Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6872-12.12.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիuի 14-ի ՀO-118 oրենքի (այսուհետ` Օրենք) 3.1-ին հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ավտոմեքենաներ:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-րդ հոդվածով.

«Հոդված 5.1. Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ապրանքների արտահանման, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն), եթե «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) առանձնահատկություններ նախատեսված չեն:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «դ» կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով հարկային մարմնին ներկայացվում է ներմուծողի կողմից լրացված՝ ներմուծման հարկային հայտարարագիրը» բառերը:

2) 4-րդ մասում ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետ.

«դ) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման դեպքերում, երբ ԱԱՀ-ն հաշվարկվում եւ վճարվում է հարկային մարմիններին:»:

Հոդված 4. Օրենքի 6.1-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած» բառերը փոխարինել «ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) մասով հաշվարկված» բառերով,

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «մաքսային մարմինների հաշվարկած» բառերը փոխարինել «հաշվարկված» բառով,

3) 1-ին մասի երրորդ պարբերությունից հանել «մաքսային մարմինների կողմից» բառերը,

4) 1-ին մասի չորրորդ պարբերությունում «մասով ներմուծման ժամանակ» բառերը փոխարինել «ներմուծման մասով» բառերով, իսկ «մաքսային մարմիններին» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին» բառերը,

5) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, եւ հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են մարվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով օրենքի համաձայն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին` վերադարձի գումարի վերաձեւակերպման միջոցով:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը եւ այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմինը: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները եւ սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 14-րդ կետում «անձնական օգտագործման գույքը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների» բառերը,

2) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները.»:

Հոդված 6. Օրենքը 8-րդ հոդվածի՝

1) Նախաբանում «հարկվող շրջանառությունը» բառերից հետո լրացնել «(հարկման բազան)» բառերը

2) 2-րդ կետում «ծխախոտի արտադրանքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների» բառերը եւ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

3) 3-րդ կետում «հանրագումարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքի վերամշակման արդյունքում ստացված ապրանքների ներմուծման դեպքերի, երբ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով սահմանված կարգով» բառերը:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին կետում ««արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Արտահանում» մաքսային ընթացակարգով» բառերով,

2) 7-րդ կետում ««ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող» բառերը փոխարինել ««Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող» բառերով,

3) վերջին պարբերությունում «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «(ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում)» բառերը:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում «ներմուծման դեպքում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից կատարվող ներմուծման դեպքերի)» բառերը:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) առաջին պարբերության 2-րդ կետում «ներմուծման պահին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված կարգով եւ չափերով Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարների չափով՝ դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով» բառերը,

2) երրորդ պարբերությունում «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերը:

Հոդված 10. Օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» ենթակետում «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերը:

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «(ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում)» բառերը:

Հոդված 12. Օրենքը 26-րդ հոդվածում՝

1) «մաքսային հայտարարագրերում» բառից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերը,

2) 2-րդ կետի երրորդ պարբերությունում «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետին համապատասխան «Վերարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով)» բառերը փոխարինել «(բացառությամբ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածին համապատասխան «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների արտահանման գործարքների մասով)» բառերով:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածում «ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի) ներմուծման մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերը:

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ընթացակարգը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ընթացակարգով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում: Սույն պարբերությամբ նախատեսված ժամկետները չեն տարածվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման գործարքների վրա, որոնց մասով ԱԱՀ-ի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը եւ տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից ԵՏՄ անդամ այլ պետություններում գրանցված անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքների վրա:

Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության կողմից ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար ԵՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի կիրառությունը սկսելու ժամկետից: