Armenian ARMSCII Armenian
Կ-6823-11.12.2014-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում «բուսասանիտարական սերտիֆիկատ» բառերը փոխարինել «բուսասանիտարական հավաստագիր» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված` Եվրասիական տնտեսական միության  տարածք երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ եւ (կամ) պահպանմամբ, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ եւ (կամ) պահպանմամբ զբաղվող անձանց շրջանում եւ կազմակերպություններում իրականացվում են համատեղ ստուգումներ՝ համաձայն 1-ին հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին եւ Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողությունն իրականացվում է  համաձայն 2-րդ հավելվածի:

8. Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից դեպի եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ արտահանվող բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական կարանտին հսկողությունն իրականացվում է (վերահսկողությունը) համաձայն 3-րդ հավելվածի:

9. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների կարանտին բուսասանիտարական հսկողությունն (վերահսկողությունը)՝ իրականացվում է համաձայն 4-րդ հավելվածի:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը «հավաստող» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:».

2) 5-րդ մասից հանել «Ներմուծման» եւ «եւ տարանցիկ փոխադրման» բառերը.

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծմանը, արտահանմանը, վերաարտահանմանը եւ տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննություն չանցնելու կամ այդ անձանց սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում տվյալ անձանց աշխատանքի չթույլատրելու մասին` մինչեւ խախտումը վերացնելը:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1-4 հավելվածներով.
 
 

«Հավելված  1
«Սննդամթերքի անվտանգության պետական
վերահսկողության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՄԲ, ՓՈԽԱԴՐՄԱՄԲ ԵՎ/ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՄԲ, ՓՈԽԱԴՐՄԱՄԲ ԵՎ/ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ


1. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված այն կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) տարածք երրորդ երկրի տարածքից, ԵՏՄ տարածքում տեղափոխվում են իրենց արտադրության, վերամշակման, փոխադրման եւ (կամ) պահպանման ընթացքում, եւ անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ եւ (կամ) պահպանմամբ զբաղվող անձանց եւ կազմակերպությունների համատեղ ստուգումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Համատեղ ստուգումներն իրականացվում են  հետեւյալ դեպքերում.

1) երրորդ երկրների կազմակերպությունների ստուգում կամ աուդիտ չի իրականացվել, կամ աուդիտի արդյունքն անբավարար է այդ կազմակերպությունները երրորդ երկրների կազմակերպությունների  ռեեստրում ընդգրկելու նպատակով.

2) երրորդ երկրների կազմակերպությունների ստուգման, որոնցում չի իրականցվել    օտարերկրյա համակարգերի աուդիտ, կամ աուդիտի արդյունքը անբավարար է եղել, որպեսզի հաստատվի նման կազմակերպությունների ընդգրկումը երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում.

3) երրորդ երկրների կազմակերպությունների ստուգման՝ օտարերկրյա  պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի (երկրորդ աուդիտի) անցկացման նպատակն է հաստատել (վերահաստատել), որ  երրորդ երկրի վերահսկման պետական համակարգն ապահովում է ԵՏՄ նվազագույն պաշտպանության պահանջները.

4) կողմերի կազմակերպությունների ստուգման՝ այդ կազմակերպությունները ԵՏՄ կազմակերպությունների ռեեստր ընդգրկելու նպատակով.

5) կողմերի այն կազմակերպությունների ստուգման, որոնք ընդգրկված են ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում անասնաբուժական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները

3. Սույն կարգում օգտագործվել են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) օտարերկրյա  պաշտոնական  հսկողության համակարգի աուդիտ` գործընթաց, որի միջոցով որոշվում է, թե արդյոք վերահսկման օտարերկրյա պետական համակարգը կարող է ապահովել վերահսկման ենթակա ապրանքների անվտանգությունը` ԵՏՄ նվազագույն պահանջներին համապատասխան.

2) արտագնա ստուգում՝ անասնաբուժական վերահսկողության ձեւ, որն իրականացվում է անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի՝ վերահսկման օբյեկտ այցի միջոցով.

3) միասնական անասնաբուժական պահանջներ՝   Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող պահանջներ այն ապրանքների հանդեպ, որոնք ենթակա են անասնաբուժական վերահսկողության.

4) գոտիավորում՝ գերազանցապես աշխարհագրական չափանիշների հիման վրա իրականացվող գործընթացներ, որոնք իրականացնում է իրավասու մարմինը կամ լիազոր մարմինը այդ տարածքում որոշակի անասնահամաճարակային կարգավիճակ ունեցող կենդանիների խմբաքանակները որոշելու համար.

5) պաշտոնատար անձ՝ կողմի լիազոր մարմնի կամ երրորդ կողմի իրավասու մարմնի պետական պաշտոնատար անձ.

6) կարանտին՝ հատուկ եւ ձեռնարկված միջոցառումների ռեժիմ, որը նպատակաուղղված է  կողմերի՝ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների կարանտինային կամ խիստ վտանգավոր հիվանդությունների տարածման կանխարգելմանը եւ  վերացմանը.

7) կոմպարտմենտալիզացիա՝ պետության տարածքում իրավասու մարմնի կամ լիազոր մարմնի եւ  տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցություն, որի նպատակն է որոշել կենդանիների խմբաքանակը եւ կենդանական  ծագման մթերքների մշակմամբ զբաղվող այն կազմակերպությունները, որոնք օգտվում են կենսաանվտանգության ապահովման կառավարման համակարգով եւ անասնապահական պրակտիկայով սահմանվող որոշակի անասնահամաճարակային կարգավիճակ ունեցող կենդանիների խմբաքանակից.

8) իրավասու մարմին՝ երրորդ երկրի պետական մարմին, որը լիազորված է իրավական ակտեր մշակելու եւ (կամ) կիրառելու օրենսդրությունը (կամ երկու գործառույթներն էլ) ստուգումներ իրականացնելու համար.

9) մոնիթորինգ՝ պլանավորված կամ հերթական հսկողությունների  կամ չափումների իրականացում վերահսկման ենթակա ապրանքների եւ սահմանված չափանիշներին դրանց համապատասխանության վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու նպատակով.

10) վերահսկման ենթակա ապրանքներ՝ կենդանիներ կամ կենդանական ծագման արտադրանք, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության առավարության սահմանած անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների միասնական ցանկում.

11) վերահսկման օբյեկտ՝ կազմակերպություն կամ անձ, որն  իրականացնում է վերահսկման ենթակա ապրանքների պատրաստումը (արտադրությունը), վերամշակումը, փոխադրումը եւ (կամ) պահպանումը.

12) կողմ՝ ԵՏՄ անդամ երկիր.

13) հումք՝ հետագա վերամշակման համար նախատեսված ապրանք(արտադրանք).

14) ԵՏՄ պահանջներ՝ ԵՏՄ հանձնաժողովի 2011թ. հունիսի 11-ի N 721 «Միջազգային չափորոշիչների, խորհուրդների եւ ուղեցույցների կիրառման մասին» որոշման համաձայն միջազգային չափանիշներ, խորհուրդներ եւ ուղեցույցներ, որոնք վերաբերում են վերահսկման ենթակա ապրանքների անասնաբուժական-սանիտարական պայմաններին, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոններ, միասնական անասնաբուժական պահանջներ եւ (կամ) կողմերի տարբեր պահանջներ, որոնք համաձայնեցված են երրորդ երկրի հետ անասնաբուժական (ներմուծված) հավաստագրերում՝ համաձայն ԵՏՄ հանձնաժողովի 2011թ. հուլիսի 15-ի N 726 «Անասնաբուժական միջոցառումների մասին» որոշման, ինչպես նաեւ ապրանքների հանդեպ կողմերի պարտադիր ազգային պահանջները.

15) լիազոր մարմին՝ կողմի պետական մարմին, որն իրավական ակտերի եւ (կամ) ստուգումներ անցկացնելու համար օրենսդրության կիրառման լիազորություններով է օժտված.

16) ԵՏՄ կազմակերպությունների ռեեստր՝ մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք փոխադրվող վերահսկման ենթակա ապրանքների արտադրությունը, վերամշակումը եւ (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների եւ անձանց ցուցակ:

3. Վերահսկման ենթակա ապրանքների արտադրության, վերամշակման, փոխադրման եւ պահպանման անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները

4. Կողմերի կողմից վերահսկման ենթակա ապրանքների անվտանգության ապահովման համար կիրառվող հիմնական սկզբունքը, երրորդ երկրներում դրանց արտադրության, վերամշակման, փոխադրման եւ (կամ) պահպանման ժամանակ օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի իրականացումն է:

5. Եթե օտարերկրյա  պաշտոնական  հսկողության համակարգի աուդիտը հաջողությամբ է անցկացվել, ապա կազմակերպության (անձի) գրանցումը երրորդ երկրի կազմակերպությունների (անձանց) ռեեստրում իրականացվում է երրորդ կողմի իրավասու մարմնի ներկայացրած ցուցակով:

6.   Եթե  օտարերկրյա վերահսկողության պաշտոնական  համակարգի աուդիտ չի իրականացվել, կամ այն դեռ չի ավարտվել, կամ եթե աուդիտի արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա վերահսկողության պաշտոնական  համակարգն ի վիճակի չէ ապահովել ԵՏՄ  համապատասխան անվտանգության նվազագույն պահանջները, տնտեսավարող սուբյեկտների երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու համար կողմերը կարող են համաձայնեցնել  համատեղ ստուգումների կամ երրորդ երկրի իրավասու մարմնի տված երաշխիքների հիման վրա:

7. Վերահսկման օբյեկտների համատեղ ստուգման եւ օտարերկրյա վերահսկողության պաշտոնական  համակարգի աուդիտի ժամանակ արդյունքների պատրաստման կամ հաստատման ընթացքում կողմերն ապահովում են այդ արդյունքների մատչելիությունը (ներառյալ՝ դրանց նախապես ծանոթանալու հնարավորությունը) երրորդ երկրի իրավասու մարմնի եւ վերահսկման  օբյեկտների համար:

8. Վերահսկման  օբյեկտների համատեղ ստուգման  ժամանակ կիրառվում են գոտիավորման եւ կոմպարտմենտալիզացիայի սկզբունքները, ինչպես նաեւ տվյալ վերահսկման օբյեկտի կողմից (կազմակերպություն, հիմնարկ, ֆիզիկական անձ) արտադրվող վերահսկման ենթակա ապրանքների մոնիթորինգի ընթացքում ստացված արդյունքները եւ  օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի աուդիտի արդյունքները, եթե այդ գտնվում է երրորդ երկրի տարածքում:

9. Սույն կարգին համապատասխան վերահսկման օբյեկտների համատեղ ստուգում իրականացնելիս տեսուչը ստուգում եւ գնահատում է վերահսկման օբյեկտի  համապատասխանությունը ԵՏՄ պահանջներին, եւ եթե ստուգման օբյեկտը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին եւ ուղեցույցներին, ապա այն համարժեքության սկզբունքի հիման վրա ճանաչվում է ԵՏՄ պահանջներին համապատասխանող: Այն դեպքում, երբ ԵՏՄ իրավական ակտը կամ Կողմի ազգային օրենսդրության պարտադիր պահանջը սահմանափակ բնույթ ունի, քան միջազգային չափորոշիչը, ապա տեսուչը համապատասխան գիտական հիմնավորման բացակայության դեպքում համապատասխանությունը գնահատում է միջազգային չափորոշիչների, խորհուրդների եւ ուղեցույցների հիման վրա, որը նախատեսված է   սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցառումների վերաբերյալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) համաձայնագրով ավելի խիստ միջոցառումների համար: Դրա առկայության դեպքում տեսուչը պարտավոր է այդ իրավական ակտը ներկայացնել երրորդ երկրի իրավասու մարմին, որպեսզի նա սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցառումների վերաբերյալ ԱՀԿ համաձայնագրի ընկալմանը համարժեք միջոցառումներ առաջարկելու հնարավորություն ունենա: Եթե որեւէ կազմակերպություն ընդգրկված է երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում երրորդ երկրի իրավասու մարմնի երաշխիքի հիման վրա, ապա տեսուչը նաեւ ստուգում եւ գնահատում է, թե արդյոք կիրառվում են արտահանման հավաստագրի համար սահմանված երաշխիքները:

4. Օտարերկրյա   պաշտոնական  հսկողության համակարգի աուդիտի  իրականացման ընթացակարգը

10. Երրորդ երկրների անասնաբուժական պետական վերահսկողության համակարգի աուդիտը տարբերակում է՝

1) երկրներ, որոնցից ԵՏՄ մաքսային տարածք վերահսկման ենթակա ապրանքների ներմուծում չի իրականացվում.

2) երկրներ, որոնցից  իրականացվում է ԵՏՄ մաքսային տարածք վերահսկման ենթակա ապրանքների  ներմուծում:

11. Աուդիտի իրականացումը նախաձեռնելու համար երրորդ երկրի իրավասու մարմինը դիմում է ներկայացնում կողմի լիազոր մարմին: Երրորդ երկրի լիազոր մարմնին ուղղված դիմումում նշվում է աուդիտի իրականացման ոլորտը:

12. Ստուգման օտարերկրյա  պաշտոնական համակարգի գնահատման ժամանակ տեսուչները հաշվի են առնում տվյալ պետության հետ առեւտրային հարաբերությունները եւ կողմի լիազոր մարմնի տիրապետած այն ինֆորմացիան, որը վերաբերում է՝

1) տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կազմավորմանը, կառուցվածքին եւ լիազորություններին.

2) աշխատակազմի ապահովվածությանը.

3) նյութական ռեսուրսներին (ներառյալ՝ ֆինանսական).

4) նորմատիվ փաստաթղթերին եւ ֆունկցիոնալ հնարավորություններին,

5) կենդանիների առողջության վերահսկման համակարգին եւ մարդկանց առողջության պաշտպանության համակարգին.

6) որակի ապահովման տիպային (ֆորմալ) համակարգերին, այդ թվում՝ որակի կառավարման քաղաքականությանը.

7) համակարգի եւ ստուգման ծրագրի արտադրողականության գնահատմանը:

13. Օտարերկրյա վերահսկողության  պաշտոնական համակարգի  գնահատման ժամանակ տեսուչներն օգտվում են գնահատման այն չափորոշիչներից, որոնք համապատասխանում են Ցամաքային կենդանիների սանիտարական օրենսգրքին եւ Ջրային կենդանիների սանիտարական օրենսգրքին, ինչպես նաեւ Կոդեքս Ալիմենտարիուս օրենսգրքի հանձնաժողովի փաստաթղթերին, ԱՀԿ-ի (Առեւտրի համաշխարհային կազմակերպություն) կողմից ճանաչված այլ միջազգային չափորոշիչներին եւ ուղեցույցներին:

14. Գնահատման առաջին փուլը փաստաթղթային վերլուծությունն է: Այդ նպատակով կողմի լիազոր մարմինը երրորդ կողմի իրավասու մարմին է ներկայացնում հարցում՝ գնահատման համար անհրաժեշտ օրենսդրական եւ դրա հետ կապված այլ փաստաթղթեր տրամադրելու խնդրանքով:

15. Երրորդ երկրի իրավասու մարմին կարող է ներկայացվել հարցաշար՝ երրորդ երկրի իրավասու մարմնի կառուցվածքի, լիազորությունների եւ գործնական աշխատանքի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

16. Փաստաթղթերի վերլուծության ավարտից հետո կողմերը, հիմնվելով ուսումնասիրության արդյունքի վրա, որոշում են կայացնում այն մասին, թե արդյոք համապատասխան ապրանքների հետ կապված կարգավորման օտարերկրյա վերահսկողության  պաշտոնական համակարգը  ընդհանուր առմամբ կարող է ապահովել ԵՏՄ պահանջներին համարժեք անվտանգության նվազագույնը  մակարդակ:

17. Այս փուլի  ավարտից հետո կողմերը կարող են պլանավորել ստուգումներ՝ տվյալ երրորդ երկրի համապատասխան օրենսդրության անհրաժեշտ կիրառության վերաբերյալ:

18. Այն դեպքում, երբ չի սահմանվել կողմերի միջեւ համաձայնեցրած նվազագույն ժամանակահատված, կողմի լիազոր մարմինը, որն աուդիտ է նախաձեռնում տեսուչների խումբ կազմելու եւ այցը համակարգելու համար, աուդիտի անցկացման նպատակով երրորդ երկիր այցելելուց երկու ամիս առաջ մյուս կողմերի լիազոր մարմիններին տեղյակ է պահում այդ մասին:

19. Մյուս կողմերի լիազոր մարմինները նախատեսվող այցի մասին տեղեկատվությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան  երկու շաբաթվա ընթացքում, պատասխան են ներկայացնում, որում կամ մերժում են կամ հաստատում այցին մասնակցությունը եւ տրամադրում են տվյալ կողմի պաշտոնատար անձանց մասին տեղեկատվություն: Եթե կողմի լիազոր մարմինը սահմանված ժամկետում պատասխան չի ներկայացնում, ապա այն դիտվում է այցի մասնակցության մերժում:

20. Այցը կարող են իրականացնել կողմերից մեկի տեսուչները, եթե մյուս կողմերը  պատասխան  չեն ներկայացրել  կամ մերժել են: Ստուգմանը չմասնակցող կողմերն ընդունում են որոշում, որը հիմնված է կողմի լիազոր մարմնի կատարած արդյունքների վրա:

21. Առաջնային աուդիտը կատարում են մի խումբ տեսուչներ:

22. Կողմերի լիազոր մարմինները կարող են ընդգրկել մասնագետների, որոնք պետական մարմինների եւ կազմակերպությունների աշխատակիցներ են (բացառությամբ թարգմանիչների), տեսուչների (աուդիտորների) հետ համագործակցելու հետեւյալ հարցերում.

1) տվյալ երրորդ երկրի օրենսդրության.

2) տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կառուցվածքի, իրավասությունների ու անկախության, կառավարման եւ օրենքների  արդյունավետ կիրառման կամ ապահովման հետ կապված լիազորությունների.

3) պետական ստուգումներ իրականացնելու հետ կապված՝ աշխատակազմի ուսուցման.

4) ռեսուրսների, ներառյալ՝ ախտորոշման սարքավորումների.

5) վերահսկման գործընթացների եւ մոնիթորինգի համակարգի առկայության եւ կիրառության արտացոլումը փաստաթղթերում.

6) կենդանիների առողջական վիճակի եւ կողմերին ու համապատասխան միջազգային կազմակերպություններին կենդանիների հիվանդությունների առաջացման մասին տեղեկացումը, որոնք ենթակա են Միջազգային համաճարակային բյուրոյին (այսուհետ՝ ՄՀԲ) տեղեկացման:

23. Փորձագետներն ունեն նույն պարտականությունները եւ պատասխանատվությունը, ինչ տեսուչները պաշտոնական տեղեկատվության պաշտպանության եւ ստուգվող կազմակերպությունների արտադրանքի վերաբերյալ  շահերի բախման բացակայության ապահովման հարցերում: Կողմի լիազոր մարմինը երաշխավորում է փորձագետների անշահախնդրությունը եւ սկզբունքայնությունը:

24. Աուդիտի իրականացման շրջանակներում ուսումնասիրվում է տվյալ երկրի օրենսդրական դաշտը, որով կարգավորվում են աուդիտի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության մասին տեղեկությունները (այդ թվում՝ ստուգման արդյունքները). ֆերմայից սպանդանոց ընկած տեխնոլոգիական հատվածում քիմիական նյութերի մնացորդային քանակի վերահսկումը, միկրոկենսաբանական եւ քիմիական հետազոտությունների ծրագիրը, լաբորատոր ապահովվածությունը, նմուշառման եւ հետազոտությունների մեթոդները եւ այլ պահանջներ, որոնք կապված են ԵՏՄ արտահանման հետ, ինչպես օրինակ պաթոգենների պարունակման մակարդակի նվազեցումը եւ արտադրության կրիտիկական կետերի վերահսկման համակարգի ստեղծումը (HACCP):

25. Աուդիտ իրականացնելու համար կազմակերպություն կատարած այցի նպատակն է  ուսումնասիրել եւ պարզել օտարերկրյա պաշտոնական հսկողության համակարգի կարգավորման առարկան եւ բնույթը, որը  կապված է ենթահսկման ապրանքների արտադրության, վերամշակման, փոխադրման, պահպանման եւ ստուգման ու սերտիֆիկացման հետ:

26. Կողմի լիազոր մարմինը փաստաթղթային վերլուծության փուլի եւ արտագնա ստուգումների փուլի ավարտից հետո հրապարակում է աուդիտի մասին նախնական հաշվետվություն, որը ներկայացնում է   մյուս կողմերի լիազոր մարմիններին: Հաշվետվության պարունակում է համապատասխանության առկայության կամ բացակայության մասին եզրակացություն:

27. Կողմերի լիազոր մարմինները (ներառյալ՝ աուդիտին չմասնակցած կողմերը) ԵՏՄ մյուս շահագրգիռ անձանց հետ կարող են երկու ամսվա ընթացքում ներկայացնել  նախնական հաշվետվության տեղեկությունների եւ եզրակացությունների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ եւ պարզաբանումներ:

28. Կողմի լիազոր մարմինը գնահատում է լրացուցիչ տեղեկություններն ու պարզաբանումները եւ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ է կատարում նախնական հաշվետվությունում:

29. Կողմի լիազոր մարմինը հրապարակում է աուդիտի մասին լրացուցիչ նախնական հաշվետվություն` հաշվի առնելով ԱՀԿ-ի սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցառումների անցկացման մասին համաձայնագրի համապատասխան դրույթը, եւ այն ներկայացնում է երրորդ երկրի իրավասու մարմին:

30. Երրորդ երկրի իրավասու մարմինը տվյալ երրորդ երկրի այլ շահագրգիռ անձանց հետ երկու ամսվա ընթացքում կարող է ներկայացնել հավելյալ տեղեկություններ եւ պարզաբանումներ՝  նախնական հաշվետվության տեղեկությունների եւ եզրակացության վերաբերյալ:

31. Կողմի լիազոր մարմինը գնահատում է ստացված տեղեկատվությունը, երկու ամսվա ընթացքում պատրաստում եւ հրապարակում է վերջնական հաշվետվություն:

32. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություն այն մասին, թե արդյոք օտարերկրյա վերահսկողության  պաշտոնական համակարգն  ապահովում է ԵՏՄ նվազագույն պահանջներին համապատասխան մակարդակ (այսուհետ` համապատասխանության մասին եզրակացություն):

33. Համապատասխանության մասին եզրակացություն պարունակող վերջնական հաշվետվության հիման վրա ԵՏՄ հանձնաժողովն առանց անհարկի ձգձգման որոշում է կայացնում երրորդ երկիրը արտահանող այն երկրների ցուցակում ընդգրկելու մասին, որոնք ունեն պաշտպանության համարժեք մակարդակ ստուգման ենթակա տվյալ տեսակի ապրանքների համար, եւ աշխատանքային հինգ օրվա ընթացքում հրապարակում է այդ որոշումը:

34. Նման որոշում ընդունելուց հետո երրորդ երկրի իրավասու մարմինը երրորդ երկրի կազմակերպությունները նախնական ընդգրկում է երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում, որոնք իրավունք են ունենալու ԵՏՄ ներմուծել վերահսկման ենթակա ապրանքներ:

 35. Երրորդ երկրի իրավասու մարմինը կողմի լիազոր մարմին  է ներկայացնում  երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում գրանցված կազմակերպությունների ցուցակը:

36. Կողմի լիազոր մարմինն առանց անհիմն հետաձգման որոշում  է կայացնում տվյալ ցուցակի կազմակերպությունները երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու մասին եւ հրապարակում երրորդ երկրների կազմակերպությունների լրամշակված ռեեստրը երրորդ երկրի իրավասու մարմնից նամակը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

37. Երրորդ երկրի իրավասու մարմինը ԵՏՄ հանձնաժողովին տեղեկացնում է տվյալ երրորդ երկրի օրենսդրության մեջ փոփոխության մասին, որն ազդելու է ստուգման ենթակա համապատասխան ապրանքների նկատմամբ ստուգման պետական համակարգի վրա:

38. ԵՏՄ հանձնաժողովը կարող է որոշում կայացնել երրորդ երկրի ստուգման պետական համակարգի տարեկան մեկ անգամից ոչ ավելի կրկնակի աուդիտ անցկացնելու մասին, բացառությամբ 41-րդ կետում նշված դեպքերի: Կրկնակի աուդիտը պլանավորվում եւ անցկացվում է՝ կրկնակի գնահատականի նպատակահարմարության եւ երրորդ երկրի իրավասու մարմին  ներկայացվող տեղեկատվության քանակը նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով:

39. Համպատասխանության վերաբերյալ բացասական եզրակացությամբ վերջնական հաշվետվության հիման վրա  կողմերը կարող են ուսումնասիրել երրորդ երկրին իրավունք վերապահելու վերահսկման ենթակա ապրանքների համապատասխանության վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, որոնք արտադրվել են տվյալ երրորդ երկրի կոնկրետ կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, կամ երրորդ երկրի լիազոր մարմնին տեղեկացնել այն մասին, որ տվյալ երրորդ երկրի կազմակերպությունները  կարող են ընդգրկվել երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում բացառապես ԵՏՄ մասնագետների կողմից նման կազմակերպությունների ստուգման արդյունքում դրական արդյունքների շնորհիվ: Այդ որոշումը կայացվում է տվյալ երկրի հետ առեւտրական փորձի, տվյալ երրորդ երկրի իրավասու մարմնի կառուցվածքի եւ լիազորությունների մասին տեղեկությունների եւ այլ համապատասխան տվյալների հիման վրա:

40. Եթե երրորդ երկրի ստուգման պետական համակարգն անկարող  է ապահովել համապատասխանություն ԵՏՄ անվտանգության նվազագույն պահանջներին, ապա հայտնաբերված թերությունները վերացնելու դեպքում տվյալ երկրի իրավասու մարմինը ցանկացած ժամանակ կարող է մեկ անգամ եւս դիմել աուդիտ անցկացնելու համար: Կողմի լիազոր մարմինն ընդունում է  նման դիմումը եւ համապատասխանության ճանաչման գործընթացի անցկացման անհրաժեշտ աշխատանքների ծավալը նվազագույնի հասցնելու համար օգտագործում է առաջին աուդիտի ժամանակ  ստացված տեղեկատվությունը: Առաջին աուդիտի ժամանակ ի հայտ եկած աննշան խնդիրների դեպքում կարող է բավարար լինել հայտնաբերված թերությունները վերացնելու միջոցառումների հետազոտությունը: Կրկնակի աուդիտի անցկացման գործընթացը համապատասխանում  է վերը նշված գործընթացին:

41. Այն դեպքում, երբ օտարերկրյա  պաշտոնական  հսկողության համակարգի աուդիտն սկսված է, բայց դեռ չի ավարտվել, կողմերը կարող են կայացնել 39-րդ կետում նշված որոշումներից մեկը:

42. Կողմի լիազոր մարմինը որոշում է կայացնում երրորդ երկրի իրավասու մարմնին իրավունք տալ ներկայացնելու երաշխիքներ կոնկրետ տնտեսավարողների (կազմակերպությունների) կողմից վերահսկման ենթակա ապրանքների արտադրության համապատասխանության մասին հետեւյալ չափորոշիչների հիման վրա.

1) երրորդ երկրի իրավասու մարմնի զարգացվածության մակարդակը.

2) տվյալ երրորդ երկրի տվյալ իրավասու մարմնի ներկայացրած երաշխիքի հիմնավորվածության աստիճանը.

3) տվյալ երրորդ երկրի տարածք կենդանիների, մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների մուտքի ու հետագա տարածման վտանգը.

4) երրորդ երկրի համաճարակային իրավիճակը.

5) տվյալ երրորդ երկրից ԵՏՄ մաքսային տարածք ներմուծվող վերահսկման ենթակա ապրանքների մոնիթորինգային ուսումնասիրությունների արդյունքները.

6) երրորդ երկրի իրավասու մարմնի իրականացրած վերահսկման ենթակա ապրանքների մոնիթորինգի տվյալները.

7) երրորդ երկրից ԵՏՄ տարածք ներմուծվող վերահսկման ենթակա ապրանքների համար իրավասու մարմնի պահանջներին համապատասխանությունը՝  նախատեսված  10-րդ կետով.

8) կողմերի լիազոր մարմինների կողմից երրորդ երկրի տարածքում գտնվող կազմակերպությունների ստուգումների արդյունքները:

43. Այն դեպքում, երբ երրորդ երկրի իրավասու մարմինը իրավունք է ստանում երաշխիքներ տրամադրելու, ապա իրավասու մարմինը պատրաստում է այդ կազմակերպությունների ցուցակը եւ ներկայացնում կողմի լիազոր մարմին: Կողմի լիազոր մարմինը մեկ ամսվա ընթացքում գնահատում է առաջարկությունը եւ որոշում կայացնում այդ կազմակերպությունները երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու մասին: Կողմի լիազոր մարմինը տարին մեկ անգամ կարող է ձեռնարկել երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցչական տոկոսի ստուգում: Արտագնա ստուգումների ժամանակ ստուգման ենթակա որոշ կազմակերպություններում կրկնակի անբավարար արդյունքների դեպքում  կողմի լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել այդ կազմակերպությունների կողմից կատարվող արտահանումը դադարեցնելու մասին: Եթե ստուգումներից անբավարար արդյունքներ է ստացել ստուգման ենթարկված կազմակերպությունների ավելի քան 60 տոկոսը, որը վկայում է վերահսկողության պաշտոնական համակարգի զգալի թերությունների մասին, ապա կողմի լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել երրորդ երկրի իրավասու մարմնից երաշխիքների տրամադրումը մերժելու մասին եւ կարող է պահանջել երրորդ երկրի կազմակերպությունների համատեղ ստուգման իրականացում:

44. Եթե իրականացվում են թերությունները վերացնելու միջոցառումներ, որոնք դարձել են երրորդ երկրի իրավասու մարմնից այլ երաշխիքներ տրամադրելու մերժման հիմնական պատճառը, ապա իրավասու մարմինն իրավունք ունի մեկ անգամ եւս դիմելու  իրեն երաշխիքներ տրամադրելու խնդրանքով:

5. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառելու նպատակով երրորդ երկրների ձեռնարկությունների համատեղ ստուգումները

45. Տնտեսավարող սուբյեկտների (կազմակերպությունների) համատեղ ստուգումներն իրականացվում են երրորդ երկրների տարածքում գտնվող կազմակերպությունները ռեեստրում ներառելու նպատակով, եթե օտարերկրյա  պաշտոնական  հսկողության համակարգի աուդիտ չի անցկացվել կամ դեռեւս չի ավարտվել կամ անցկացվել է, եւ դրա արդյունքներով օտարերկրյա  վերահսկողության պաշտոնական համակարգը  ԵՏՄ-ում կիրառվող պաշտպանության մակարդակի պահանջներին համապատասխան  պաշտպանության  մակարդակ ապահովելու ունակ չի ճանաչվել, եւ երրորդ երկրի իրավասու մարմինը չի ստացել 42-րդ կետով սահմանված կարգով երաշխիքների տրամադրման իրավունք:

46. Երրորդ երկրների տարածքում համատեղ ստուգումներն  իրականացվում են երրորդ երկրների իրավասու մարմնի հարցման առկայության պարագայում: Կողմի լիազորված մարմինը կարող է ստուգումների անցկացումը հետաձգել միջոցների (ֆինանսական, մարդկային եւ այլն) սղության դեպքում: Այդ դեպքերում կողմի լիազորված մարմինը  ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հետաձգումը չստեղծի այնպիսի իրավիճակ, որն ուղեկցվելու է տվյալ կազմակերպությունից ԵՏՄ տարածք արտահանման անհարկի ձգձգումներով:

47. Համատեղ ստուգումների հետ կապված ծախսերն իրականացվում են կողմերի համապատասխան  միջոցների հաշվին, եթե յուրաքանչյուր ստույգ դեպքում այլ բան չի նախատեսվում:

48. Կազմակերպության արտագնա ստուգման ժամանակ երրորդ երկրի իրավասու մարմինների հետ համաձայնեցված ժամանակահատվածը կարող է գերազանցվել առավելագույնը հինգ աշխատանքային օրով:

49. Կողմերի լիազորված մարմինները  համատեղ ստուգումներ իրականացնելիս առնվազն երեք ամիս առաջ (եթե երրորդ երկրի իրավասու մարմնի հետ համաձայնեցված չեն ավելի կարճ ժամկետներ) երրորդ երկրի իրավասու մարմին են  ներկայացնում փաստաթղթերի ցանկը  (ռուսերեն կամ երրորդ երկրի լիազոր մարմնի եւ (կամ) ստուգման ենթակա  կազմակերպության  հետ համաձայնեցրած այլ լեզվով):

50. Կողմերի լիազորված մարմինը համատեղ ստուգումների անցկացումից առնվազն երեք ամիս առաջ (եթե ավելի կարճ ժամկետներ համաձայնեցված չեն երրորդ երկրի իրավասու մարմնի հետ) կարող է    երրորդ երկրի իրավասու մարմին հարցում կատարել (ռուսերեն կամ այլ համաձայնեցված լեզվով)՝ ներկայացնելու նախնական անհրաժեշտ տեղեկատվություն ստուգումների անցկացման կամ արդյունքների գնահատման համար, ներառելով՝

1) տվյալներ՝ երրորդ երկրի իրավասու մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների վերաբերյալ.

2) տվյալներ՝ կենտրոնական մարմնի եւ իրավասու մարմնի տարածքային ստորաբաժանումների կառուցվածքի վերաբերյալ.

3) տվյալներ՝  երրորդ երկրի իրավասու մարմնի անձնակազմի ուսուցման եւ վերապատրաստման վերաբերյալ.

4) տվյալներ՝ ստուգման ենթակա կազմակերպությունում արտադրվող արտադրանքի եւ օգտագործվող հումքի անվտանգության գնահատմանը մասնակցող երրորդ երկրի լաբորատորիաների ցանցերի զարգացման եւ հագեցվածության վերաբերյալ.

5) երրորդ երկրի նորմատիվ իրավական ակտերը, որոնք սահմանում են պարտադիր պահանջներ  ստուգման ենթակա կազմակերպությունում արտադրվող արտադրանքին, օգտագործվող հումքին եւ վերահսկման ձեւերին.

6) երրորդ երկրի արտակարգ իրավիճակներում եւ կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածման դեպքում գործողությունների վերահսկման ազգային պլանը.

7) տվյալներ՝ երրորդ երկրում կենդանիների համապատասխան հիվանդությունների եւ զոոնոզ հիվանդությունների առկայության եւ տարածման վերաբերյալ.

8) անասնաբուժական վերահսկողության ենթակա արտադրության մոնիթորինգի ազգային պլանը.

9) երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից վերահսկվող կազմակերպությունում արտադրվող ստուգման ենթակա ապրանքների՝ ԵՏՄ պահանջներին համապատասխանության նկատմամբ անցկացվող վերահսկողության արդյունքները, եթե այդ կազմակերպությունը նախկինում ԵՏՄ տարածք մատակարարել է ստուգման ենթակա ապրանքներ.

10) երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից վերահսկվող կազմակերպությունում արտադրվող ստուգման ենթակա ապրանքների երրորդ երկրի պահանջների համապատասխանության   նկատմամբ անցկացվող վերահսկողության արդյունքները, եթե այդ կազմակերպությունը նախկինում ԵՏՄ տարածք չի մատակարարել  ստուգման ենթակա ապրանքներ, կամ եթե բացակայել են 9-րդ կետում նշված վերահսկողության արդյունքները:

51. Սույն կարգի 50-րդ կետի 9-րդ եւ 10-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը կարող է ներկայացվել մինչեւ համատեղ ստուգումները  կամ համատեղ ստուգումների ընթացքում:

52. Կողմի լիազոր մարմինը համատեղ ստուգումների անցկացումից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ (եթե ավելի կարճ ժամանակահատված համաձայնեցված չէ կողմերի հետ) տեղեկացնում է այլ կողմերի լիազոր մարմիններին առաջիկա ստուգումների վերաբերյալ՝ ստուգող  խմբերի ձեւավորման եւ համատեղ ստուգումների անցկացման ժամկետները համակարգելու նպատակով:

53. Կողմերի լիազոր մարմինները, նախատեսվող համատեղ ստուգումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց առնվազն երկու  շաբաթ առաջ պատասխան են ուղարկում ստուգումներին մասնակցության մերժման  կամ համաձայնության, ինչպես նաեւ տվյալներ համատեղ ստուգումներին մասնակցող տեսուչների (փորձագետների) վերաբերյալ: Սահմանված ժամկետներում նման պատասխանի բացակայությունը նշանակում է համատեղ ստուգումների մասնակցության մերժում:

54. Համատեղ ստուգումները կարող են անցկացվել մեկ կողմի տեսուչներով, եթե այլ կողմերը  պատասխան չեն ներկայացրել կամ հայտարարել են, որ չեն մասնակցելու ստուգումներին: Կողմերը, որոնք չեն մասնակցում համատեղ ստուգումներին,  ստուգում իրականացրած կողմի (կողմերի) լիազոր մարմնի ստուգման  արդյունքում կայացրած որոշումը  հիմք են  ընդունում:

55. Կողմերի լիազոր մարմինները կարող են ներգրավել փորձագետների, որոնք պետական մարմինների եւ կազմակերպությունների ծառայողներ են (բացառությամբ թարգմանիչների), տեսուչներին աջակցելու հետեւյալ հարցերում.

1) երրորդ երկրի օրենսդրության.

2) երրորդ երկրի իրավասու մարմնի կառավարման, անկախության եւ նրա այն  լիազորությունների, որոնցով նա ապահովելու է օրենքների արդյունավետ կիրառումը.

3) անձնակազմի ուսուցման՝ պաշտոնական ստուգումներ անցկացնելու նպատակով.

4) ռեսուրսների, ներառյալ՝ ախտորոշման սարքավորումները.

5) վերահսկողության ընթացակարգի եւ մոնիթորինգի համակարգերի  առկայության եւ կիրառման.

6) կենդանիների առողջական վիճակի եւ կողմերի ու միջազգային համապատասխան կազմակերպությունների՝ Կենդանիների առողջության համաշխարային կազմակերպության (МЭБ )-ի ծանուցման ենթակա կենդանիների հիվանդությունների բռնկման իրազեկման ընթացակարգերի վերաբերյալ:

56. Փորձագետներն ունեն այն պարտավորությունները եւ պատասխանատվությունը, ինչ տեսուչները ստուգվող կազմակերպությունների արտադրանքի տեղեկատվության գաղտնիության  եւ շահերի բախման բացառման ապահովման ժամանակ: Կողմի իրավասու մարմինը երաշխավորում է փորձագետների անաչառությունը եւ սկզբունքայնությունը:

57. Կողմի լիազոր մարմինը երրորդ երկրի իրավասու մարմին համատեղ ստուգումներ իրականացնելուց առնվազն երկու ամիս առաջ (եթե ավելի կարճ ժամանակահատված համաձայնեցված չէ երրորդ երկրի իրավասու մարմնի հետ) ներկայացնում է հետեւյալ տեղեկատվությունը.

1) համատեղ ստուգումների նպատակների մասին.

2) ստուգմանը մասնակցող կողմերի մասին.

3) տեսուչների եւ փորձագետների ցանկը.

4) ստուգվող կազմակերպությունների ցանկը.

5) ստուգվող   կազմակերպություններին   համապատասխան   հումք մատակարարող վերահսկվող օբյեկտների ցանկը.

6) ստուգվող կազմակերպություններում արտադրվող եւ (կամ) ստուգման ենթակա  ապրանքների արտադրությանը մասնակցող այլ կազմակերպությունների ցանկը.

7) այն փաստաթղթերի ցանկը, որոնք երրորդ երկրի իրավասու մարմինը եւ (կամ) ստուգվող կազմակերպությունները ներկայացնում են համատեղ ստուգումների անցկացման ժամանակ՝ երրորդ երկրի պետական լեզվով:

58. Երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից մեկ կամ ավելի ընտրված կազմակերպությունների  արտագնա ստուգման անցկացումը չթույլատրելը կարող է  դառնալ համատեղ ստուգումը պլանավորող կողմի լիազորված մարմնի կողմից ԵՏՄ այդ կազմակերպություններից ապրանքների արտահանման կասեցման հիմք, եթե կողմի լիազոր մարմինը երրորդ երկրի իրավասու մարմնի ներկայացրած մերժումը չի համարում պատճառաբանված:

59. Կազմակերպություն ներկայանալուն պես տեսուչն անցկացնում է փաստաթղթերի վերլուծություն՝.

1) գործունեության տեսակի վերաբերյալ.

2) կազմակերպության նախագծի վերաբերյալ.

3) արտադրական հոսքերի եւ արտադրության վերահսկման վերաբերյալ.

4) կազմակերպության կառուցվածքային եւ տեխնոլոգիական բնութագրերի վերաբերյալ.

5) արտադրության ծավալների եւ վերահսկվող արտադրանքի արտադրության վերաբերյալ.

6) պաշտոնական եւ արտադրական վերահսկողության առկայության եւ արտադրվող  ապրանքների անվտանգությունն ապահովելու նպատակով այդ վերահսկողության կիրառման վերաբերյալ.

7) կազմակերպության տեղակայման վայրի վարչական տարածքում անասնահամաճարակային  իրավիճակի վերաբերյալ:

60. Արտագնա ստուգման ժամանակ տեսուչի պարտականություններն են`

1) այցելել ստուգման ենթակա կազմակերպության շինություններ եւ ենթակառուցվածքի այլ օբյեկտներ.

2) համարժեքության (համապատասխանության) սկզբունքը հաշվի առնելով ուսումնասիրել նրանց համապատասխանությունը ԵՏՄ պարտադիր պահանջներին.

3) ստուգել պետական վերահսկողության եւ ինքնահսկողության ժամանակ կիրառվող սարքավորումները եւ մեթոդները.

4) սույն կարգի նպատակներին հասնելու համար իրականացնել անհրաժեշտ այլ գործողություններ:

61. Արտագնա ստուգման անցկացման ժամանակ  տեսուչները  ուսումնասիրում են կազմակերպությունում  իրականացվող տեխնոլոգիական գործընթացի համապատասխանությունը ԵՏՄ պահանջներին՝ հաշվի առնելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության հաստատած համապատասխան ուղեցույցները եւ  համարժեքության սկզբունքները:

62. Արտագնա ստուգման անցկացման ժամանակ տեսուչները կարող են այցելել այլ կազմակերպություններ, որոնք հումք են մատակարարում ստուգման  ենթարկված կազմակերպությանը եւ (կամ) կազմակերպությանը, եթե երրորդ երկրի իրավասու մարմինը ստուգումների պլանը համաձայնեցնելիս տվել է այդպիսի այցելության համաձայնություն:

63. Երրորդ երկրի իրավասու մարմնի հարցմամբ արտագնա ստուգման անցկացման ժամանակ ԵՏՄ-ն կարող է ստուգում անցկացվող կազմակերպությունում կատարել արտադրվող ստուգման ենթակա ապրանքների ստուգում եւ օգտագործվող հումքի նմուշառում:

64. Կազմակերպություն այցի ավարտին տեսուչները երրորդ երկրի իրավասու մարմնի ներկայացուցչի կամ կազմակերպության ղեկավարության հարցմամբ ներկայացնում են տվյալներ բացահայտված անհամապատասխանությունների մասին եւ տալիս խորհուրդներ դրանք վերացնելու միջոցառումների վերաբերյալ՝ անվտանգության պատշաճ մակարդակի հասնելու նպատակով: Մինչեւ տեսուչների մեկնելը երրորդ երկրից կազմակերպության ղեկավարությունն անձամբ կամ երրորդ երկրի իրավասու մարմնի միջոցով կարող է տեղեկացնել  բացահայտված թերությունների վերացման համար իրականացվող միջոցառումների մասին: Ստուգման մասնակիցները կարող են ընդունել այդ տեղեկատվությունը ի գիտություն եւ այն հաշվի առնել  նախնական հաշվետվությունը կազմելիս:

65. Համատեղ ստուգումների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, երրորդ երկրում ստուգումներ իրականացրած կողմի լիազոր մարմինը հրապարակում է նախնական հաշվետվություն համատեղ ստուգումների վերաբերյալ եւ այն ներկայացնում երրորդ երկրի իրավասու մարմին:

66. Երրորդ երկրի իրավասու մարմինը մեկ ամսվա ընթացքում կարող է ներկայացնել նախնական հաշվետվության մասին լրացուցիչ տեղեկություններ եւ բացատրություններ՝ ներառելով տվյալներ բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

67. Կողմի (կողմերի) լիազոր մարմին(ները)ը իրականացնում է (են) ստացված տեղեկությունների գնահատում եւ մեկ ամսվա ընթացքում նախապատրաստում եւ հրապարակում է (են) վերջնական հաշվետվություն:

68. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություններ եւ խորհուրդներ՝ երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառելու միջոցառումների վերաբերյալ:

69. Կողմի լիազոր մարմինը որոշում է կայացնում կազմակերպությունները երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ եւ հրապարակում է երրորդ երկրների կազմակերպությունների նորացված ռեեստրում:  Կողմի լիազոր մարմինը երրորդ երկրների իրավասու մարմնին  եւ կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնում է ԵՏՄ կոմիտեի կայացրած որոշումների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

70. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում նոր ընդգրկված կազմակերպությունները երրորդ երկրների նորացված ռեեստրում  հրապարակման օրվանից կարող են ԵՏՄ արտահանել ստուգման ենթակա արտադրանքը, որն արտադրվել է  արտագնա ստուգման օրվանից  առաջ, եթե ավելի վաղ առաքման ամսաթիվը նշված չէ որոշման մեջ:

6. Արտագնա  տեսչական ստուգման արդյունքում երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառված երրորդ երկրների կազմակերպությունների համատեղ ստուգումը

71. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառված կազմակերպության արտագնա տեսչական կրկնակի ստուգումն անցկացվում է երրորդ երկրների ռեեստրում նրանց գտնվելու հաստատման նպատակով: Կրկնակի ստուգման հիմքերն են՝

1) երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում ներառված  երրորդ երկրի կազմակերպությունների ընտրովի ստուգումը.

2) երրորդ երկրի իրավասու մարմնի դիմումը` ԵՏՄ տարածք կազմակերպության արտադրած վերահսկման ենթակա ապրանքների արտահանումը վերսկսելու համար.

3) ԵՏՄ պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ կասկածելի հանգամանքը.

4) տվյալ կազմակերպության կողմից ԵՏՄ տարածք ներկրվող ստուգման ենթակա  ապրանքների  անհամապատասխանությունը:

72. Երրորդ երկրի տարածքում կրկնակի ստուգում կարելի է անցկացնել երրորդ երկրի  իրավասու մարմնի  կամ կողմի լիազոր մարմնի դիմումով:

73. Կողմի լիազոր մարմինը 71-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում կարող է հետաձգել կրկնակի ստուգումը ռեսուրսների (դրամական, մարդկային եւ այլն) բացակայության դեպքում:

74. Կրկնակի ստուգման ծախսերը  71-րդ կետի 1-ին, 3-րդ եւ 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում կատարվում են  է կողմի համապատասխան  միջոցների հաշվին:

75. Կրկնակի ստուգման ծախսերը 71-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում կատարվում են կողմի համապատասխան միջոցների հաշվին, եթե յուրաքանչյուր նշված դեպքի համար այլ համաձայնություն չկա:

76. Կրկնակի ստուգման ժամկետը չի գերազանցում կողմի իրավասու մարմնի հետ համաձայնեցված ժամկետը, իսկ կազմակերպությունում արտագնա տեսչական ստուգումը՝   հինգ աշխատանքային օրը:

77. Կրկնակի ստուգման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ստուգում իրականացնող երրորդ երկրում կողմի  լիազոր մարմինը հրապարակում է ստուգման նախնական զեկույցը եւ ներկայացնում երրորդ երկրի իրավասու մարմին:

78. Երրորդ երկրի իրավասու մարմինը երկու ամսվա ընթացքում կարող է ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն (ներառյալ՝ թերությունների վերացման համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ) եւ նախնական զեկույցի վերաբերյալ մեկնաբանություններ:

79. Կողմի (կողմերի) լիազոր մարմինն  իրականացնում է ներկայացված տեղեկատվության  գնահատում եւ երկու ամսվա ընթացքում պատրաստում եւ հրապարակում է վերջնական զեկույց:

80. Վերջնական զեկույցը պարունակում է յուրաքանչյուր կրկնակի ստուգման ենթարկված կազմակերպության վերաբերյալ եզրակացություն:

81. Եզրակացությունը կարող է լինել՝

1) 71-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում, եթե՝

ա. արտահանման  ժամանակավորապես սահմանափակումն անփոփոխ է,

բ. արտահանումը վերականգնված է.

2) 71-րդ կետի 1-ին,3-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում, եթե՝

ա. կազմակերպությունը շարունակում է արտահանումը,

բ. արտահանումը ժամանակավորապես սահմանափակված է:

82. Վերջնական զեկույցը պարունակում է հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ, որոնք  կազմակերպությունն իրականացնում է արտահանումը վերականգնելու համար:

83. Կողմի լիազոր մարմինը, առանց անհիմն ձգձգումների, որոշում է ընդունում   երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եւ որի մասին տեղեկացնում է երրորդ երկրների լիազոր մարմիններին, կողմերի լիազոր մամիններին եւ ԵՏՄ հանձնաժողովին:

84. Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրի փոփոխությունը ԵՏՄ հանձնաժողովը հրապարակում է առանց անհիմն ձգձգման:

85. Երրորդ երկրների  կազմակերպությունների  ռեեստրի լրացման հրապարակման օրվանից կազմակերպությունը կարող է վերականգնել ստուգման ենթակա այն ապրանքների արտահանումը, որոնք արտադրվել են կրկնակի ստուգմից հետո, եթե այլ բան նախատեսված չէ:

7. Երրորդ երկրի իրավասու մարմնի երաշխիքի հիման վրա  երրորդ  երկրի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների  կազմակերպությունների համատեղ ստուգումների իրականացումը

86. Արտագնա տեսչական ստուգումը, որն իրականացվում է երրորդ երկրների այն կազմակերպություններում, որոնք ընդգրկվել են երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրում երրորդ երկրի իրավասու մարմնի երաշխիքների հիման վրա (այսուհետ` կրկնակի ստուգում),  իրականացվում է  երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում ընդգրկված կազմակերպությունների պատահական ընտրության եղանակով, որի նպատակն է հաստատել երրորդ երկրի իրավասու մարմնի տրամադրած երաշխիքների հավաստիությունը:

87. Երրորդ երկրի տարածքում կրկնակի ստոգումներն իրականացվում են  կողմի լիազոր մարմին ներկայացված հարցման արդյունքում:

88. Կրկնակի ստուգումների անցկացման ծախսերն իրականացվում են  կողմերի համապատասխան   միջոցներով:

89. Կրկնակի ստուգման անցկացման ժամկետը չի կարող գերազանցել այն ժամանակահատվածը, որը նախապես համաձայնեցվել է երրորդ երկրի իրավասու մարմնի հետ, իսկ կոնկրետ կազմակերպությունում՝  առավելագույնը  հինգ աշխատանքային օրը:

90. Կրկնակի ստուգումն իրականացվում է  5-րդ գլխով  սահմանված կարգով:

91. Երրորդ երկրում կրկնակի ստուգման  ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, ստուգումն իրականացրած կողմի լիազոր մարմինը հրապարակում է ստուգման մասին նախնական հաշվետվություն եւ այն ներկայացնում երրորդ երկրի իրավասու մարմին:

92. Երրորդ երկրի իրավասու մարմինը երկու ամսվա ընթացքում կարող է ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն  (ներառյալ՝ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների) եւ նախնական հաշվետվության վերաբերյալ մեկնաբանություններ:

93. Կողմի (կողմերի) լիազոր մարմինը երկու ամսվա ընթացքում գնահատում է ստացված տեղեկատվությունը, պատրաստում եւ հրապարակում է վերջնական հաշվետվությունը:

94. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություն երրորդ երկրի իրավասու մարմնի տված երաշխիքի հիմնավորվածության մասին, որտեղ  նշվում է՝

1) երաշխիքները համարվում են հիմնավորված.

2) երաշխիքները համարվում են չհիմնավորված:

95. Վերջնական հաշվետվությունը պարունակում է եզրակացություններ, որոնց հիման վրա կազմակերպությունը կարող է շարունակել արտահանումը, կամ կազմակերպության արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է:

96. Վերջնական հաշվետվությունը պարունակում է  հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված  միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ (երաշխիքների չհիմնավորված լինելու մասին եզրակացության դեպքում), որոնք պետք է իրականացվեն երրորդ երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից արտահանումը վերսկսվելու համար:

97. Կողմի լիազոր մարմինը, առանց անհիմն ձգձգումների, որոշում է կայացնում երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում փոփոխություններ կատարելու մասին, որի վերաբերյալ տեղեկացնում է երրորդ երկրի իրավասու մարմնին, մյուս կողմերի լիազոր մարմիններին, ԵՏՄ հանձնաժողովին:

98. Երրորդ երկրի կազմակերպությունների ռեեստրում փոփոխությունները  ԵՏՄ հանձնաժողովը կատարում  է առանց անհիմն հետաձգումների:

8. ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու նպատակով կողմերի կազմակերպությունների համատեղ ստուգումները

99. Կազմակերպությունների համատեղ ստուգումն իրականացվում է ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու նպատակով, բացառությամբ 115-րդ կետում նշված դեպքի:

100. Համատեղ ստուգումն իրականացվում է կազմակերպության դիմումի հիման վրա:

101. Կազմակերպության դիմումը ներկայացվում  է կողմի լիազոր մարմին: Համատեղ ստուգման ծախսերը կատարվում են կողմերի համապատասխան միջոցների հաշվին, եթե կողմի օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվելու է ստուգումը,  այլ բան սահմանված չէ:

102. Ստուգվող կազմակերպությունում արտագնա ստուգման տեւողությունը չի գերազանցում  հինգ աշխատանքային օրը:

103. Համատեղ ստուգումը պլանավորող կողմերի լիազոր մարմինները ոչ ուշ, քան այն սկսելուց մեկ ամիս առաջ (եթե կողմերի լիազոր մարմիններն ավելի կարճ ժամկետ չեն նախատեսել) մյուս կողմերի լիազոր մարմիններին տեղեկացնում են պլանավորված ստուգման իրականացման համար տեսուչների խումբ կազմելու եւ համատեղ ստուգում անցկացնելու ժամկետը որոշելու վերաբերյալ: Մյուս կողմերի լիազոր մարմինները նախատեսվելիք համատեղ ստուգման մասին տեղեկանալուց հետո՝ ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում, ուղարկում են պատասխան, որով  մերժում են ստուգմանը մասնակցելը կամ տալիս են մասնակցության համաձայնություն եւ ստուգմանը մասնակից տեսուչների տվյալները: Նշված ժամկետում պատասխան չներկայացնելը դիտվում է որպես ստուգմանը մասնակցելու մերժում:

104. Կողմի տարածքում գտնվող կազմակերպությունները ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կարող են ընդգրկվել առանց համատեղ ստուգման իրականացման այն դեպքերում, երբ  բոլոր կողմերի լիազորված մարմինների միաձայն համաձայնեցված որոշման հիման վրա տվյալ կազմակերպության արտադրած վերահսկման ենթակա ապրանքների մատակարարման հետ կապված  ռիսկը գնահատվում է  թույլատրելի:

105. Կազմակերպության համատեղ ստուգում կարող է իրականացնել կողմերից մեկի տեսուչը, եթե մյուս կողմերը չեն պատասխանում հարցմանը կամ մերժում են ստուգմանը մասնակցելը: Կողմերը, որոնք չեն մասնակցել համատեղ ստուգմանը, ընդունում են այն որոշումը, որը կայացվել է կողմի լիազոր մարմնի կատարած ստուգման արդյունքների հիման վրա:

106. Տեսուչը  կազմակերպությունում իրականացնում է հետեւյալ փաստաթղթերի վերլուծություն.

1) գործունեության տեսակի.

2) կազմակերպության ծրագրի.

3) արտադրական հոսքագծի եւ ապրանքների վերահսկողության.

4) կազմակերպության կառուցվածքային եւ տեխնոլոգիական բնութագրերի.

5) արտադրության ծավալի եւ վերահսկվող ապրանքների զարգացման.

6) հսկվող ապրանքների արտադրության անվտանգության ապահովման համար առկա եւ կիրառվող պաշտոնական վերահսկողության.

7) կազմակերպության տեղակայման վարչական տարածքում համաճարակային իրավիճակի:

107. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ տեսուչը՝

1) այցելում է ստուգվող կազմակերպության այլ մասնաշենքեր եւ ենթակառուցվածքային օբյեկտներ.

2) ուսումնասիրում է դրանց համապատասխանությունը ԵՏՄ պահանջներին.

3) ստուգում է կիրառվող ստուգումների կամ ինքնաստուգումների մեթոդներն ու միջոցները.

4) կատարում է այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են  սույն կարգի նպատակների իրականացման համար:

108. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ տեսուչն ուսումնասիրում է տվյալ կազմակերպության տեղնոլոգիական գործընթացների համապատասխանությունը ԵՏՄ պահանջներին:

109. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ տեսուչները կարող են այցելել նաեւ այն կազմակերպություններ, որոնք հումք են մատակարարում ստուգվող կազմակերպությանը:

110. Արտագնա տեսչական ստուգումների ժամանակ կարող է իրականացվել ստուգվող այն ապրանքների նմուշառում, որոնք որպես հումք մատակարարվում են ստուգվող կազմակերպությանը:

111. Այցի ավարտին կազմակերպության ղեկավարության պահանջով ներկայացվում են բացահայտված անհամապատասխանությունները, եւ տրվում են դրանց վերացման  ցուցումներ:

112. Համատեղ ստուգման ավարտից հետո  ստուգում իրականացնող կողմի լիազոր մարմինը հրապարակում է ստուգման մասին հաշվետվությունը եւ այն տրամադրում ստուգվող կազմակերպությանը:

113. Կազմակերպությունը երկու շաբաթվա ընթացքում կարող է ներկայացնել լրացուցիչ մեկնաբանություններ եւ տեղեկատվություն նախնական հաշվետվության վերաբերյալ:

114. Կողմի լիազոր մարմինը գնահատում է  ստացված տեղեկատվությունը  եւ որոշում կայացնում կազմակերպությանը  ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ եւ մեկ ամսվա ընթացքում կայացրած որոշման մասին տեղեկացնում  կազմակերպությանը, մյուս կողմերին եւ ԵՏՄ հանձնաժողովին:

115. Այն դեպքում, երբ ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ կողմերից մեկի անասնաբուժական վերահսկողության համակարգը ճանաչվում է համարժեք, ապա այդ կողմի տարածքում տեղակայված կազմակերպությունները, առանց համատեղ ստուգում իրականացնելու, տվյալ կողմի լիազոր մարմնի ներկայացրած  տեղեկատվության  հիման վրա ԵՏՄ հանձնաժողովի կողմից գրանցվում են ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում:

116. ԵՏՄ հանձնաժողովն առանց անհիմն ձգձգումների  հրապարակում է ԵՏՄ կազմակերպությունների նորացված ռեեստրը:

117. Այն կազմակերպությունները, որոնք կրկին գրանցվել են ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում, ԵՏՄ կազմակերպությունների նոր ռեեստրի հրապարակման պահից կարող են իրականացնել վերահսկման ենթակա այն ապրանքների մատակարարում, որոնք արտադրվել են  արտագնա տեսչական ստուգումն սկսելուց հետո, իսկ 115-րդ կետում նշված դեպքում՝ այն պահից սկսած, երբ կողմի լիազոր մարմինը ԵՏՄ հանձնաժողովին տեղեկացնում է ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կազմակերպության ընդգրկվելու մասին:

9. Կողմերի տարածքում ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում գրանցված կազմակերպությունների համատեղ ստուգումը

118. ԵՏՄ  կազմակերպությունների  ռեեստրում  ընդգրկված կազմակերպությունների համատեղ ստուգումն իրականացվում է ըստ անհրաժեշտության եւ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ՝

1) միասնական անասնաբուժական պահանջներին վերահսկվող օբյեկտներում արտադրված վերահսկման ենթակա ապրանքներում կրկնակի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում.

2) ստուգման օբյեկտի տեղակայման տարածքում կարանտինի դադարեցման դեպքում.

3) եթե ստուգման օբյեկտը գտնվում է այն տարածքում, որը սահմանամերձ է կարանտինի մեջ գտնվող տարածքին:

119. Համատեղ ստուգման անցկացման հետ կապված ծախսերն իրականացվում են կողմերի համապատասխան միջոցների հաշվին, եթե կազմակերպության գտնվելու կողմի  օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

120. Կազմակերպությունում արտագնա ստուգման տեւողությունը չի գերազանցում հինգ աշխատանքային օրը:

121. Կազմակերպությունում արտագնա ստուգումն իրականացվում է 8-րդ  գլխով սահմանված կարգով:

122. Կողմի լիազոր մարմինը, որը վարում է տվյալ կողմի կազմակերպությունների ռեեստրը, ԵՏՄ հանձնաժողովի սահմանած կարգով եւ ձեւով ԵՏՄ հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրի վերաբերյալ, որպեսզի այն հասանելի դարձնի ԵՏՄ արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի սահմաններում (այսուհետ` ԱՓԱԻՏ):

123. Կազմակերպությունը ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում ընդգրկելուց հետո կողմի լիազոր մարմինը կարող է իրականացնել այդ կազմակերպության կողմից արտադրվող վերահսկման ենթակա ապրանքների մոնիթորինգ: Մոնիթորինգն իրականացվում է ԵՏՄ նորմատիվ ակտերի եւ կողմի  օրենսդրությանը համապատասխան եւ ներառում է՝ լաբորատոր մոնիթորինգ, կլինիկական մոնիթորինգ (միայն կենդանիների մատակարարման ժամանակ) անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ճիշտ ձեւակերպման մոնիթորինգ եւ ԵՏՄ տարածքում շրջանառության մեջ գտնվող վերահսկման ենթակա ապրանքների  ճիշտ մակնշման մոնիթորինգ:   
  
 

Հավելված  2
«Սննդամթերքի անվտանգության պետական
վերահսկողության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի

  
  

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

1. Կիրառման ոլորտը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին եւ Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին եւ Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգի պահանջները կիրառվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների (այսուհետ` վերահսկման ենթակա ապրանքներ) նկատմամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների միասնական ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների եւ անհատների վերաբերյալ հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

4. Սույն կարգի պահանջները պարտադիր են կատարման ԵՏՄ անդամ պետությունների (այսուհետ՝ կողմեր) գործադիր իշխանության մարմինների, Կողմերի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ քաղաքացիների (այսուհետ` կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք) համար, որոնց գործունեությունը կապված է վերահսկման ենթակա ապրանքների արտադրության, վերամշակման, պահպանման, օգտահանման, ոչնչացման, տեղափոխման (փոխադրման), իրացման հետ՝ տրանսպորտի եւ առաքման բոլոր միջոցներով:

2. Սույն ընթացակարգում օգտագործվող հիմնական հասկացությունները

5. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) անասնաբուժասանիտարական կանոններ՝ նորմատիվ փաստաթղթեր, որոնք սահմանում են միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ, ինչպես նաեւ զոոհիգիենիկ չափանիշներ, որոնց պահպանմանը չհետեւելը կենդանիների,  մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման սպառնալիք է առաջացնում.

2) միասնական անասնաբուժական պահանջներ՝ վերահսկման ենթակա ապրանքներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների  հարուցիչների եւ անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի) ներմուծման (ներթափանցման) եւ տարածման կանխարգելմանը.

3) անասնաբուժական սերտիֆիկատ՝ լիազոր մարմնի կողմից տեղափոխման (փոխադրման) ենթակա վերահսկվող ապրանքի համար տրվող փաստաթուղթ, որով հավաստվում է վերջինիս անասնաբուժասանիտարական անվտանգությունը եւ ապրանքի արտադրության վարչական տարածքի ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների նկատմամբ.

4) սահմանային հսկողության կետ՝ լիազոր մարմնի սահմանային հսկիչ կետ (այսուհետ՝ ՍՀԿ)՝ լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է սահմանային անասնաբուժական հսկողություն Հայաստանի Հանրապետության սահմանի անցակետերում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում.

5) ներմուծող երկիր՝  ապրանքներն ստացող երկիր.

6)  արտահանող երկիր՝ երկիր, որտեղից ապրանքներն ուղղվում են ներմուծող երկիր.

7) ապրանքների տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխում (փոխադրում), որոնց ուղարկման եւ ստացման վայրերը (կետերը) գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

8) վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) կամ տարանցիկ փոխադրման թույլտվություն՝ փաստաթուղթ, որը սահմանում է ներկրման եւ տարանցման դեպքում ապրանքների օգտագործման կարգը եւ պայմանները՝ ելնելով արտահանող երկրների անասնահամաճարակային (էպիզոոտիկ) իրավիճակից՝ տրված լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից.

9) անասնահամաճարակային վիճակ՝ որոշակի տարածքում անասնաբուժասանիտարական իրավիճակը կոնկրետ նշված ժամանակահատվածում, որը բնորոշվում է կենդանիների հիվանդությունների առկայությամբ, դրանց տարածվածությամբ եւ հիվանդացության մակարդակով.

10) կարանտին միջոցառումներ՝ հատուկ եւ կազմակերպչատնտեսական միջոցառումների համալիր, որն ուղղված է կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների օջախների տեղայնացմանը եւ վերացմանը.

 11) անասնաբուժական օգտագործման դեղամիջոցներ (այսուհետ՝  դեղամիջոցներ)՝ նյութեր, որոնք օգտագործվում են կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման նպատակով, սինթեզի կամ կենսաբանական տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված են արյունից, արյան պլազմայից, ինչպես նաեւ կենդանիների օրգաններից, բույսերից, հանքանյութերից, նաեւ բուսական, կենդանական կամ սինթետիկ ծագման նյութեր, որոնք օժտված են դեղաբանական ակտիվությամբ.

12) կեր՝ բուսական, կենդանական, հանքային, քիմիական եւ մանրէաբանական ծագման մթերք, այդ թվում՝ դրանց խառնուրդները, որոնք օգտագործվում են բոլոր տեսակի կենդանիների կերակրման համար, կամ որպես կերերի արտադրության բաղադրիչներ:

3. Ընդհանուր դրույթներ

6. Անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի պաշտոնատար անձինք ծառայողական պարտականությունները կատարում են ծառայողական վկայականի առկայությամբ եւ ծառայողական համազգեստով:

7. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով վերահսկվող ապրանքների տեղափոխումը (փոխադրումը) թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, այդ նպատակների համար նախատեսված անցակետերում կամ այլ վայրերում, որոնք հագեցվում են անասնաբուժական հսկողության միջոցներով եւ սարքավորումներով:

8. Հայաստանի Հանրապետության ռազմական տրանսպորտային միջոցների անցակետերում, ռազմական թռիչքադաշտերում եւ այլ վայրերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվում են անասնաբուժական հսկողության ՍՀԿ-ներ:

9. ՍՀԿ-ի պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցակետերում վերահսկվող ապրանքների ներմուծման ժամանակ իրականացնում են անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն)՝ անկախ ապրանքի նշանակման վայրից:

10. Վերահսկվող ապրանքները ներմուծման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխման ժամանակ փոխադրման ամբողջ  ընթացքում ուղեկցվում են անասնաբուժական սերտիֆիկատներով, որոնք տալիս են Հայաստանի Հանրապետության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք եւ արտահանող երկրների լիազոր մարմինները:

11. Վերահսկվող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

12. Ներմուծվող վերահսկվող ապրանքների անասնաբուժական սերտիֆիկատները կազմվում են ռուսերեն, ինչպես նաեւ արտահանող երկրի լեզվով եւ (կամ) անգլերեն:

13. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող վերահսկվող ապրանքների օգտագործման պայմանների որոշումը (պահում, վերամշակում, որպես կենդանիների անասնակեր օգտագործում, վերադարձ, օգտահանում, ոչնչացում եւ այլն) եւ նմուշառումը իրականացնում է լիազոր մարմինը:

14. Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս միասնական անասնաբուժական պահանջներին համապատասխանությունը հավաստող  անասնաբուժական հավաստագրերի ձեւակերպման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգերում հավատարմագրված եւ ԵՏՄ սերտիֆիկացման եւ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված լաբորատորիաներում կատարված լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) արձանագրությունները:

15. Անասնաբուժական հավաստագրերի, այլ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի ձեւակերպման եւ բոլոր տեսակի անասնաբուժական հսկողություն անցկացնելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Միջազգային փոխադրումներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով վերահսկվող ապրանքների տեղափոխում (փոխադրում) իրականացնելիս այն անձինք, որոնք մեղավոր են համապատասխան գործունեության բնագավառում միասնական անասնաբուժական պահանջների խախտման համար, պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միասնական անասնաբուժական պահանջների բացահայտված խախտումների վերաբերյալ կազմվում է ակտ, որի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

17. ԵՏՄ մասքային տարածքում անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների եւ կերային հավելումների ներմուծումը, փոխադրումը եւ օգտագործումն իրականացնում է լիազոր մարմինը դրանց գրանցման դեպքում:

18. Հայաստանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում է ԵՏՄ անդամ երկրների անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների եւ կերային հավելումների գրանցման արդյունքները:

19. Անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների, ինչպես նաեւ քիմիական եւ մանրէաբանական սինթեզի կերային հավելումների ներմուծումը, փոխադրումը եւ օգտագործումն իրականացվում են առանց անասնաբուժական հավաստագրի՝ արտադրողի տված՝ դրանց որակը եւ անվտանգությունը հավաստող փաստաթղթի ուղեկցությամբ:

20. Ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման ժամանակ վերահսկվող ապրանքների նկատմամբ իրականացվում են հսկողական հետեւյալ միջոցառումները՝ փաստաթղթային եւ  ֆիզիկական ստուգազննում, նմուշառում եւ լաբորատոր հետազոտություն:

21. Փաստաթղթայինը ներառում է`

1)   վերահսկվող ապրանքների անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ստուգում.

2) վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) եւ տարանցիկ փոխադրման թույլտվության առկայություն.

3) տրված փաստաթղթերի բովանդակության համապատասխանությունը միասնական անասնաբուժական պահանջներին:

22. Ֆիզիկական ստուգազննումը ներառում է՝

1) վերահսկվող ապրանքների ստուգազննում եւ կենդանիների զննում.

2) ներկայացված փաստաթղթերի տվյալներին վերահսկվող ապրանքների համապատասխանության ստուգում ուղեկցող փաստաթղթերում չնշված վերահսկվող ապրանքների առկայության եւ անհամատեղելի ապրանքների համատեղ տեղափոխման բացառման նպատակով.

3) վերահսկվող ապրանքների փոխադրման համար հաստատված անասնաբուժասանիտարական պահանջներին տրանսպորտային միջոցների համապատասխանություն.

4) տեղափոխման (փոխադրման) պայմանների եւ ռեժիմի համապատասխանություն.

5) փաթեթավորման եւ մակնշման հաստատված պահանջներին համապատասխանություն:

23. Կենդանիների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման եւ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխման (փոխադրման) ժամանակ ջրելատեղի եւ կերակրման կետերում յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվում   է զննման: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցակետերում թույլատրվում է միայն փոխադրվող վերահսկվող ապրանքների հասանելի մասի ստուգազննում: Ստուգազննման արդյունքների հիման վրա կազմվում է համապատասխան ակտ, որի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

24. Լաբորատոր հսկողությունն իրականացվում է համապատասխան հավատարմագրված լաբորատորիաներում հետազոտությունների անցկացման միջոցով՝ փոխադրվող վերահսկման ենթակա ապրանքների ստուգազննման արդյունքում զգայորոշման փոփոխությունների բացահայտման եւ կենդանիների վարակիչ հիվանդությունների բացառման նպատակով:

25. Լաբորատոր հետազոտությունների նպատակով նմուշառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Սույն ընթացակարգի 20-րդ կետով սահմանված միջոցառումների իրականացման արդյունքների հիման վրա ՍՀԿ պաշտոնատար անձի կողմից վերահսկվող ապրանքների վերաբերյալ ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը.

1)  բաց թողնման մասին.

2) տեղաշարժը կասեցնելու մասին.

3) ներմուծումը արգելելու մասին.

4) վերադարձնելու մասին:

27. Վերահսկվող ապրանքի բաց թողնումը կամ տեղաշարժի կասեցումը կամ ներմուծման արգելքը կամ վերադարձը ձեւակերպվում է ՍՀԿ պաշտոնատար անձի կողմից ապրանքն ուղեկցող անասնաբուժական եւ  այլ փաստաթղթերի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի համապատասխան դրոշմակնիք դնելով:

28. ԵՏՄ մաքսային տարածք վերահսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող  անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների եւ նմուշառման միասնական կարգի համաձայն վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ պահպանում իրականացնող անձանց եւ տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում գրանցված արտահանող կազմակերպություններից:

29. Սահմանակից երկրների տարածք գյուղատնտեսական կենդանիների չարտոնված անցման դեպքերում կողմերի լիազոր մարմինները ձեռնարկում են կենդանիների վերադարձմանն ուղղված միջոցներ կամ այլ միջոցներ՝ պահպանելով  անասնաբուժասանիտարական պահանջները:

30. Կախված վերահսկման ենթակա ապրանքի տեսակից եւ վայրի կամ տարածքի անասնահամաճարակային իրավիճակից՝ մինչեւ բեռնումը եւ բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցը (երկաթուղային վագոն, սառեցնող թափքեր, կոնտեյներներ եւ այլն) ենթարկվում է անասնաբուժասանիտարական մշակման, եւ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի փաստաթուղթ:

31. Կողմերի լիազորված մարմնի պետական ??անասնաբուժական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն Կողմի օրենքով սահմանված կարգով, որի տարածքում կատարվել են գործողությունները կամ անգործությունը: Կողմերի լիազորված մարմինների պաշտոնատար անձանց որոշումները կարող են բողոքարկվել դատական ??կարգով:

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ  ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

32. ԵՏՄ տարածքի սահմաններում մի Կողմի տարածքից մյուս կողմի տարածք տեղափոխման ամբողջ ընթացքում վերահսկման ենթակա  ապրանքներն ուղեկցվում են կողմերի լիազորված մարմինների պաշտոնատար անձանց տված անասնաբուժական հավաստագրերով: Կողմի տարածքում վերահսկման ենթակա ապրանքները տեղափոխվում են կողմի օրենսդրությամբ նախատեսված կարգով:

33. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններում բոլոր տեսակի փոխադրամիջոցներով վերահսկման ենթակա ապրանքների տեղափոխման գործընթացում (դրանց արտադրության եւ բեռնման ժամանակ) անասնաբուժական հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

34. Վերահսկման ենթակա ապրանքների բեռնումն առանց անասնաբուժական հսկողության չի թույլատրվում:

35. Կենդանիների  նկատմամբ  անասնաբուժական  հսկողությունն իրականացվում է դրանց բեռնման ժամանակ եւ ստացման վայրում՝ կենդանիներ ուղարկող եւ ստացող կազմակերպությունների տնտեսություններում կարանտին միջոցառումների պարտադիր իրականացմամբ:

36. Անասնաբուժական սերտիֆիկատի ձեւակերպումն իրականացվում է բեռնման ժամանակ վերահսկվող ապրանքների ստուգազննման (զննման) եւ տրանսպորտային միջոցի անասնաբուժասանիտարական վիճակի գնահատման արդյունքների հիման վրա, վերահսկվող ապրանքի ծագման տարածքի անասնահամաճարակային իրավիճակի ապահովության եւ միասնական անասնաբուժական պահանջներին համապատասխանության պայմանով:

37. ԵՏՄ տարածքում արտադրված (աճեցված) վերահսկման ենթակա  ապրանքների անվտանգությունը հաստատող անասնաբուժական սերտիֆիկատների վերաձեւակերպման ժամանակ եւ այդ նպատակով վերահսկվող ապրանքների կրկնակի լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) չեն իրականացվում:

38. ԵՏՄ տարածքում արտադրված վերահսկվող ապրանքի ստացման վայր ժամանումից հետո խմբաքանակի, ավելի մանր խմբաքանակի բաժանման դեպքում վերաբեռնման վայրում լիազոր մարմնի կողմից ապրանք նոր ստացողների համար տրվում են անասնաբուժական հավաստագրերի պատճեններ: Այդ պատճեններում (թերթի շրջադարձ կողմում) ավելացվում են հետեւյալ տվյալները՝  վերահսկվող ապրանքի եւ նոր տրանսպորտային միջոցի համապատասխանությունը անասնաբուժասանիտարական պահանջներին, փոխադրամիջոցի համարանիշը, նրա մեջ վերաբեռնված վերահսկման ենթակա  ապրանքների քանակը, բեռը ստացողի անվանումը եւ գտնվելու վայրը, վերբեռնման ամսաթիվը: Այդ տվյալները վավերացվում են լիազոր մարմնի կնիքով եւ լիազոր մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ: Անասնաբուժական հավաստագրի բնօրինակը պահվում է խմբաքանակի բաժանումն իրականացնող կազմակերպությունում: Միեւնույն ստացողին ուղարկվող ապրանքի խմբաքանակի բաժանման դեպքում անասնաբուժական հավաստագրի բնօրինակը նրան ուղարկվում է առաջին կամ վերջին տրանսպորտային միջոցի հետ:

5. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

39. Վերահսկվող ապրանքների  անասնաբուժական սերտիֆիկատների ձեւակերպումն իրականացնում է լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությսմբ սահմանված կարգով: Արտահանումն իրականացվում է ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին համապատասխան:

6. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ  ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

40. Հայաստանի Հանրապետության տարածք վերահսկվող ապրանքների ներմուծումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից տրվող ներմուծման թույլտվության առկայության դեպքում: Ներմուծման թույլտվության մեջ թույլտվության գործողության ժամկետը կազմվում է օրացուցային տարվա կտրվածքով:

41. Լիազոր մարմնի կողմից վերահսկվող ապրանքների ներմուծումը թույլատրվում է՝ հաշվի առնելով վերահսկվող ապրանքների արտադրության (պահման) վայրի անասնահամաճարակային իրավիճակը եւ կազմակերպության կամ անձի՝ երրորդ երկրների կազմակերպությունների միասնական ռեեստրում առկայությունը: Թույլտվության գործողության ժամկետը օրացուցային տարվա կտրվածքով է:

42. Վերահսկվող ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ ներմուծվում է վերահսկվող ապրանքի ուղարկման երկրի լիազոր մարմնի տված անասնաբուժական սերտիֆիկատի առկայության դեպքում:

43. Արտահանող երկրի անասնաբուժական սերտիֆիկատով ուղեկցվող վերահսկման ենթակա ապրանքների խմբաքանակի  բաժանման ժամանակ, երբ առկա են  մի քանի ստացողներ,  լիազոր մարմինը կազմում է արտահանող երկրի անասնաբուժական հավաստագրի բնօրինակի պատճեններ, որոնց մեջ՝ թերթի շրջադարձ կողմում, լրացվում են հետեւյալ տվյալները՝ վերահսկվող ապրանքի եւ տրանսպորտային միջոցի համապատասխանությունը անասնաբուժասանիտա-րական պահանջներին, փոխադրամիջոցի համարանիշը, նրա մեջ վերաբեռնված վերահսկվող ապրանքների քանակը, բեռը ստացողի անվանումը եւ գտնվելու վայրը, վերաբեռնման ամսաթիվը: Այդ տվյալները վավերացվում են լիազոր մարմնի կնիքով եւ անասնաբուժական սերտիֆիկատի պատճենը ձեւակերպող լիազոր մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ: Նշված պատճենը կցվում է ապրանքը ուղեկցող փաստաթղթերին:

44. Անասնաբուժական սերտիֆիկատի բնօրինակը պահվում է խմբաքանակի մասնատում իրականացնող կազմակերպությունում:

45. Փաստաթղթային հսկողության ավարտից հետո իրականացվում է  վերահսկման ենթակա ապրանքների ստուգազննում:

46. Ստուգազննման է ենթարկվում մսի եւ ձկան յուրաքանչյուր տասը խմբաքանակից ոչ ավելի, քան մեկը,  վերահսկման ենթակա մյուս ապրանքների դեպքում՝ տվյալ ապրանքի յուրաքանչյուր քսան խմբաքանակից ոչ ավելի, քան մեկը: Կենդանի կենդանիների  յուրաքանչյուր խմբաքանակը զննման է ենթարկվում, որի ժամանակ  կենդանիների նույնականացման համարները (դաջվածքներ, չիպեր, ականջի պիտակներ, տարբերանշաններ եւ այլն) համեմատվում են անասնաբուժական սերտիֆիկատում նշվածների հետ:

47. Վերահսկման ենթակա ապրանքների ստուգազննման գործընթացում  անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների բացահայտման դեպքում սահմանային հսկիչ կետերի պաշտոնատար անձի կողմից անընդմեջ ստուգազննման են ենթարկվում  տվյալ կազմակերպության ապրանքներով բեռնված իրար հաջորդող հինգ տրանսպորտային միջոցները:

48. Այն դեպքերում, երբ ստուգումից բացահայտվում են տեղափոխվող (փոխադրվող) վերահսկման ենթակա ապրանքների  անվտանգությունը չերաշխավորող տեսանելի (ակնառու) փոփոխություններ, ապա իրականացվում են նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություն:

49. Անասնաբուժական հսկողության արդյունքների հիման վրա ընդունվում են  սույն կարգի 26-րդ կետով սահմանված որոշումներ, եւ ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի համապատասխան  դրոշմակնիքներ՝ «Ներմուծումը թույլատրվում է», «Ներկայացնել անասնաբուժական հսկողության» կամ «Վերադարձ», որից հետո ՍՀԿ պաշտոնատար անձը փաստաթղթերը վավերացնում է կնիքով եւ ստորագրությունով՝ նշելով իր ազգանունը եւ անվան սկզբնատառերը:

50. Ապրանքը վերադարձնելու մասին որոշման ընդունման դեպքում կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի փաստաթղթեր:

51. Անցակետով տեղափոխման հաշվառման գրանցամատյանում վերահսկման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի եւ ներդրվում են հաշվետվության էլեկտրոնային համակարգում (դրա ներդրմանը զուգընթաց):

52. Սահմանի անցման կետերում հսկողության ավարտից հետո  վերահսկման ենթակա ապրանքներն ուղարկվում են նշանակման վայրեր, որտեղ իրականացվում է լիարժեք ստուգազննում: Անասնաբուժական հսկողության ավարտից հետո իրականացվում է արտահանող երկրի անասնաբուժական սերտիֆիկատի վերաձեւակերպում, որի ժամանակ ԵՏՄ անասնաբուժության սերտիֆիկատի եւ ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են «Բաց թողնումը թույլատրվում է» կամ «Բաց թողնումը չի թույլատրվում» դրոշմակնիքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւերի եւ օգտագործման ցուցումների:

7. ՎԵՐԱՀՍԿՂՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

53. Կենդանիների տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմինը տալիս է տարանցիկ փոխադրման թույլտվություն, որտեղ նշվում է տարածքում փոխադրման երթուղին:

54. Սահմանային անցման կետերում վերահսկման ենթակա ապրանքների անասնաբուժական հսկողությունն իրականացվում է ապրանքատրանսպորտային բեռնագրի  եւ (կամ)  անասնաբուժական սերտիֆիկատը ներկայացնելուց հետո:

55. Կենդանիների դեպքում փաստաթղթային ստուգազննման ավարտից հետո կատարվում է կենդանիների անասնաբուժական զննում, համեմատվում են անասնաբուժական սերտիֆիկատներում համարակալված կենդանիների նույնականացման համարները (դաջվածքները, չիպերը, ականջապիտակները, խարանները եւ այլն), ստուգվում են տեղափոխման պայմանները, կենդանիների առողջական վիճակը եւ դրանց հետագա տեղափոխման հնարավորությունը:

56. Վերահսկման ենթակա այլ ապրանքների տարանցիկ փոխադրումն իրականացվում է առանց ստուգազննման: Վերահսկման ենթակա (բացառությամբ կենդանիների տարանցիկ փոխադրման) ապրանքների ստուգազննումն անցակետում կատարվում է ապրանքների հայտարարագրում անհամապատասխանության վերաբերյալ տեղեկատվության առկայության ժամանակ:

57. Վերահսկողության արդյունքներով ՍՀԿ-ի պաշտոնատար անձն ընդունում է որոշում եւ ապրանքաուղեկցող փաստաթղթերի ու անասնաբուժական սերտիֆիկատի վրա Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման դեպքում դնում է դրոշմակնիք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի՝ «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» կամ «Տարանցիկ փոխադրումը չի թույլատրվում», իսկ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը լքելիս համապատասխան սահմանային անցակետում դրվում է «Տարանցիկ փոխադրումն ավարտված է» կնիքը, որից հետո հավաստում է կնիքով եւ ստորագրությամբ՝ նշելով իր ազգանունը:

58. Տարանցիկ փոխադրման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները գրանցվում են (արձանագրվում են) տարանցման փոխադրումների գրանցամատյանում՝ համաձայն  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի, եւ ներդրվում են  էլեկտրոնային գրանցման համակարգում (դրա առկայության դեպքում):

59. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում տարանցիկ փոխադրման թույլտվություն ստացած վերահսկման ենթակա ապրանքների սեփականատերը պահպանում է սույն ընթացակարգի 40-52-րդ կետերի պահանջները:

8. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

60. Կասեցված վերահսկման ենթակա ապրանքի հետագա տեղաշարժի (վերադարձի) վերաբերյալ որոշում չընդունելու դեպքում վերահսկման ենթակա ապրանքի տեղաշարժը կասեցրած կողմի լիազոր մարմնի պաշտոնատար անձը  պարտավոր է, կողմի օրենսդրության համաձայն, անասնաբուժության ոլորտում պաշտոնատար անձին  քսանչորս ժամվա ընթացքում կողմի լիազոր մարմնի էլեկտրոնային փոստին այդ մասին տեղեկացնել՝ նշելով վերահսկվող ապրանքների սեփականատիրոջ, տեղափոխման վայրի եւ արտահանվող երկրի վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ անասնաբուժական սերտիֆիկատի համարը (կամ ապրանքի անվտանգությունը հաստատող այլ փաստաթուղթ), փոխադրամիջոցի տեսակը եւ դրա  գրանցման համարը, վերահսկվող ապրանքի շարժի դադարեցման պատճառը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի:

61. Վերահսկման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում է համապատասխան  փաստաթուղթ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի, որը տրվում է ապրանքի սեփականատիրոջը (էքսպեդիտորին) եւ կողմի վերահսկողություն իրականացնող այլ պետական մարմինների: Տեղաշարժը կասեցված վերահսկման ենթակա ապրանքների մասին  նշում է կատարվում գրանցամատյանում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի: Տեղաշարժը կասեցված վերահսկման ենթակա ապրանքների հետագա շարժի մասին որոշումն ընդունում է   անասնաբուժության բնագավառում պաշտոնատար  անձը յոթանասուներկու ժամվա ընթացքում՝ համաձայն կողմի օրենսդրության:

62. Լիազոր մարմնի կողմից տեղափոխումը կասեցված վերահսկման ենթակա ապրանքների հետագա տեղաշարժի վերաբերյալ որոշումն ստանալուց հետո այդ ապրանքների հետ կապված բոլոր գործողությունները կատարվում են լիազոր մարմնի պատասխանատու անձանց ներկայությամբ:

63. Վերահսկվող ապրանքը, որի անասնաբուժասանիտարական անվտանգությունը համապատասխան փաստաթղթերով չի հաստատվում, սեփականատիրոջ միջոցների հաշվին, առանց փորձաքննության իրականացման, ենթակա է օգտահանման (ոչնչացման) կամ վերադարձվում է բեռը ուղարկողին (արտահանողին):

64. Վերահսկման ենթակա ապրանքները, որոնց ներմուծումը չի թույլատրվում, վերադարձվում են արտահանման երկրի օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Արտահանումը կատարվում է վերահսկվող ապրանքների սեփականատիրոջ միջոցների հաշվին:

65. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի անցակետում, որով իրականացվում է  վերահսկվող ապրանքների տեղաշարժը, միասնական անասնաբուժական պահանջներին չհամապատասխանող վերահսկման ենթակա ապրանքները սահմանված ժամկետում արտահանման անհնարինության դեպքում, օրենսդրության համաձայն, օգտահանվում են կամ ոչնչացվում:

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՁԵՌՔԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՒՂԵԲԵՌՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱեւ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

66. Հայաստանի Հանրապետության տարածքի անվտանգության ապահովման նպատակներով կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հարուցիչների ներթափանցումը եւ անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր ապրանքների շրջանառության կանխումն ապահովելու նպատակով լիազոր մարմինն արգելում է  Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի անցակետերում, ներառյալ՝ միջազգային փոստային փոխանակումների հիմնարկներում (վայրերում), ֆիզիկական անձանց ձեռքի, պահպանման հանձնվող ուղեբեռների եւ փոստային առաքումների միջոցով վերահսկման ենթակա ապրանքների երրորդ երկրներից ներմուծման, առանց թույլտվության եւ առանց անասնաբուժական սերտիֆիկատի ուղարկված ապրանքների շրջանառությունը, բացառությամբ մեկ ֆիզիկական անձի կողմից գործարանային փաթեթով կենդանական ծագման պատրաստի  մինչեւ 5 կգ արտադրանքի ներմուծման՝ ապրանքի արտադրող եւ արտահանող երկրների անասնահամաճարակային ապահովության պայմանով:

67. Վերահսկման ենթակա ապրանքների ոչնչացումը (օգտահանումը), որոնց վերադարձը մատակարար կամ ուղարկող երկիր անհնար է, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
 
 

 Հավելված  3
«Սննդամթերքի անվտանգության պետական
վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

   

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.    Սույն ընթացակարգով կարգավորվում են ԵՏՄ անդամ այլ երկրներից ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵՏՄ անդամ այլ երկրներ արտահանվող (այսուհետ՝ կողմեր) բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) հետ կապված հարաբերություններն այն դեպքերում, երբ տեղափոխվող բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը ներառված չէ մաքսային տարանցիկ գործընթացում կամ այն մաքսային գործընթացում, որը նախատեսում է ապրանքների արտահանում ԵՏՄ մաքսային տարածքից կամ Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ ընթացակարգ):

2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

 1) նշանակման վայրի երկիր՝ ԵՏՄ երկիր, որի տարածքում տեղակայված է նշանակման վայրը.

2) արտահանման վայրի երկիր՝ ԵՏՄ անդամ երկիր, որի տարածքում տեղակայված է արտահանման վայրը.

3) բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի զննում՝ կողմերի լիազոր մարմնի լիազորված անձի կողմից ապրանքի ակնադիտական հետազոտում, որն ամբողջությամբ բեռնաթափված է տրանսպորտային միջոցներից կամ տրանսպորտային միջոցում այնպես է տեղադրված, որ լիազոր մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն ունենա հետազոտելու բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ցանկացած հատված եւ կարողանա իրականացնել նմուշառում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի տարբեր մասերից.

4) վարակվածություն (ախտահարություն)`  բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներում կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) առկայություն.

5) բուսասանիտարական կարանտին գոտի` տարածք, որտեղ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հայտարարված է կարանտին` պայմանավորված կարանտին օբյեկտի (կարանտին վնասակար   օրգանիզմի) հայտնաբերմամբ.

6) կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ)` վնասակար օրգանիզմներ, որոնք բացակայում են կամ սահմանափակ են տարածված եւ ներառված են  կարանտին վնասակար օրգանիզմների ցանկում.

7) բուսասանիտարական կարանտին հսկողություն (վերահսկողություն)` լիազոր մարմնի գործունեություն, որն ուղղված է կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) հայտնաբերմանը, բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքում բուսասանիտարական կարանտին վիճակի հաստատմանը  եւ բույսերի կարանտինի ոլորտում միջազգային պարտավորվածությունների, ինչպես նաեւ պետության օրենսդրության  կատարմանը.

8) նշանակման վայր՝  վայր, որտեղ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը բեռնաթափվում է տրանսպորտային միջոցից, որում այն տեղավորված էր, կամ տեղափոխվում է մեկ այլ տրանսպորտային միջոց, բացառությամբ տարանցիկ փոխադրման բեռի.

9) արտահանման վայր` վայր, որտեղ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակը բեռնվել է տրանսպորտային միջոցի մեջ.

10) վարակազերծում` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նկատմամբ համալիր գործողությունների իրականացում, որոնք ուղղված են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների)  ոչնչացմանը.

11) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի եւ տրանսպորտային միջոցների զննում` լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքների (առանց տարայի եւ փաթեթավորման բացման) եւ տրանսպորտային միջոցների ու տեղափոխման հարմարանքների (այդ թվում՝ խցիկի, սրահի, բեռնախցիկի, ուղեբեռային հատվածների, բեռնարկղերի) ակնադիտական հետազոտում.

12) բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակ` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման վայր մեկ ստացողին ուղարկելու համար.

13) բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքների ցանկ` բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներ, նյութեր, ապրանքներ) ցանկ.

14) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ` բույսեր, բուսական արտադրանք, տարա, փաթեթավորում, բեռներ, հող, օրգանիզմներ կամ նյութեր, որոնք կարող են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) կրողներ հանդիսանալ   եւ (կամ) նպաստել դրանց տարածմանը, եւ որոնց նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական կարանտին միջոցառումներ.

15) բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքներ` բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, որոնք բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկում  դասակարգվում են բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների շարքին.

16) ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, որոնք բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի ցանկում  դասակարգվում են ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքների շարքին.

17) ապրանքատեր՝ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի տեր կամ այլ անձ, որը բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի տիրոջ անունից իրավասու  է գործարքների եւ (կամ) այլ գործողությունների իրականացման՝ պայմանավորված արտահանման վայրից նշանակման վայր արտադրանքի տեղափոխմամբ.

18) տրանսպորտային միջոցներ՝ տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տեղափոխման համար.

19) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր՝ հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք փոխադրման ժամանակ ուղեկցում են բեռը.

20) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կամ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունների լիազորած ազգային մարմիններ, որոնք իրականացնում են բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) գործառույթները.

21) բուսասանիտարական պահանջներ՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵՏՄ այլ անդամ երկրների տարածք արտահանվող կամ ԵՏՄ այլ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող  բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքին, դրա փաթեթավորմանը,  տեղափոխման եղանակներին, հնարավոր նշանակման վայրին, ինչպես նաեւ  բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի կանխարգելիչ վարակազերծման միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք սահմանվել են ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունների միջազգային  պարտավորություններին եւ այդ երկրների օրենսդրությանը համապատասխան՝ բույսերի կարանտինի ապահովման նպատակով.

22) բուսասանիտարական հավաստագիր՝ բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրով սահմանված  անդամ երկրների լիազոր մարմինների կողմից տրվող  միջազգային նմուշի փաստաթուղթ,  որն ուղեկցում է բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքը եւ բնութագրում դրա բուսասանիտարական վիճակը:

2. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ)

3. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողությունն իրականացվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի՝ նշանակման վայր հանդիսացող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունը պարզելու համար:

4. Լիազոր մարմինը ԵՏՄ անդամ երկրներին տեղեկացնում է բուսասանիտարական պահանջների մասին եւ տեղադրում այդ տեղեկատվությունն իր պաշտոնական կայքում (ինտերնետ ռեսուրսներում): Բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվությունը նաեւ տեղադրվում է ԵՏՄ հանձնաժողովի տեղեկատվական համակարգում՝ տեխնիկական կարգավորման ոլորտում, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների ոլորտում եւ ԵՏՄ արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ոլորտում:

5. Բարձր  ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համապատասխանությունը կողմերի  պահանջներին հաստատվում է բուսասանիտարական հավաստագրով, որը տալիս է արտահանման երկրի լիազոր մարմինը եւ այն գործում է տրման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում:

6. ԵՏՄ անդամ երկրների լիազոր մարմինները փոխադարձաբար ճանաչում են միմյանց կողմից տրվող բուսասանիտարական հավաստագրերը:

7. Գործունեության համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը տեղեկացնում է նշանակման վայրի պետության լիազոր մարմիններին բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագրերի տարամադրման մասին՝ ԵՏՄ արտաքին եւ փոխադարձ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով:

8. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը  իրականացնում է համապատասխան միջոցառումներ այն դեպքերում, երբ ԵՏՄ տարածքում  նշանակման վայրի լիազոր  մարմինների կողմից բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ արձանագրվել են բուսասանիտարական հավաստագրերով ուղեկցվող կարանտին հսկողության ենթակա արտադրանքի խմբաքանակի բուսասանիտարական պահանջներին  անհամապատասխանության փաստեր:

9. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) իրականացումը ներառում է հետեւյալ հսկողական միջոցառումները.

1) փաստաթղթերի ստուգում.

2) բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի զննում.

3) բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի ստուգազննում:

10. Փաստաթղթային ստուգումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետում կամ նշանակման վայրում իրականացնում է բուսասանիտարական հսկողություն իրականացնող լիազոր մարմնի պաշտոնատար անձը:

11. Փաստաթղթային ստուգման նպատակով բուսասանիտարական հսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձին ներկայացվում են բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը եւ բուսասանիտարական հավաստագիրը՝ բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար:

12. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգում է ներկայացված փաստաթղթերը եւ որոշում է կայացնում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի վերադարձի կամ դրա  ոչնչացման մասին, եթե՝

1) բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար ներկայացված չէ բուսասանիտարական հավաստագիր.

2) բուսասանիտարական հավաստագրում ներկայացված ապրանքները չեն համապատասխանում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկատվությանը.

3) բուսասանիտարական հավաստագրիը տրված է ոչ լիազորված անձի կողմից, կամ այն չի համապատասխանում սահմանված ձեւանմուշին կամ             անվավեր է.

4) բուսասանիտարական հավաստագիրը չի հաստատում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքին ներկայացվող բուսասանիտարական պահանջները:

13. Բուսասանիտարական հավաստագիրը անվավեր է ճանաչվում հետեւյալ դեպքերում.

1) բուսասանիտարական հավաստագիրը ամբողջությամբ լրացված չէ.

2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար արտահանող երկրի տարածքից այդ խմբաքանակի փաստացի դուրսբերումից հետո.

3) բուսասանիտարական հավաստագրի գործողության ժամկետը (ժամկետը բուսասանիտարական հավաստագրի տրման պահից սկսած)  լրացել է.

4) բուսասանիտարական հավաստագիրը պարունակում է փոփոխություններ կամ լրացումներ, որոնք հաստատված չեն լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից:

14. Բուսասանիտարական հավաստագիրը չի հաստատում տեղափոխվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի անհրաժեշտ բուսասանիտարական վիճակը, եթե դրանում բացակայում է հավաստագրի տրման պահին գործող եւ փաստաթղթային ստուգման ժամանակ ուժը չկորցրած բուսասանիտարական պահանջների պահպանման մասին տեղեկատվությունը: Հավաստագրում ներմուծվող կարանտին հսկողության ենթակա ապրանքի անհրաժեշտ բուսասանիտարական վիճակը չհաստատելու մասին որոշումը կարող է ընդունել միայն նշանակման վայր հանդիսացող երկրի լիազոր մարմնի պաշտոնատար անձը:

15. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննումն իրականացվում է՝

1) բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի համապատասխանությունը որոշելու,

2) բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի եւ փաթեթավորման վրա կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը կամ դրանցով վարակվածության (ախտահարման) նշանները պարզելու նպատակներով:

16. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը կայացնում է  որոշում՝

1) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վերադարձի կամ դրա ոչնչացման մասին, եթե զննումից պարզվել է, որ՝

ա. բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր,

բ. արտադրանքի անվանման մասին տեղեկությունները չեն համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկատվությանը.

2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի զննման մասին, եթե զննումից բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի մակերեսին կամ փաթեթավորման մեջ հայտնաբերվում  են օրգանիզմներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների), կամ եթե հայտնաբերվում են բույսերի  հիվանդությունների ախտանիշներ՝ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի վնասվածության նշաններ.

3) բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ավարտի մասին այն դեպքում, երբ հիմքեր չկան սույն կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով նախատեսված  որոշումների ընդունման  համար:

17. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստուգազննումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձը այն դեպքում, երբ զննումից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի մակերեսին կամ փաթեթավորման մեջ հայտնաբերվել են կարանտին օրգանիզմներին մորֆոլոգիական հատկանիշներով նման վնասակար օրգանիզմներ կամ բույսերի հիվանդությունների ախտանիշներ կամ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից  վնասվածության նշաններ:

18. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստուգազննման մասին որոշում կայացնելու դեպքում, եթե ապրանքը այնպես է դասավորված  տրանսպորտային միջոցում, որն անհնարին է դարձնում  լիազորված անձի կողմից տվյալ խմբաքանակի ցանկացած հատվածի հետազոտումը, ինչպես նաեւ ապրանքի խմբաքանակի տարբեր մասերից նմուշառումը, ապա տվյալ խմբաքանակը լիազոր մարմնի պաշտոնատար անձի պահանջով պետք է բեռնաթափվի տրանսպորտային միջոցից:

19. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի փորձաքննության համար նմուշների անհրաժեշտ քանակը եւ նմուշառման եղանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

20. Այն դեպքում, երբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների հետազոտումից հետո հաստատվում է ապրանքի վարակվածությունը (ախտահարումը) կարանտին վնասակար օրգանիզմներով, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձը ապրանքատիրոջը պետք է առաջարկի իր ընտրությամբ՝

1) իրականացնել ապրանքի վարակազերծում այն դեպքում, երբ նշանակման վայրում առկա են համապատասխան պայմաններ, որոնց դեպքում վարակազերծումից հետո բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի օգտագործումը չի առաջացնի որեւէ վտանգ մարդու կյանքի եւ առողջության համար, վնաս չի հասցնի շրջակա միջավայրին, ինչպես նաեւ չի հանգեցնի բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի սպառողական հատկանիշների էական փոփոխմանը: Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի պաշտոնատար անձը կարող է պահանջել բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի վարակազերծումից հետո ապրանքը ներկայացնել կրկնակի զննման.

2) ոչնչացնել ապրանքը այն դեպքում, երբ բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման վայրում առկա են բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի ոչնչացման համար անհրաժեշտ պայմաններ, որոնք բացառում են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) տարածումը, որոնցով վարակված (ախտահարված) է բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքը, ինչպես նաեւ չեն ներկայացնում վտանգ մարդու կյանքին, առողջությանը  եւ շրջակա միջավայրին:

21. Բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի ախտահանման  կամ ոչնչացման թույլատրելի մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ պայմանավորված բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի եւ կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) տեսակով:

22. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման կամ ոչնչացման թույլատրելի եղանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի տեսակը եւ կարանտին վնասակար օրգանիզմները, որոնցով այն կարող է վարակված (ախտահարված) լինել:

23. Վարակազերծումից կամ ոչնչացումից հետո կազմվում է ակտ, որի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:

24. Եթե ապրանքատերը հրաժարվում է ապրանքի վարակազերծումից  կամ ոչնչացումից, կամ դրանց իրականացումը հնարավոր չէ, ապա լիազոր մարմնի պաշտոնատար անձը որոշում է կայացնում բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի վերադարձի մասին՝ ապրանքատիրոջ միջոցների հաշվին:

25. Բուսասանիտարական  հսկողության ենթակա ապրանքի վարակազերծումը  կամ ոչնչացումն իրականացնում են այն անձինք, որոնք լիազորված են իրականացնելու նման ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

26. Սույն ընթացակարգի 20-րդ կետով նախատեսված դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ հայտնաբերվում են՝

1) պտուղների վրա վահանակրի կարանտին տեսակներ.

2) բուսական յուղերի եւ ձեթերի անջատումից ստացված կարանտին մոլախոտեր պարունակող քուսպ եւ այլ կարծր թափոններ  (բացառությամբ կարանտին վնասակար օրգանիզմի՝ ՍՏՐԻԳԱ ՍՊՊ (Striga spp)), պայմանով, որ դրանք հետագայում կուղարկվեն այնպիսի կազմակերպություն, որտեղ իրականացվում է սերմերի զրկում կենսունակությունից:

27. Սույն ընթացակարգի 26-րդ կետում նշված դեպքերում որոշում է ընդունվում բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ավարտի մասին:
 
 
 

Հավելված  4
«Սննդամթերքի անվտանգության պետական
վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

    
 
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)  
  
  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման եւ տարանցիկ փոխադրման ժամանակ կարանտին հսկողության (վերահսկողության) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ ընթացակարգ):

2. Հայաստանի  Հանրապետության  տարածք  ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ենթակա են կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետերում եւ ստացման վայրերում:

3. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) ներմուծում՝  Հայաստանի  Հանրապետության  տարածք բուսասանիտարական հսկողության ենթակա  ապրանքների ներմուծում.

2) արտահանում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից բուսասանիտարական հսկողության ենթակա  ապրանքների արտահանում.

3) վարակվածություն (ախտահարում)՝ բուսասանիտարական հսկողության ենթակա  ապրանքներում կարանտին օբյեկտների  (կարանտին վնասակար օրգանիզմների) առկայություն.

4) վերադարձ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից  լիազոր մարմնի պաշտոնատար անձի ցուցումով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի  դուրսբերում.

5) ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)՝ լիազոր մարմնի գործունեություն, որն ուղղված է կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) հայտնաբերմանը, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի բուսասանիտարական վիճակի հաստատմանը եւ բույսերի կարանտինի ոլորտում միջազգային պարտավորությունների եւ տվյալ օրենսդրության կատարմանը.

6) կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ)՝ վնասակար օրգանիզմներ, որոնք բացակայում են կամ սահմանափակ տարածում ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում  եւ ներառված են կարանտին վնասակար օրգանիզմների ցանկում.

7) ստացման վայր՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստացման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում.

8) առաքման վայր՝ սահմանված վայր, որտեղ ուղղվում են եվրասիական տնտեսական տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգին համապատասխանեցված բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները.

9) մաքսային ձեւակերպումների ավարտման վայր՝ մաքսային  մարմինների կողմից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների բաց թողնման վայր՝ համաձայն հաստատված մաքսային ընթացակարգի, բացառությամբ մաքսային տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի.

10)  դուրսբերման (արտահանման) վայր՝ Հայաստանի Հանրապետության տարածքից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների դուրսբերման վայրը.

11) վարակազերծում՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվող գործողությունների համալիր, որն ուղղված է կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) ոչնչացմանը.

12) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակ՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի քանակ, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման վայր մեկ ստացողին ուղարկելու համար.

13) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածք բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ներմուծում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի արտահանում.

14) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք՝ բույսեր, բուսական ծագման  արտադրանք, տարա, փաթեթավորման նյութեր, բեռներ, հող, օրգանիզմներ կամ նյութեր, որոնք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք կարող են լինել  կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) կրողներ եւ (կամ) նպաստել դրանց տարածմանը, եւ որոնց նկատմամբ կիրառվում են կարանտին բուսասանիտարական միջոցառումներ.

15) բարձր բուսասանիտարական ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, որը, համաձայն բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկի, դասվում է բարձր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ապրանքների շարքին.

16) ցածր բուսասանիտարական ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, որը, համաձայն բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկի, դասվում է ցածր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների շարքին.

17) ապրանքատեր՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի սեփականատեր կամ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքատիրոջ անունից Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքի տեղափոխման հետ կապված գործարքների եւ (կամ) այլ գործողությունների իրականացման լիազորություններ ունեցող այլ անձ.

18) տրանսպորտային միջոցներ՝ տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակը տեղափոխելու համար.

19) լիազոր մարմին՝ մարմին, որն իրականացնում է կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) գործառույթներ.

20) բուսասանիտարական հսկիչ կետ՝ բույսերի կարանտին հսկողության կետ, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետում կամ այլ վայրերում, եւ որը կահավորվում եւ զինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

21) կարանտին բուսասանիտարական պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ միջազգային պարտավորություններին համապատասխան՝ բույսերի կարանտին անվտանգության ապահովման նպատակով սահմանված պահանջներ, որոնք ներկայացվում են համապատասխան երկրի տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների բուսասանիտարական վիճակին, բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների փաթեթավորմանը եւ այդ փաթեթավորման մակնշմանը, այդ ապրանքների տեղափոխման միջոցներին,  Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց ստացման եւ առաքման վայրերին, ինչպես նաեւ մինչեւ ներմուծումը բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների կանխարգելիչ վարակազերծման միջոցառումների իրականացմանը.

22) բուսասանիտարական հավաստագիր՝ Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրին համապատասխան միջազգային նմուշի փաստաթուղթ, որն ուղեկցում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները, տրվում է արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից եւ հավաստում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների բուսասանիտարական վիճակը: Սույն ընթացակարգում օգտագործվող «բուսասանիտարական հավաստագիր» հասկացությունը ներառում է արտահանման եւ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը.

23) փորձագիտական կազմակերպություն՝ լիազոր մարմնի կառուցվածքում ընդգրկված կազմակերպություն, որն ունի բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքից վերցրած նմուշների կարանտին բուսասանիտարական վիճակի հետազոտման համար անհրաժեշտ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ եւ տեխնիկական միջոցներ:

2.  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ  (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ)

4. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ, որն ընդգրկված է կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ցանկում:

5. Բարձր բուսասանիտարական ռիսկ պարունակող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքը ներմուծվում է Հայաստանի Հանրապետության տարածք՝ ներմուծվող ապրանքի համար բուսասանիտարական հավաստագրի ուղեկցությամբ:

6. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բուսասանիտարական բարձր ռիսկայնության կարանտին հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի բուսասանիտարական հավաստագիրը լրացվում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պաշտոնական լեզուներից՝ ռուսերեն կամ անգլերեն:

7. Ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է մաքսային ձեւակերպումների ավարտման վայրում, եթե սույն ընթացակարգի 21-րդ կետով այլ բան նախատեսված չէ:

8. Բուսասանիտարական հսկողության ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնց վերջնական մաքսային ձեւակերպումը պետք է կատարվի առաքման վայրում, իրականացվում է կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) ստացման վայրում (առաջնային կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)), ինչպես նաեւ մաքսային ձեւակերպումների ավարտման վայրում (երկրորդային կարանտին բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)):

9. Ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից այն տարածքում, որտեղ գտնվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստացման կամ առաքման վայրը:

10. Կարանտին հսկողության ենթակա ապրանքի առաքման վայրում կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ընթացքում արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը ենթակա է պահպանման լիազոր մարմնում:

11. Ներմուծման ժամանակ կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կարանտին բուսասանիտարական պահանջներին ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների համապատասխանությունը պարզելու նպատակով:

12. Լիազոր մարմինը կարանտին բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է իր պաշտոնական էլեկտրոնային կայքում (ինտերնետ ռեսուրս):

13. Բուսասանիտարական պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը նաեւ տեղադրվում է ԵՏՄ տեղեկատվական համակարգի՝ տեխնիկական կարգավորման, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների խորագրում եւ ԵՏՄ արտաքին եւ երկկողմանի առեւտրի ամբողջական տեղեկատվական համակարգում:

14. Բարձր ռիսկայնության ոլորտներում եւ առկա ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման, կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արագացման եւ բուսասանիտարական անվտանգության առկա մակարդակի պահպանման նպատակով լիազոր մարմինը սույն ընթացակարգով նախատեսված դեպքերում կոնկրետ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի համար կիրառում է բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը:

15. Ներմուծման ժամանակ առաջնային կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) ներառում է՝

1) փաստաթղթային ստուգում.

2) տրանսպորտային միջոցի զննում.

3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննում կամ ստուգազննում՝ բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ընտրողականությամբ՝ հաշվի առնելով բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը.

4) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստուգազննում՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումից հետո իրականացվող ստուգազննում, եթե վարակազերծման մասին որոշումն ընդունվել է լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ զննման կամ ստուգազննման արդյունքների հիման վրա:

16. Ներմուծման ժամանակ առաջնային կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) նպատակով վերցված նմուշների փորձաքննության իրականացման դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները մինչեւ լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից փորձաքննության եզրակացության տրամադրումը սահմանին չեն պահվում, եթե բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ակնադիտական հետազոտման եւ (կամ) նմուշների փորձաքննության արդյունքում չեն հայտնաբերվել կարանտին օբյեկտներին իրենց մորֆոլոգիական առանձնահատկություններով նման օրգանիզմներ, բույսերի հիվանդությունների ախտանիշներ եւ կարանտին օբյեկտների կողմից ապրանքի վնասվածության նշաններ (կարանտին վնասակար օրգանիզմներ):

17. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների համապատասխան նմուշների փորձաքննության եզրակացությունը ուղարկվում է լիազոր մարմին: Եթե փորձաքննության եզրակացությամբ հաստատվում է, որ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները վարակված (ախտահարված) են, ապա լիազոր մարմինը տեղեկացնում է մաքսային ձեւակերպումների ավարտման վայրի լիազոր մարմնին:

18. Եթե կարանտին հսկողության ենթակա բեռների ակնադիտական զննման եւ (կամ) նմուշների լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվում են կարանտին օբյեկտներին (կարանտին վնասակար օրգանիզմներին) մորֆոլոգիապես նման օրգանիզմներ, ապա բեռի հետագա տեղաշարժի վերաբերյալ որոշումն ընդունվում է լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կարանտին հսկողության ենթակա բեռից նմուշառման պահից սկսած՝ 72 ժամվա ընթացքում:

19. Ներմուծման ժամանակ մաքսային ձեւակերպումների ավարտման վայրում կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) ներառում է՝

1) փաստաթղթային ստուգում.

2) տրանսպորտային միջոցի զննում, եթե մաքսային ձեւակերպումների ավարտման վայրը համարվում է  բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստացման վայրը.

3) ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննում.

4) բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ընտրողական զննում կամ ստուգազննում՝ հաշվի առնելով բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը.

5) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ստուգազննում՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումից հետո իրականացվող ստուգազննում, եթե վարակազերծման մասին որոշումն ընդունվել է լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ զննման կամ ստուգազննման արդյունքների հիման վրա:

20. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) շրջանակներում մաքսային ձեւակերպման իրականացման վայրում ստուգազննում անցկացնելիս կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքից վերցված նմուշները լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով կարանտին հսկողության ենթակա ապրանքը պահվում է մինչեւ լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից լաբորատոր փորձաքննության եզրակացություն ստանալը:

21. Եթե Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են հերմետիկ, ամուր եւ կնքված վագոններով, բեռնարկղերով, բեռնատար ավտոմեքենաներով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, որոնք ենթակա են ոչ եվրասիական տնտեսական երկրներ տարանցիկ փոխադրման, ապա կարանտին բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է ապրանքի ստացման վայրում փաստաթղթային ստուգման եւ  տրանսպորտային միջոցների զննման միջոցով՝ կարանտին օբյեկտների ցանկում ներառված կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը պարզելու նպատակով:

22. Ստացման եւ առաքման վայրերում կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքները ձեւակերպվում են հետեւյալ կերպ.

1) կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառում իրականացրած լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հավաստագրի (դրա առկայության դեպքում) եւ տրանսպորտային (տեղափոխման) փաստաթղթի վրա դրվում է համապատասխան դրոշմակնիք, որի ձեւը սահմանում է լիազոր մարմինը.

2) կազմվում է կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ, որի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

23. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում ապրանքի շրջանառության լրացուցիչ ցուցումների եւ լրացուցիչ սահմանափակումների ներառում չի թույլատրվում:

3. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

24. Փաստաթղթային ստուգման ժամանակ լիազոր մարմնի պաշտոնատար անձին ներկայացվում են՝

1)     ներկրվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի առեւտրային եւ տրանսպորտային փաստաթղթերը.

2)  ներկրվող բարձր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի բուսասանիտարական հավաստագիրը, եթե այլ բան նախատեսված չէ սույն ընթացակարգի 64-րդ կետով.

3)   կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) ներմուծման թույլտվությունը՝ գիտահետազոտական նպատակներով:

25. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը ներկայացված առեւտրային եւ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի հիման վրա սահմանում է՝

1)         բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների անվանումը.

2)      բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ծագման (արտադրության, ձեւավորման) վայրը՝ բուսասանիտարական հսկողության ենթակա այն ապրանքի խմբաքանակի ներմուծման նկատմամբ արգելքների կիրառման նպատակով, որոնք ծագում են որոշակի երկրից, որոշակի տեղանքից կամ արտադրվել (ձեւավորվել) են որոշակի կազմակերպությունում, եւ որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ներառված են կարանտին բուսասանիտարական պահանջներում:

26. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը ներկայացված առեւտրային եւ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վերլուծության հիման վրա  կայացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ներմուծումը կամ մաքսային տարանցիկ տեղափոխումը մաքսային ռեժիմով արգելելու որոշում, այն դեպքում, երբ՝

1) բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները չեն ուղեկցվում բուսասանիտարական հավաստագրով, բացառությամբ սույն ընթացակարգի 64-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) ներմուծվում են կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ), որոնք չունեն գիտահետազոտական նպատակների համար նախատեսված ներմուծման թույլտվություն, կամ դրանց ներմուծումը գիտահետազոտական նպատակներով չի թույլատրվում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խմբաքանակին ներկայացվող կարանտին բուսասանիտարական պահանջների.

3) կարանտին հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի հաստատված ծագման (արտադրության, ձեւավորման) վայրը համապատասխանում է որոշակի երկրից, որոշակի տեղանքից ծագող կամ որոշակի կազմակերպությունում արտադրված կարանտին հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի նկատմամբ ներմուծված արգելքներին, եւ տվյալ խմբաքանակի առաքումն իրականացվել է նման արգելք մտցնելու պահից հետո:

27. Լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգում է ներկայացված բուսասանիտարական հավաստագիրը եւ կայացնում է բարձր ռիսկայնության բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով տարանցիկ փոխադրումն արգելելու որոշում այն դեպքում, երբ՝

1) բուսասանիտարական հավաստագրում պարունակվող տեղեկատվությունը չի  համապատասխանում առեւտրային եւ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի տեղեկատվությանը.

2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի փաստացի քանակը տասը եւ ավելի տոկոսով գերազանցում է բուսասանիտարական հավաստագրում նշված  քանակը.

3) բուսասանիտարական հավաստագիրը տվել է ոչ իրավասու մարմինը, կամ այն չի համապատասխանում սահմանված ձեւանմուշին կամ անվավեր է.

4) բուսասանիտարական  հավաստագիրը  չի  հաստատում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համապատասխանությունը կարանտին բուսասանիտարական պահանջներին:

28. Բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր, եթե՝

1) բուսասանիտարական հավաստագիրը ամբողջությամբ լրացված չէ.

2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար արտահանող երկրի տարածքից այդ խմբաքանակի փաստացի դուրսբերումից հետո, բացառությամբ այն բուսասանիտարական հավաստագրերի, որոնք տրվել են որպես փոխարինող, պայմանով, որ արտահանող երկրի լիազոր մարմինը կապահովի եւ կհաստատի՝

ա. կարանտին հսկողության ենթակա ապրանքի բուսասանիտարական անվտանգությունը,

բ կարանտին բուսասանիտարական պահանջների կատարման նպատակով կարանտին հսկողության ենթակա արտադրանքի նմուշառումը, զննումը եւ մշակումը կարանտին հսկողության ենթակա ապրանքն ուղարկելուց առաջ,

գ. կարանտին հսկողության ենթակա բեռի ամբողջականությունը՝ բեռնման պահից մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը.

3) լրացել է բուսասանիտարական հավաստագրի վավերականության ժամկետը.

4) բուսասանիտարական հավաստագրում ներառված չեն տրանսպորտային միջոցի մակնիշը եւ (կամ) պետհամարանիշը.

5) բուսասանիտարական հավաստագիրը պարունակում է փոփոխություններ կամ լրացումներ, որոնք հաստատված չեն լիազոր մարմնի կողմից.

6) ներմուծման համար արգելված կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագիրը լրացվել է նման արգելք մտցնելուց հետո:

29. Բուսասանիտարական հավաստագիրը չի հաստատում ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի անհրաժեշտ բուսասանիտարական վիճակը, եթե դրանում բացակայում է հավաստագրի տրամադրման պահին գործող եւ փաստաթղթային ստուգման ժամանակ ուժը չկորցրած՝ բուսասանիտարական պահանջների պահպանման մասին տեղեկատվությունը:

30. Լիազոր մարմնի պաշտոնատար անձն ստուգում է գիտահետազոտական նպատակով ներմուծվող կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) ներմուծման թույլտվությունը եւ կայացնում է դրանց ներմուծումը կամ մաքսային ռեժիմով տարանցիկ տեղափոխումը արգելելու որոշում այն դեպքում, երբ այդ թույլտվությունը տվել է ոչ իրավասու անձը, կամ այն չի համապատասխանում կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ներկայացված կարանտին օրգանիզմների խմբաքանակին:

31. Այն դեպքերում, երբ փաստաթղթային ստուգումից հետո լիազոր մարմնի պաշտոնատար անձը կայացնում է ապրանքի ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումն արգելելու որոշում, ապա բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքն ապրանքատիրոջ հաշվին ենթակա է վերադարձման կամ ոչնչացման:

32. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տրանսպորտային միջոցի զննման ժամանակ առանց տարաները, փաթեթավորումը բացելու եւ առանց նմուշներ վերցնելու իրականացնում է տրանսպորտային միջոցների եւ տեղափոխման հարմարանքների (խցիկներ, սրահներ, բեռնախցեր, բեռնարկղ) ակնադիտական հետազոտում:

33. Տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է հետեւյալ նպատակներով.

1) տրանսպորտային միջոցների տվյալների համապատասխանության հաստատումը բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.

2) պարզել կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը կամ դրանցով վարակվածության (ախտահարման) նշանները տրանսպորտային միջոցներում կամ փոխադրման հարմարանքներում:

34. Եթե տրանսպորտային միջոցների զննման ժամանակ դրանց արտաքին մասում եւ (կամ) փոխադրամիջոցների վրա հայտնաբերվել են օրգանիզմներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման են կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների), ապա  միջատներից, մոլախոտային բույսերի սերմերից վերցվում են նմուշներ՝ դրանց հետազոտման նպատակով:

35. Տրանսպորտային միջոցների զննման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը կայացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումն արգելելու որոշում, եթե՝

1) տրանսպորտային միջոցի համարը չի համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.

2) տրանսպորտային միջոցների վրա հայտնաբերված օրգանիզմները համարվում են կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ): Այդ դեպքում տրանսպորտային միջոցները ենթակա են մաքրման եւ (կամ) վարակազերծման, իսկ իրականացման անհնարինության կամ ապրանքատիրոջ կողմից այդ աշխատանքների իրականացման մերժման  դեպքում ենթակա են վերադարձման բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի հետ մեկտեղ:  Տրանսպորտային միջոցների մաքրումից  եւ (կամ) վարակազերծումից հետո դրանք ենթակա են կրկնակի զննման, իսկ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները՝ այլ վերահսկողական միջոցառումների, եթե դրանք իրականացվում են սույն ընթացակարգի 18-րդ եւ               22-րդ կետերին համապատասխան:

36. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման ժամանակ լիազոր մարմնի պաշտոնատար անձը առանց փաթեթավորումը եւ տարան բացելու իրականացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ակնադիտական դիտում:

37. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննումն իրականացվում է հետեւյալ նպատակներով.

1) գիտահետազոտական նպատակներով ներմուծվող կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) տվյալների համապատասխանությունը բուսասանիտարական հավաստագրում նշված տեղեկություններին.

2) պարզել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տարաների եւ փաթեթավորման վրա կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը կամ դրանցով վարակվածության (ախտահարման) նշանները:

38. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի զննման ժամանակ դրա մակերեսին, տարայի եւ (կամ) փաթեթավորման վրա կարանտին օբյեկտներին (կարանտին վնասակար օրգանիզմներին) մորֆոլոգիապես նման օրգանիզմների, բույսերի հիվանդությունների ախտանիշների, կարանտին օբյեկտներով (կարանտին վնասակար օրգանիզմներով) կարանտին հսկողության ենթակա ապրանքի վնասվածության նշանների հայտնաբերման դեպքերում կատարվում է կարանտին հսկողության ենթակա ապրանքի ստուգազննում:

39. Զննման արդյունքների հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը կայացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրանց տարանցիկ փոխադրումն արգելելու որոշում այն դեպքում, երբ պարզվել է, որ՝

1) դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, իսկ առեւտրային եւ (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված են որպես  ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, եւ տվյալ խմբաքանակի համար չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր.

2) ապրանքի անվանումը չի համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.

3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների մակերեսին, փաթեթավորման վրա հայտնաբերվել են (հաշվի առնելով հետազոտության արդյունքները) կարանտին օբյեկտներ (կարանտին վնասակար օրգանիզմներ), բացառությամբ սույն ընթացակարգի 67-րդ կետով նախատեսված դեպքերի:

40. Սույն ընթացակարգի 39-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ապրանքատիրոջ հաշվին ենթակա են վերադարձման կամ ոչնչացման:

41. Սույն ընթացակարգի 39-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքատիրոջ հաշվին ենթակա են վերադարձման, վարակազերծման կամ ոչնչացման՝ համաձայն սույն ընթացակարգի 55-րդ կետի:

42. Բուսասանիտարական  հսկողության  ենթակա  ապրանքների ստուգազննումը ներառում է՝

1) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ակնադիտական հետազոտում, որն ամբողջությամբ բեռնաթափված է տրանսպորտային միջոցներից կամ տրանսպորտային միջոցում այնպես է տեղադրվում, որ լիազոր մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն ունենա հետազոտելու բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ցանկացած հատված եւ կարողանա իրականացնել նմուշառում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի տարբեր մասերից.

2) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի տարբեր հատվածներից նմուշառում.

3) վերցված նմուշների հետազոտություն:

43. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը նմուշառումը կատարում է, երբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տվյալները համապատասխանում են տրանսպորտային եւ առեւտրային փաստաթղթերին, բուսասանիտարական հավաստագրին, գիտահետազոտական նպատակներով կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) լիազոր մարմնի տված ներմուծման թուլյտվությանը, ինչպես նաեւ հաստատվել է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վրա կարանտին վնասակար օրգանիզմների բացակայությունը:  Նմուշառման քանակը եւ եղանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

44. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ստուգազննման արդյունքների  հիման վրա լիազոր մարմնի պաշտոնատար անձը կայացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումն արգելելու որոշում այն դեպքում, երբ պարզվել է, որ՝

1) այն համարվում է բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, իսկ առեւտրային եւ (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված է որպես ցածր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք, եւ տվյալ խմբաքանակի համար չի ներկայացվել բուսասանիտարական հավաստագիր.

2) ապրանքի անվանումը չի համապատասխանում բուսասանիտարական հավաստագրում նշված տվյալներին.

3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները վարակված (ախտահարված) են կարանտին օբյեկտներով (կարանտին վնասակար օրգանիզմներով), բացառությամբ սույն ընթացակարգի 65-րդ կետով նախատեսված դեպքերի:

45. Սույն ընթացակարգի 44-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով նախատեսված  դեպքերում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ապրանքատիրոջ միջոցների հաշվին ենթակա են վերադարձման կամ ոչնչացման:

46. Սույն ընթացակարգի 44-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքատիրոջ միջոցների հաշվին ենթակա են վերադարձման, վարակազերծման կամ ոչնչացման՝ համաձայն սույն ընթացակարգի 53-րդ կետի:

4. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

47. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներից վերցված նմուշները լիազոր մարմնի պաշտոնատար անձանց եւ (կամ) փորձագիտական կազմակերպության կողմից ենթակա են փորձաքննության (այսուհետ՝ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների փորձաքննություն) դրանց նմուշառման վայրում:

48. Փորձաքննության իրականացման նպատակով վերցված նմուշները պետք է լինեն փաթեթավորված եւ կնքված, որպեսզի մինչեւ փորձաքննության իրականացումը ապահովվեն նմուշների պահպանումը եւ դրանք գաղտնի փոխելու անհնարինությունը:

49. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների փորձաքննության արդյունքներն արտացոլվում են կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում:

50. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի նմուշների փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն՝ կարանտին բուսասանիտարական փորձաքննության արդյունքների մասին, որն ստորագրում է (են) փորձագիտական կազմակերպության մասնագետ(ներ)ը:

51. Անալիզների եւ փորձաքննության համար օգտագործված կարանտին հսկողության ենթակա ապրանքի նմուշները չեն վերադարձվում ապրանքատիրոջը, եւ դրանց համար փոխհատուցում չի վճարվում:

52. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը, ելնելով փորձաքննության արդյունքներից, որոշում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներում կարանտին վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը:

5. ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՎ (ԿԱՐԱՆՏԻՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐՈՎ) ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ (ԱԽՏԱՀԱՐՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

53. Եթե բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման կամ ստուգազննման ժամանակ հայտնաբերել են կարանտին վնասակար օրգանիզմներ, ապա լիազոր մարմինը կայացնում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրանց տարանցիկ փոխադրումն արգելելու որոշում, եթե այլ բան նախատեսված չէ սույն ընթացակարգով:

54. Ներմուծվող սերմնանյութում (տնկանյութում) կարանտին մոլախոտերի սերմերի հայտնաբերման դեպքում կարանտին հսկողության ենթակա ապրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման:

55. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու դեպքում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրանց տարանցիկ փոխադրումն արգելելուց հետո լիազոր մարմնի պաշտոնատար անձը ապրանքատիրոջն առաջարկում է իր ցանկությամբ իրականացնել ապրանքի վարակազերծում կամ ոչնչացում, եթե ապրանքի վարակազերծումը կամ ոչնչացումը թույլատրվում է իրականացնել սույն ընթացակարգին համապատասխան:

56. Եթե ապրանքի տերը հրաժարվում է իրականացնել ապրանքի վարակազերծում կամ ոչնչացում, կամ այն հնարավոր չէ իրականացնել, ապա լիազոր մարմնի պաշտոնատար անձը ապրանքատիրոջ միջոցների հաշվին ապրանքի վերադարձ կատարելու մասին ցուցում է տալիս:

57. Ապրանքատիրոջ դիմումի համաձայն՝ կարանտին հսկողության ենթակա ապրանքը վարակազերծվում է ապրանքատիրոջ միջոցների հաշվին՝ կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) անցկացման վայրում ապրանքի վարակազերծման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

58. Կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված ապրանքը վարակազերծման վայր տեղափոխելիս պետք է բացառվի կարանտին օբյեկտների տարածման հնարավորությունը:

59. Վարակազերծման արդյունքների համաձայն՝ կազմվում է ակտ, իսկ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ենթարկվում են զննման:

60. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման վայրում բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներն ապրանքի տիրոջ ներկայությամբ եւ միջոցներով ոչնչացնում են այնպիսի պայմաններում, որ կարանտին վնասակար օրգանիզմները չտարածվեն, ինչպես նաեւ վտանգ չներկայացնեն մարդու առողջության եւ կյանքի, շրջակա                միջավայրի համար:

61. Ոչնչացման արդյունքների հիման վրա կազմվում է ակտ:

62. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման կամ ոչնչացման ընդունելի մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հաշի առնելով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների տեսակը եւ կարանտին վնասակար օբյեկտները, որոնցով կարող է վարակված (ախտահարված) լինել այդ ապրանքատեսակը:

63. Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի վարակազերծումը կամ ոչնչացումն իրականացվում է նման ծառայություններ մատուցելու լիազորություններ ունեցող կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

6. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

64. Կարանտին բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ բուսասանիտարական հավաստագիր չի պահանջվում ներմուծվող բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության ենթակա հետեւյալ ապրանքների  համար.

1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող փոստային փոխադրումներում, ինքնաթիռների, ուղեւորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղեւորների, ինքնաթիռների անձնակազմի եւ վագոն-ռեստորանների աշխատողների ձեռքի ուղեբեռներում, պայմանով, որ նշված արտադրանքը սերմնանյութ, տնկանյութ կամ կարտոֆիլ չէ.

2) փայտե փաթեթավորման եւ ամրակցման նյութեր: Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տվյալ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննումը կամ ստուգազննումն իրականացնելիս ստուգում է դրանց վրա միջազգային նմուշին համապատասխան հատուկ մակնշման առկայությունը.

3) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքներ, որոնք գտնվում են տրանսպորտային միջոցներում եւ նախատեսված են այդ տրանսպորտային միջոցների անձնակազմի սնվելու համար՝ առանց տրանսպորտային միջոցներից դուրս հանելու իրավունքի: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներում կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված պարենային մթերքի պաշարները լիազոր մարմնի պաշտոնատար անձի ցուցումով պետք է վարակազերծվեն, ոչնչացվեն կամ կապարակնքվեն հատուկ պահեստային տարածքներում Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցի գտնվելու ժամանակահատվածում:

65. Լիազոր մարմնի կողմից բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի խմբաքանակի ներմուծումը կամ մաքսային ռեժիմով դրա տարանցիկ փոխադրումը չի կարող արքելվել, եթե այդ ապրանքի զննման կամ ստուգազննման ժամանակ հայտնաբերվում են՝

1) վահանակրի կարանտին տեսակներ պարունակող պտուղներ.

2) բուսական յուղերի եւ ձեթերի անջատումից  ստացված կարանտին մոլախոտեր պարունակող քուսպ եւ այլ կարծր թափոններ  (բացառությամբ կարանտին վնասակար օրգանիզմի՝ Striga spp), պայմանով, որ դրանք հետագայում կուղարկվեն այնպիսի կազմակերպություն, որտեղ իրականացվում է  սերմերի զրկում կենսունակությունից.

3) կարանտին օբյեկտներով (կարանտին վնասակար օրգանիզմներով) վարակված բուսասանիտարական հսկողության ենթակա այլ ապրանքներ, եթե այդպիսի ապրանքի ներմուծումը թույլատրվում է այն տարածք, որտեղ գտնվում են ներմուծվող ապրանքների ստացման վայրը, իսկ այն դեպքում, երբ ներմուծվող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները ենթակա են մաքսային կարգով տարանցիկ փոխադրման՝ ապա առաքման վայր:

66. Արգելվում է կարանտին օբյեկտների (կարանտին վնասակար օրգանիզմների) մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, բացառությամբ լիազոր մարմնի թույլատրած դեպքերում գիտահետազոտական նպատակների համար ներմուծման:

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՈՉ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ

67. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջների համաձայն՝ համապատասխան բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքները պետք է ուղեկցվեն բուսասանիտական հավաստագրով, ապա նշված բուսասանիտարական հավաստագիրը տրամադրում է արտահանող երկրի լիազոր մարմինը:

68. Եթե ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության սահմանով անցնելու ժամանակ լրացել է  բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների խմբաքանակի համար տրված բուսասանիտարական հավաստագրի գործունեության ժամկետը, ապա լիազոր մարմինը ապրանքի ստացման վայրում ապրանքատիրոջ պահանջով առանց բուսասանիտարական միջոցառումներ իրականացնելու արտահանվող ապրանքների համար լրացնում է նոր բուսասանիտարական հավաստագիր:

69. Այդ դեպքում կարանտին հսկողության ենթակա ապրանքի տվյալ խմբաքանակի համապատասխանության պատասխանատվությունը ներմուծող երկրի սահմանած պահանջներին դրվում է ժամկետանց բուսասանիտարական հավաստագիր տրամադրած երկրի լիազոր մարմնի վրա:

70. Այն դեպքերում, երբ ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներով թույլատրվում է եւ (կամ) չի կարգավորվում կարանտին հսկողության ենթակա բեռի ներմուծումը, որը վարակված է կարանտին հսկողության ենթակա մոլախոտային բույսերով, ապա Հայաստանի Հանրապետության տարածքից նշված ապրանքի արտահանումը չի արգելվում:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: