Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջների հաստատումը.».
2. 9-րդ կետում «ցանկի» բառը փոխարինել «եւ բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջների» բառերով.
3. 11-րդ կետում «հսկողության» բառից հետո լրացնել «(վերահսկողության)» բառը.
4. 14-րդ կետում «առանձնակի» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ սննդային արժեքին ներկայացվող » բառերը.
5. 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) սննդամթերքի սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի վկայականի ձեւի եւ տրման կարգի, պետական գրանցման վկայականների ռեսստրի վարման կարգի հաստատումը.».
6. 1-ին մասում`
1) 21-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«21) սննդամթերքի եւ սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային եւ այլ նյութերից պատրաստված արտադրանքին եւ նյութերին ներկայացվող պահանջների հաստատումը.»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ եւ 23-րդ կետերով.
«22) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջների հաստատումը,
23) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:»,
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գենետիկորեն ձեւափախված օրգանիզմների», բառերը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հանել «կամ արտահանող երկրի համարժեք իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1. 4-րդ կետից հանել «կամ մաքուր» բառերը.
2. 6-րդ կետից հանել «հնարավորության սահմաններում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «բուսասանիտարական» բառից հետո «սերտիֆիկատ» բառը փոխարինել «հավաստագիր» բառով, իսկ «կամ» բառից հետո լրացնել «համապատասխանության գնահատման» բառերով.
2. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից»:
Հոդված 7. Օրենքի ողջ տեքստում «վերահսկող մարմին» բառերը եւ դրա հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին» բառերով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: