Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առեւտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ եւ (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնեաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների եւ բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների եւ արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 2.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 2.1 Սահմանափակումները արտաքին առեւտրի ոլորտում
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար կարող են տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա:
3. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք օրենքով նախատեսված կարգով եւ չափով։
4. Արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորվածպետական մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի` երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ստորագրմամբ եւ «Ապրանքների արտաքին առեւտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» Համաձայնագրին միանալու արդյունքում, անհրաժեշտություն կառաջանա կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ իրավական ակտերում:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Դրա հետ մեկտեղ` անհրաժեշտություն կառաջանա կատարել համապատասխան լրացում «Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչը կբացառի նշված օրենքների` ընդերքի եւ բնական ռեսուրսների օգտագործման համար տրվող թույլտվությունների մասով տարընթերցումները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոչ սակագնային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության կողմից միասնական քաղաքականության իրականացում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Ոչ սակագնային կարգավորման մասով արտաքին տնտեսական ոլորտում լիցենզավորման կանոնների մասին Համաձայնագրով սահմանված դրույթների կատարում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինները:
6. Ակնկալվող արդյունքը
Արտաքին տնտեսական ոլորտում լիցենզավորման գործունեության կանոնակարգման միջոցով` երրորդ երկրների հետ արտաքին առեւտրի բնականոն պայմանների ստեղծում:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ:
9. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ստորագրմամբ եւ «Ապրանքների արտաքին առեւտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» Համաձայնագրին միանալու արդյունքում, անհրաժեշտություն կառաջանա կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ իրավական ակտերում:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաեւ հիմք ըդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացում եւ փոփոխություն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում:
10. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական միության կողմից վարվող միասնական քաղաքականության իրականացում:
11. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Ոչ սակագնային կարգավորման մասով արտաքին տնտեսական ոլորտում լիցենզավորման կանոնների մասին Համաձայնագրով սահմանված դրույթների կատարում:
12. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինները:
13. Ակնկալվող արդյունքը
Արտաքին տնտեսական ոլորտում լիցենզավորման գործունեության կանոնակարգման միջոցով` երրորդ երկրների հետ բնականոն արտաքին առեւտրի պայմանների ստեղծում:
14. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված ապրանքների ցանկում ներառված՝ սահմանափակման ենթակա ապրանքների նկատմամբ արտաքին առեւտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ եւ արգելքներ: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ այդ ապրանքներն արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից տրվում են լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ սերտիֆիկատներ, որոնց համար կարող է գանձվել պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով եւ չափով:
2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ օրենքը չի տարածվում արտաքին առեւտրի նպատակով ապրանքների արտահանման եւ (կամ) ներմուծման լիցենզիաների տրամադրման վրա:
Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական:
Միաժամանակ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքների տեսակները եւ դրանք արտահանելու եւ ներմուծելու համար լիազոր մարմնի կողմից արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ սերտիֆիկատներ տալու լիազորությունը, որը բխում է Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ոչ էական ազդեցություն:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերերի մրցակցության բնագավառում կարգավորման
ազդեցության գնահատման
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերով (այսուհետ` Նախագծեր) սահմանվում է արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքների տեսակները եւ դրանք արտահանելու եւ ներմուծելու համար լիազոր մարմնի կողմից արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ սերտիֆիկատներ տալու կարգը, որը բխում է Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:
Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Եզրակացություն
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոն չեն պարունակում: