Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ՝
«արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առեւտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ եւ (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնեաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների եւ բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների եւ արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 2.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 2.1 Սահմանափակումները արտաքին առեւտրի ոլորտում
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար կարող են տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա:
3. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք օրենքով նախատեսված կարգով եւ չափով։
4. Արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորվածպետական մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից