Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք այդպիսի ապրանքների ներմուծման դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն), եթե «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) առանձնահատկություններ նախատեսված չեն:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի «ա» կետում ««ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով,
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազան ապրանքների արժեքն է, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 3-րդ սյունակում բոլոր տեղերում «մաքսային արժեք» բառերից հետո լրացնել «իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեք» բառերը:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝
1) «ա» ենթակետում «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ երկներ արտահանված ապրանքների)» բառերը,
2) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող եւ արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.»,
3) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասում ««ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել ««Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով,
2) 7-րդ մասում «մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1) 1-ին կետում «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների)» բառերը եւ հոդվածը լրացնել հետրյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»,
2) 5-րդ կետի «ա» պարբերությունում «կարգով եւ ժամկետներում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններ արտահանման դեպքում՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերը,
3) 6-րդ եւ 6.1-րդ կետերում «սույն օրենքին» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով «Արտահանում», կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով լրացված մաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման դեպքերի):»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը եւ տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման գործարքների վրա:
Հիմնավորում
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ ՀՀ ազգային օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. ներկայումս հարկային եւ մաքսային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ հարկային եւ մաքսային օրենսդրությամբ: Միաժամանակ, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործելու է ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգիրքը եւ ուժը կորցրած է ճանաչվելու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը: Բացի այդ, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը միանալու է նաեւ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությանը:
Խնդիրը կայանում է նրանում, որ ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգրքով եւ վերոնշյալ արձանագրությամբ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծումների եւ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման դեպքերում անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման կարգին վերաբերող առանձին հարցեր պետք է կարգավորվեն ազգային օրենսդրությամբ:
3. Կարգավորման առարկան. նախագծերի փաթեթի կարգավորման առարկան ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծումների եւ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման դեպքերում մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման կարգին վերաբերող առանձին հարցերն են ու ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգրքով չկարգավորված առանձին մաքսային հարաբերությունները:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը. նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծումների եւ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման դեպքերում մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման կարգին վերաբերող առանձին հարցեր ու ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգրքով չկարգավորված առանձին հարաբերություններ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսգրքի համաձայն, միության անդամ պետության ներքին օրենսդրությամբ կարգավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային հսկողության ներքո դրանց փոխադրման, ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման, բացթողնման, մաքսային ընթացակարգերին համապատասխան ապրանքների օգտագործման, մաքսային հսկողության իրականացման, մաքսային վճարների վճարման, ինչպես նաեւ մաքսային մարմինների եւ նշված ապրանքների նկատմամբ տիրապետման եւ (կամ) օգտագործման եւ (կամ) տնօրինման իրավունքներ ունեցող անձանց միջեւ հարաբերությունները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծերի փաթեթի նպատակը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրի կիրառությունն ապահովելն է, ինչպես նաեւ այն, որ անդամակցությունից ակնկալվում է ընդլայնել ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ անձանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունները՝ դրանով իսկ բարձրացնելով երկրի տնտեսական ակտիվության մակարդակը՝ գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունումն ընդհանուր առմամբ կարող է դրական ազդեցություն ունենալ պետական բյուջեի եկամուտների վրա:
Միաժամանակ, գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունումը կարող է ավելացնել պետական բյուջեի ծախսերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթով նախատեսվում է նոր կառույցների (մաքսային լաբորատորիաներ, գիտահետազոտական հիմնարկներ, տվյալների մշակման կենտրոններ եւ այլ կազմակերպություններ) ստեղծման հնարավորություն:
Եզրակացություն
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության տարածքից եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքների արտահանման, այդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց (կամ հակառակը) կողմից եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներում գրանցված անձանց ծառայությունների մատուցման դեպքերում անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի) հաշվարկման եւ վճարման կարգի առանձնահատկությունների մասին» եւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության տարածքից եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքների արտահանման, այդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց (կամ հակառակը) կողմից եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներում գրանցված անձանց ծառայությունների մատուցման դեպքերում անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի) հաշվարկման եւ վճարման կարգի առանձնահատկությունների մասին» եւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումների եւ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման դեպքերում մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման կարգին, ԵՏՄ-ում գործող միասնական մաքսային օրենսգրքով չկարգավորված առանձին հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա էական ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ներմուծումների եւ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ երկրներ արտահանումների իրականացման դեպքում հարկային եւ մաքսային մի շարք իրավահարաբերություններ:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1.«Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2.Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3.Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: