաեւ արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման եւ պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաեւ արտադրանքի գրանցման մասին պահանջներ.»

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1), 6.1), 6.2), 6.3) եւ 12.1) կետերով.

«4.1) բուսասանիտարական եւ անասնաբուժասանիտարական նորմեր` պարտադիր կատարման համար պահանջներ եւ ընթացակարգեր, որոնք սահմանվում են վնասակար օրգանիզմների, հիվանդությունների, հիվանդություններ փոխանցողների կամ հիվանդածին օրգանիզմների ներթափանցման, ամրապնդման կամ տարածման հետ կապված` այդ թվում, կենդանիների եւ (կամ) բույսերի կողմից, արտադրանքի, բեռների, նյութերի, տրանսպորտային միջոցների, հավելումների` այդ թվում, սննդամթերքի կամ կերերի հետ աղտոտիչ նյութերի, տոկսինների, վնասատուների, մոլախոտերի, հիվանդածին օրգանիզմների փոխանցման եւ տարածման հետ կապված առաջացող ռիսկերից պաշտպանելու նպատակով, ինչպես նաեւ պարտադիր կատարման եւ կիրառման համար պահանջներ եւ ընթացակարգեր վնասակար օրգանիզմների տարածման հետ կապված այլ վնասները կանխելու նպատակով.»

 «6.1) արտադրանքի նույնականացում` գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը որոշակի տեխնիկական կանոնակարգին (կանոնակարգերին) եւ սահմանվում է այդ արտադրանքի համապատասխանությունը այդ արտադրանքի տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ.»

«6.2) արտադրանքի խմբաքանակ` նույն նշանակության, միեւնույն արտադրողի (արտադրողի լիազոր ներկայացուցչի, դիստրիբյուտորի, ներմուծողի) կողմից արտադրության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ եւ անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.».

«6.3) արտադրանքի խմբաքանակի նույնականացում` ազգային ստանդարտներին համապատասխան իրականացվող գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելիությունը տվյալ խմբաքանակին.»

«12.1) արտադրանքի շրջանառության դուրս բերում (այդ թվում իրացումը)` ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրանքի տարածման նպատակով առաքում կամ ներմուծում (այդ թվում արտադրանքի պահեստից բաց թողնումը կամ առանց պահեստավորման առաքումը) Հայաստանի Հանրապետության տարածքում.».

3) 13) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«13) համապատասխանության գնահատում` արտադրանքին, արտադրանքի հետ կապված գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող սահմանված պահանջների կատարման ապացույց` փորձարկմամբ, սերտիֆիկացմամբ, տեխնիկական հսկողությամբ, գրանցմամբ եւ (կամ) օրենսդրությամբ սահմանված այլ ձեւով.»

4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 13.1) կետով.

«13.1) պարենային եւ ոչ պարենային արտադրանքի գրանցում` համապատասխանության գնահատման ձեւ, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված իրավասու եւ/կամ համապատասխանության գնահատման նշանակված մարմինները` գրանցման մասին վկայականի տրամադրման միջոցով.»

5) 15) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

 «15) համապատասխանության հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված փաստաթուղթ, որով արտադրողը (արտադրողի լիազոր ներկայացուցիչը, դիստրիբյուտորը) հավաստում (փաստում) է արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին.».

6) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 21.1) կետով.

«21.1) էտալոնային լաբորատորիա` էտալոնային մեթոդիկայի կիրառմամբ, չափումների որոշակի բնագավառում միջազգային մակարդակով հետեւելի` մեծության հենակետային նշանակություն տրամադրող լաբորատորիա.»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2) կետում «միջազգային» բառից հետո լրացնել «տարածաշրջանային (միջպետական)» բառերով եւ հանել «Եվրամիության» բառը:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բաղկացած է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի`

1)  2-րդ մասի «միջազգային» բառից հետո լրացնել «տարածաշրջանային (միջպետական)» բառերով, իսկ «իսկ միջազգային եւ եվրոպական ստանդարտների բացակայության դեպքում` տարածաշրջանային եւ» բառերը փոխարինել «սույն կետում նշված ստանդարտների բացակայության դեպքում`» բառերով:

2)  3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1) կետով.

«3.1 Շրջանառության մեջ գտնվող արտադրանքի համապատասխանության գնահատումը տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ իրականացվում է մինչեւ տվյալ արտադրանքի շրջանառության դուրս բերումը:»:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «կանոնակարգերն են» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերը» բառերով, իսկ «եւ պիտակավորմանը» բառերը փոխարինել «, պիտակավորմանը եւ սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմերին, արտադրանքի գրանցմանը» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4) եւ 5) կետերով.

«4) սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժասանիտարական նորմերի պահպանությունը.

ա. տեխնիկական կանոնակարգերը սահմանում են նաեւ կենսաբանական անվտանգությունն ապահովող (արտադրողի կողմից օգտագործված անվտանգության ապահովման եղանակներից անկախ) նվազագույն անհրաժեշտ սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներ, առանձին երկրներից եւ/կամ վայրերից ծագած ապրանքների հանդեպ` այդ թվում ներմուծման, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման եւ վերամշակման սահմանափակումներ,

բ. սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերով կարող են նախատեսվել արտադրանքի, նրա մշակման մեթոդների եւ արտադրության, արտադրանքի փորձարկման ընթացակարգերի, վերահսկողության, համապատասխանության հավաստման հանդեպ պահանջներ, կարանտինային կանոններ` այդ թվում կենդանիների եւ բույսերի փոխադրման հետ կապված պահանջներ, որոնք անհրաժեշտ են կենդանիների եւ բույսերի կյանքի կամ առողջության ապահովման համար` դրանց փոխադրման ժամանակ, ինչպես նաեւ նմուշների ընտրության մեթոդներ եւ ընթացակարգեր, հետազոտությունների եւ ռիսկի գնահատման մեթոդներ եւ տեխնիկական կանոնակարգերում ընդգրկված այլ պահանջներ,

գ. սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերը մշակվում եւ կիրառվում են գիտական տվյալների հիման վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները, ուղեցույցները եւ միջազգային կազմակերպությունների այլ փաստաթղթերը սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերի պահպանության անհրաժեշտ մակարդակը պահպանելու նպատակով, որը որոշվում է հաշվի առնելով փաստացի գիտականորեն հիմնավորված ռիսկի աստիճանը: Ռիսկի աստիճանի գնահատման ժամանակ ուշադրոթյուն է դարձվում միջազգային կազմակերպությունների միջազգային ստանդարտներին, ուղեցույցների դրույթներին, որոնց մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը, հիվանդությունների եւ վնասատուների տարածմանը, ինչպես նաեւ հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարում մատակարարների կողմից կիրառվող միջոցներին, բնապահպանական պայմաններին, հնարավոր վնասների հետ կապված տնտեսական հետեւանքներին, վնասը կանխելու համար ծախսերի չափերին,

դ. այն դեպքում, երբ սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերի անհետաձգելի կիրառումը հիմնավորված է եւ անհրաժեշտ է սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերի պահպանության նպատակներին հասնելու համար, իսկ համապատասխան գիտական հիմնավորումը բավարար չէ կամ չի կարող ձեռք բերվել անհրաժեշտ ժամկետներում, արտադրանքի որոշակի տեսակների համար տեխնիկական կանոնակարգերով նախատեսված սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական նորմերը կարող են կիրառվել առկա տեղեկատվության հիման վրա` ներառյալ համապատասխան միջազգային կազմակերպություններից եւ օտարերկրյա պետությունների իշխանություններից համապատասխան միջոցների կիրառման մասին ստացված տեղեկատվությունը,

ե. սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները պետք է կիրառվեն` հաշվի առնելով համապատասխան տնտեսական գործոնները` արտադրության ծավալի կամ իրացման կրճատումից հնարավոր վնասը որեւէ վնասակարի կամ հիվանդության ներթափանցման, ամրապնդման կամ տարածման դեպքում, դրանց դեմ պայքարելու կամ դրանց վերացնելու ծախսերը, ռիսկերը սահմանափակելու այլընտրանքային միջոցների արդյունավետությունը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, արտադրանքի արտադրության եւ շրջանառության վրա վնասատուների կամ հիվանդությունների ազդեցությունը նվազագույնին հասցնելու անհրաժեշտւթյունը.

5) արտադրանքի գրանցման ապահովումը.»

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 մասով.

«2.1. Պարենային եւ ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

4) 4-րդ մասից հանել «, ձեւ, բովանդակություն» բառերը.

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 5) կետում «ընթացակարգերը» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ համապատասխանության սերտիֆիկատների եւ համապատասխանության հայտարարագրերի ձեւերը, համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով.» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1) կետով.

«5.1) սահմանում է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները եւ դրանց ճանաչման կարգը.»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասում 11) կետն ուժը կորցրած ճանաչել:

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 12.1) կետով `

«12.1) սահմանում է համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափը.»:

Հոդված 9 . Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5)-րդ կետով.

«5) իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն:»

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատումն» բառը փոխարինել «գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում,» բառերը:

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2) կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «ընթացակարգի» բառը փոխարինել «գործընթացի» բառով:

Հոդված 14. Օրենքի`

1) 24-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

2) 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.

«5. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասու ճանաչված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:»

Հոդված 15 . Օրենքի`

1) 25-րդ հոդվածի 1-ին մասում «Տեխնիկական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ/կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ընդունված» բառերը.

2) 25-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող` շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի նմուշը եւ կիրառման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով»:

Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «12» թիվը փոխարինել «36» թվով:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:     
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1.  Անհրաժեշտությունը

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացով, Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի 55-րդկետի պահանջների կատարմամբ, ինչպես նաեւ նախկինում Մաքսային Միությանը ու ներկայումս արդեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերութուններով/փոփոխություններով: Հաշվի առնելով ներկայումս ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, այն է` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված հասկացություններին եւ գործընթացներին` միաժամանակ շտկելով օրենքում տեղ գտած թերությունները, կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ` վերոնշյալ օրենքներում միաժամանակ սահմանելով նոր հասկացություններ/գործընթացներ:

Բացի վերոգրյալից, ներկայացված օրենքները լրամշակվել են եւ նրանցում ներառվել են «էտալոնային լաբորատորիա» հասկացությունը եւ դրա գործընթացի հետ կապված դրույթները, ինչը կլուծի ՀայաստանիՀանրապետությունում ավելի բարձր ճշտության փորձարկումներ կատարելու իրավասություն ունեցող լաբորատորիաների առկայության խնդիրը: Այդ ինստիտուտը առկա է թե Եվրասիական տնտեսականմիությունում, եւ թե Եվրամիությունում: Դրա անհրաժեշտությունը առաջացել է ելնելով այն իրավիճակից, երբ նույն մակարդակի լաբորատորիաները տալիս են տարբեր արդյունքներ եւ այդպիսի պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ունենա արբիտրաժային լաբորատորիա:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Եվրասիական տնտեսական միությանըմիանալուց հետո որակի ենթակառուցվածքների ոլորտը լիովին կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միությանայդ ոլորտի օրենսդրությանը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծով նախատեսված փոփոխությունների իրականացումը պայմանավորված է որակի ենթակառուցվածքի ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդունված մի շարք որոշումներին մոտարկման նպատակով, որոնք ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը, մարդու առողջության եւ կյանքի պաշտպանությանը, ունեցվածքի, շրջակա միջավայրի, կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության պահպանմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է հաստատել Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներըեւանձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման եւ որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչը ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ կնպաստի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժին:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են )

Չկան:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունման դեպքում

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունման դեպքում առողջապահության  բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը  բնապահպանության ոլորտին առնչվում են,սակայն այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են Մաքսային միությունում սպառողների շահերի պաշտպանությանը, մարդու առողջության եւ կյանքի պաշտպանությանը, ունեցվածքի, շրջակա միջավայրի, կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության պահպանմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) մի շարք դրույթներ համապատասխանեցվում են Մաքսային միության օրենսդրությանը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է որակի ենթակառուցվածքների ոլորտը Մաքսային միության օրենսդրության համապատասխանեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն: