Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 8) կետի «տրամաչափագրումը» բառը փոխարինել «տրամաչափարկումը» բառով.
2) 1-ին մասի 20) եւ 21) կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.».
«21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված եւ գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ եւ փորձ ունեցող ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատմանը մասնակցելու համար.».
3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 24) կետով.
«24) իրազեկություն` գիտելիքները եւ հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն.
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1) կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1) կետով.
«1.1) Հավատարմագրման խորհուրդ.».
2) 2) կետից հանել «հավատարմագրման խորհուրդը եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 5) կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5.1) կետից հանել «համապատասխանության գնահատման մարմնի եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված» բառերը.
3) 6) կետում «ակտերին, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային եւ միջազգային փաստաթղթերին համապատասխան» բառերը փոխարինել «ակտերին համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ եւ պարտականություններ» բառերով:
Հոդված 4.
1. Օրենքի 8-րդ հոդվածի
1) 4-րդ մասի 3) եւ 7) կետերում «իրավասու» բառը փոխարինել «իրազեկ» բառով.
2) 3) կետից հանել «համապատասխանության» բառը.
3) 5) կետում «) այլ իրավական ակտերը եւ ստանդարտները» բառերը փոխարինել «, այլ իրավական ակտերին եւ ազգային ստանդարտներին)» բառերով.
4) 11) կետում «հրատարակում է» բառը փոխարինել «հրապարակում է» բառով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված. 9 Հավատարմագրման խորհուրդը
1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմվում է 9 անդամներից եւ ձեւավորվում երեք շահագրգիռ կողմերից՝
1) 4 պետական կառավարման մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից.
2) 2 հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչներից.
3) 3 հասարակական եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
2. Խորհրդի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատում է լիազորված պետական կառավարման մարմինը:
3. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը Խորհրդի քարտուղարն է եւ չի կարող հանդես գալ որպես նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարին երկու անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) մշակում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ.
2) քննարկում եւ առաջարկություններ է ներկայացնում Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան ծրագրի վերաբերյալ.
3) հաստատում է հավատարմագրման վկայագրի եւ համապատասխանության գնահատման չկանոնակարգվող ոլորտներում համապատասխանության սերտիֆիկատների ձեւերը.
4) հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը եւ կազմը.
5) մասնակցում է Հավատարմագրման ազգային մարմնի աշխատակարգի մշակմանը.
6) Հավատարմագրման ազգային մարմնին խորհրդատվություն է տրամադրում հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման հարցերով.
7) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով եւ սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը.
8) սահմանում է հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները եւ կիրառման կարգը.
9) իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատած գործունեության կարգով Խորհրդին վերապահված այլ գործառույթներ:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1) կետում «պարբերական գնահատման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ արտահերթ գնահատման» բառերը
2) 2) կետն ուժը կորցրած ճանաչել:
3) 3) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաեւ տրված համապատասխանության սերտիֆիկատների եւ գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձեւավորումը եւ վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.».
4) 4) կետում «վերապատրաստման» բառից հետո լրացնել «եւ որակավորման» բառը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1), 4.2) եւ 4.3) կետերով.
«4.1) համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի համար կազմակերպում է որակավորման դասընթացներ եւ տրամադրում վկայագրեր.
4.2) որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) եւ տրամադրում վկայագրեր.
4.3) տրամադրում է համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաեւ վերաձեւակերպված հավատարմագրման վկայագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.».
4) 9) կետում «, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային եւ միջազգային փաստաթղթերին համապատասխան» բառերը փոխարինել «համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ եւ պարտականություններ:» բառերով:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«1. Հավատարմագրման տեխնիկական կոմիտեները ստեղծվում են Խորհրդի կողմից:»
2) 2-րդ մասի 2) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«2) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման փաստաթղթերի (գնահատումների) ուսումնասիրության արդյունքում կայացնում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ որոշումներ:
3) ավելացնել հետեւյալ խմբագրությամբ նոր` 3) կետ
«3) ընդունում է հավատարմագրումը ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաեւ կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշումներ:»
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը փոխարինել «թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով» բառերով:
Հոդված 9 . Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10 . Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները եւ կատարել Հավատարմագրման ազգային մարմնի հետ կնքած պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սույն օրենքով եւ համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.».
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 7) կետով.
«7) Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել տեղեկատվություն համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ:»:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «համար նախատեսված գրանցամատյանները» բառերը փոխարինել «ռեեստրները» բառով:
Հոդված 12.
1. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերն առավելագույնը գործում են մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հոդված 13.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացով, Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի 55-րդ կետի պահանջների կատարմամբ, ինչպես նաեւ նախկինում Մաքսային Միությանը ու ներկայումս արդեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերութուններով/փոփոխություններով: Հաշվի առնելով ներկայումս ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, այն է` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված հասկացություններին եւ գործընթացներին` միաժամանակ շտկելով օրենքում տեղ գտած թերությունները, կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ` վերոնշյալ օրենքներում միաժամանակ սահմանելով նոր հասկացություններ/գործընթացներ:
Բացի վերոգրյալից, ներկայացված օրենքները լրամշակվել են եւ նրանցում ներառվել են «էտալոնային լաբորատորիա» հասկացությունը եւ դրա գործընթացի հետ կապված դրույթները, ինչը կլուծի ՀայաստանիՀանրապետությունում ավելի բարձր ճշտության փորձարկումներ կատարելու իրավասություն ունեցող լաբորատորիաների առկայության խնդիրը: Այդ ինստիտուտը առկա է թեԲ Եվրասիական տնտեսականմիությունում, եւ թեԲ Եվրամիությունում: Դրա անհրաժեշտությունը առաջացել է ելնելով այն իրավիճակից, երբ նույն մակարդակի լաբորատորիաները տալիս են տարբեր արդյունքներ եւ այդպիսի պայմաններում անհրաժեշտ է, որպեսզի պետությունը ունենա արբիտրաժային լաբորատորիա:
2. Ընթացիկ իրավիճակըեւխնդիրները
Եվրասիական տնտեսական միությանըմիանալուց հետո որակի ենթակառուցվածքների ոլորտը լիովին կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միությանայդ ոլորտի օրենսդրությանը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծով նախատեսված փոփոխությունների իրականացումը պայմանավորված է որակի ենթակառուցվածքի ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդունված մի շարք որոշումներին մոտարկման նպատակով, որոնք ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը, մարդու առողջության եւ կյանքի պաշտպանությանը, ունեցվածքի, շրջակա միջավայրի, կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության պահպանմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Վերը նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է հաստատել Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելո ւմասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներըեւանձիք
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման եւ որակի ենթակառուցվածքի բնագավառում օրենսդրությունը կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը, ինչը ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ կնպաստի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրանքի ազատ տեղաշարժին:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են )
Չկան:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունման դեպքում
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթի ընդունման դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են,սակայն այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են Մաքսային միությունում սպառողների շահերի պաշտպանությանը, մարդու առողջության եւ կյանքի պաշտպանությանը, ունեցվածքի, շրջակա միջավայրի, կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության պահպանմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) մի շարք դրույթներ համապատասխանեցվում են Մաքսային միության օրենսդրությանը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է որակի ենթակառուցվածքների ոլորտը Մաքսային միության օրենսդրության համապատասխանեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
Եզրակացություն
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն: