Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրները
1. Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`
1) անասնաբուժության ոլորտի իրավական ակտերի կատարման ապահովումը, կենդանիների, մարդկանց առողջության պահպանմանն ուղղված՝ անասնաբուժության բնագավառում գործունեության իրականացումը, շրջակա միջավայրի ու սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.
2) միջազգային եւ տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը եւ տեղեկատվության փոխանակումը.
3) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների առողջության եւ բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.
4) գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա պետական քաղաքականության վերանայումը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետից հանել «անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտներում համատեղ ստուգումների անցկացման եւ» բառերը.
2) 1-ին մասի 7-րդ, 8-րդ եւ 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձեւերը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական` անասնաբուժասանիտարական պահանջները:».
2) 3-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: