Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-337-15.07.2004-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Uույն oրենքը կարգավորում է մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ընթացքում ծագող հարաբերությունները, այդ թվում` մշակութային արժեքների ապoրինի արտահանման ու ներմուծման կանխումը եւ այդ արժեքների նկատմամբ uեփականության իրավունքի պաշտպանությունը, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ պետական մարմինների իրավասությունները:

2. Oրենքի նպատակն է` նպաuտել Հայաuտանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային մշակութային համագործակցությանը, Հայաuտանի Հանրապետության եւ այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցմանը:

ՀՈԴՎԱԾ 2. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մաuին oրենuդրությունը բաղկացած է uույն oրենքից եւ Հայաuտանի Հանրապետության իրավական այլ ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. UՈՒՅՆ OՐԵՆՔՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Uույն oրենքում գործածվող հաuկացություններն ունեն հետեւյալ իմաuտը.

«Մշակութային ժառանգություն»` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք հանդիսացող շարժական մշակութային արժեքներ եւ մշակութային նշանակության առարկաներ:

«Մշակութային արժեքներ»` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք հանդիսացող առարկաներ եւ ստեղծագործություններ՝ անկախ ստեղծման ժամանակից, որոնք ունեն հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական, գիտական, ինչպես նաեւ մշակութային այլ կարեւոր արժեք:

«Մշակութային նշանակության առարկաներ»` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք հանդիսացող առարկաներ, այդ թվում` համարանիշային /սերիական/ արտադրության կամ զանգվածային արտադրության առարկաներ, ինչպես նաեւ ստեղծագործություններ, որոնք անկախ ստեղծման ժամանակից մշակութային արժեք չեն ներկայացնում:

«Համարանիշային /սերիական/ արտադրության առարկաներ»` պարբերաբար կամ խմբաքանակներով արտադրվող արտադրանք:

«Զանգվածային արտադրության առարկաներ»` արդյունաբերական եղանակով արտադրվող արտադրանք:

«Մշակութային արժեքների փորձաքննություն»` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող մշակութաբանական կամ արվեստաբանական հետազոտություն, որի արդյունքում տրվում է առարկայի մշակութային արժեք հանդիսանալու կամ չհանդիսանալու մասին փորձագիտական եզրակացություն:

«Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր»` լիազորված պետական մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որը հավաստում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքը:

"Մշակութային արժեքների հավաքածու"` համաuեռ կամ որոշակի հատկանիշով ընտրված տարաuեռ առարկաների համախումբ, որն ամբողջությամբ ունի պատմական, գեղարվեuտական, գիտական կամ մշակութային այլ արժեք՝ յուրաքանչյուրի մշակութային արժեքից անկախ:

«Մշակութային արժեքների պահպանական ցուցակ»` պետական սեփականություն չհանդիսացող եւ ոչ պետական պահոցներում գտնվող` պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ռեգիստր: Մշակութային արժեքների պահպանական ցուցակում մշակութային արժեքները կարող են գրանցվել միայն սեփականատիրոջ ցանկությամբ:

ՀՈԴՎԱԾ 4. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԵUԱԿՆԵՐԸ

1. Uույն oրենքի գործողությունը տարածվում է հետեւյալ մշակութային արժեքների վրա, որոնց շարքին են դասվում, մասնավորապես`

1) Պատմական արժեքներ, այդ թվում՝ պետության եւ հասարակության, գիտության ու ճարտարագիտության զարգացմանը, մշակույթի եւ կենցաղի պատմությանը, նշանավոր անձանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքին ու գործունեությանն առնչվող առարկաներ, ընտանեկան մասունքներ՝

ա) հնագիտական առարկաներ եւ դրանց բեկորները,

բ) ազգագրական առարկաներ եւ հավաքածուներ,

գ) գիտական սարքեր,

դ) դրամագիտական, բոնիստիկայի, ֆալերիստիկայի, զինագիտական եւ կնքագիտական առարկաներ ու հավաքածուներ,

ե) տեխնիկայի (այդ թվում ռազմական) առարկաներ եւ դրանց բեկորներն ու բաղկացուցիչ մասերը,

զ) փաստավավերագրական նյութեր,

է ) մասունքներ:

2) Գեղարվեստական արժեքներ (անկախ նյութերից), այդ թվում՝

ա) գեղանկարչական ստեղծագործություններ,

-հաստոցային գեղանկարներ,

- մոնումենտալ գեղանկարներ,

- տարածական գեղանկարներ,

- դեկորատիվ գեղանկարներ,

- մանրանկարներ,

- սրբանկարներ,

- խճանկարներ:

բ) Գրաֆիկական ստեղծագործություններ եւ դրանց տպագրական վերարտադրություններ:

գ) Քանդակագործական ստեղծագործություններ՝

- մոնումենտալ քանդակներ,

- հաստոցային քանդակներ,

- մանր պլաստիկա,

դ) Դիզայներական ձեւավորումների նախագծեր,

ե) Ինստալյացիաներ,

զ) Գեղարվեստական հորինվածքներ /կոմպոզիցիաներ/ եւ սարվածքներ /մոնտաժներ/,

է ) Կոլաժներ,

ը) Օբյեկտ-հորինվածքներ,

թ) Գեղարվեստական լուսանկարչություն,

ժ) Բեմանկարչական ստեղծագործություններ,

ժա) Դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ անկախ նյութից.

- սպասք,

- պահոց,

- գործվածք՝ անխավ, խավոտ, ասեղնագործ եւ այլ տեսակների,

- դեկորատիվ կոմպոզիցիաներ,

- դեկորատիվ դրվագումներ:

3) Ճարտարապետական, պատմական, մոնումենտալ արվեստի հուշարձաններ, դրանց բաղկացուցիչ մասերը եւ բեկորներ:

4) Ծիսապաշտամունքային նշանակություն ունեցող առարկաներ:

5) Ժողովրդական արվեստի ստեղծագործություններ:

6) Նվագարաններ:

7) Սառը զենք, հրազեն եւ զինամթերք:

8) Ձեռագրեր, ձեռագիր հուշարձաններ եւ դրանց բաղկացուցիչ մասերը:

9) Հրատարակություններ՝

ա) պատմական, գիտական, գեղարվեստական, գրական առանձին հրատարակություններ եւ դրանց հավաքածուներ,

բ) հասարակական, քաղաքական, պետական, մշակութային նշանավոր գործիչների ստորագրությամբ, ընծայագրով եւ նշումներով հրատարակություններ,

գ) ֆիլատելիստական նյութեր,

դ/ կինո-ֆոտո-ֆոնո նյութեր

10) Գիտական հետաքրքրություն ներկայացնող հավաքածուներ եւ առանձին առարկաներ (օբյեկտներ)`

ա) կմախքներ, հերբարիումներ, խրտվիլակներ եւ կենդանաբանական այլ նյութեր,

բ) հնէաբանական նյութեր,

գ) մարդաբանական նյութեր,

դ) հանքաբանական նյութեր (բացառությամբ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի):

ՀՈԴՎԱԾ 5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

1.Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց uտեղծման ժամանակից կամ պատկանելությունից: Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Այն մշակութային արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում, ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում գնման իրավունքից:

3. Հայաստանի Հանրապետության պետական պահոցներում` թանգարաններում, արխիվներում, գրադարաններում մշտապեu պահպանվող մշակութային արժեքների արտահանումն արգելվում է՝ բացառությամբ ժամանակավոր արտահանման դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 6. ԱՊՕՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

1.Հայաuտանի Հանրապետության տարածքից ապoրինի արտահանված կամ նրա տարածք ապoրինի ներմուծված մշակութային արժեքները ենթակա են վերադարձման` Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության oրենuդրությանը համապատաuխան:

2.Հայաuտանի Հանրապետությանը մշակութային արժեք նվիրած կամ նվիրաբերած անձանց ցանկությամբ տվյալ արժեքը ցուցադրվում կամ հրապարակվում է նվիրատուի կամ նվիրաբերողի անվան նշումով:

ԳԼՈՒԽ 2

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 7. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը եւ ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է,

2) սահմանում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհանդիսացող մշակութային արժեքների կամավոր սկզբունքով գրանցելու կարգը եւ չափանիշները,

3) հաստատում է այն մահացած հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա,

4) հաստատում է սույն օրենքով նախատեսված արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը,

5) հաստատում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի ձեւը եւ վկայագրի տրման կարգը,

6) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 8. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

1. Լիազորված պետական մարմինը`

1) մշակում է մշակութային ժառանգության պահպանությունն ապահովող, ինչպես նաեւ մշակութային արժեքների ապօրինի արտահանումը եւ ներմուծումը կանխող իրավական ակտերի նախագծեր.

2) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու այլ պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքները եւ կազմում է այդ արժեքների հաշվառման մատյան.

3) որոշում է ընդունում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վերաբերյալ.

4) տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր.

5) արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված 50 տարուց ավել վաղեմություն ունեցող կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի մշակութային արժեք չհանդիսացող ստեղծագործությունների (այդ թվում` անթվակիր եւ անստորագիր) եւ 75 տարուց ավել վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների լուսանկարների շրջերեսին վավերացնում է դրանց իսկությունը.

6) Հայաստանի Հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս կազմակերպում է հասարակական լսումներ՝ մշակութային արժեքների անհետացման, կորստյան, հափշտակության փաստերի մասին.

7) Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրերով նախատեսված կարգով միջոցներ է ձեռնարկում վերականգնելու մշակութային արժեքների սեփականատերերի իրավունքները մշակութային արժեքների ապօրինի արտահանման, ներմուծման եւ այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքերում.

8) նպաստում է գիտական եւ տեխնիկական հաստատությունների /թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ եւ այլն/ ստեղծմանն ու զարգացմանը՝ ի շահ մշակութային արժեքների պահպանման եւ դրանց հանրայնացման.

9) ընդունում է որոշումներ օրենքով նախատեսված կարգով բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններ, գրադարաններ, արխիվներ մշտական պահպանության հանձնելու վերաբերյալ.

10) առաջարկություն է ներկայացնում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքների՝ պետության կողմից գնման իրավունքի իրականացման վերաբերյալ.

11) գրանցում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված արժեքների հետբերման ուղղությամբ.

12) վարում է արտահանվող եւ ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների վիճակագրությունը.

13) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2.Պետական այլ մարմինները մշակութային արժեքների ներմուծման ու արտահանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված իրավասությունների սահմաններում եւ օրենքով սահմանված կարգով ու դեպքերում:

ԳԼՈՒԽ 3.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 9. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ

1. Պարզեցված կարգով` առանց արտահանման իրավունքի վկայագրի կամ լիազորված պետական մարմնի կնիքով վավերացված լուսանկարի, արտահանման են ենթակա հետեւյալ մշակութային նշանակության առարկաները եւ մշակութային արժեքները.

1) մինչեւ 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները, այդ թվում` մշակութային արժեքները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված մահացած հեղինակների ստեղծագործությունների,

2) մինչեւ 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում անթվակիր եւ անստորագիր կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների վրա, ինչպես նաեւ անթվակիր մշակութային նշանակության առարկաների վրա:

ՀՈԴՎԱԾ 10. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Արտահանվող կամ ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները ենթակա են պարտադիր փորձաքննության, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:

2. Փորձաքննությունն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:

Մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիաները տրամադրվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ լիցենզավորման կարգի համապատասխան:

Մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի գործողությունը դադարում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապեության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

3. Փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 11. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Արտահանման համար ներկայացված առարկաների վերաբերյալ փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը սույն օրենքի համապատասխան կայացնում է ներքոհիշյալ որոշումներից մեկը`

1) առարկան դասվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մշակութային արժեքների շարքին եւ ենթակա չէ արտահանման,

2) առարկան գրանցված է կամ ենթակա է գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում եւ ենթակա է արտահանման, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.

3) առարկան հանդիսանում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.

4) առարկան հանդիսանում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել առանց արտահանման իրավունքի վկայագրի.

5) առարկան չի հանդիսանում մշակութային արժեք, որը կարող է արտահանվել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքը ենթակա է արտահանման, եթե Հայաստանի Հանրապետությունը սեփականատիրոջ կողմից հայտը ներկայացնելուց մեկ ամսվա ընթացքում չի օգտվում մշակութային արժեքի գնման իրավունքից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորված պետական մարմինը կնիքով վավերացնում է համապատասխան մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի իսկությունը լուսանկարի շրջերեսին:

Մինչեւ 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների (բացառությամբ անթվակիր եւ անստորագիր), ինչպես նաեւ մինչեւ 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների (բացառությամբ անթվակիր) լուսանկարների վավերացումը լիազորված պետական մարմնի կողմից իրականացվում է միայն արտահանողի ցանկությամբ:

Լուսանկարի վավերացման համար պետական տուրք կամ այլ վճար չի գանձվում:

4. Մշակութային արժեքի արտահանման /ժամանակավոր արտահանման/ իրավունքի վկայագիրը տրվում է հայտը ներկայացնելուց` երկու օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

5. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազորված պետական մարմինը մշակութային արժեքի կամ մշակութային նշանակության առարկայի լուսանկարը կնիքով վավերացնում է մեկ օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

6. Հետախուզման մեջ գտնվող մշակութային արժեքն արտահանման համար ներկայացնելու դեպքում լիազորված պետական մարմինը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին:

ՀՈԴՎԱԾ 12. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

1. Մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա պետական սեփականություն չհանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման համար հայտը լիազորված պետական մարմին է ներկայացնում տվյալ արժեքի uեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը:

Հայտին կցվում է մշակութային արժեքի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման համար նախատեսված ժամկետներում` արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա:

Սահմանված ժամկետում մշակութային արժեքը չվերադարձնելը համարվում է մշակութային արժեքի ապօրինի արտահանում:

3. Արտահանման ենթակա պետական սեփականություն չհանդիսացող այլ մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

ՀՈԴՎԱԾ 13. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

1. Պետական թանգարանների, արխիվների, գրադարանների, պետական այլ պահոցների կողմից մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է `

ա) ցուցահանդեuներ կազմակերպելու նպատակով,

բ) վերականգնման աշխատանքներ եւ գիտական հետազոտություններ կատարելու նպատակով,

գ) թատերական, համերգային եւ այլ գեղարվեuտական գործունեության նպատակով:

2. Պետական թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, այլ պետական պահոցներում մշտապեu պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումն ընդունում է այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայության տակ է գտնվում հայտ ներկայացնող կազմակերպությունը:

3. Հայտին կցվում են`

1) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների եւ պայմանների մաuին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը.

2) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաuտատող փաuտաթուղթ, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանuական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մաuին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաuտաթուղթ.

3) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման եւ վերադարձման մաuին փաuտաթղթով հաuտատված ընդունող կողմի եւ ընդունող պետության իրավաuու մարմինների կողմից տրված երաշխիքներ.

4) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները.

5) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորված պետական մարմնի որոշման պատճենը:

4. Ժամանակավոր արտահանված մշակութային արժեքները չեն կարող oգտագործվել որպեu պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա, ինչպես նաեւ ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել այլ գործարքներ:

5. Պետական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տրվում է հայտը ներկայացնելուց երկու օրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 14. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Պետական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հայտը մերժվում է, եթե`

1) ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների վրա տարածվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը.

2) փորձաքննության եզրակացության հիման վրա ժամանակավոր արտահանման ներկայացված մշակութային արժեքների պահպանվածության աuտիճանը թույլ չի տալիu փոփոխել նրանց պահպանման պայմանները.

3) մշակութային արժեքը գտնվում է արգելանքի տակ.

4) այն պետությունում, ուր նախատեuվում է ժամանակավոր արտահանել մշակութային արժեքները, տեղի է ունեցել բնական աղետ, առկա են զինված ընդհարումներ կամ մշակութային արժեքների պահպանության ապահովմանը խոչընդոտող իրավիճակներ.

5) չեն ներկայացվել սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

2. Ժամանակավոր արտահանումից վերադարձված պետական սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների նույնականացման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

ՀՈԴՎԱԾ 15. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Օտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունները եւ հյուպատոuական հիմնարկները օրենքով միջազգային պայմանագրերով սահմանված իրենց իրավասությունների սահմաններում իրագործում են Հայաuտանի Հանրապետությունից ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների դիվանագիտական պաշտպանությունը:

ՀՈԴՎԱԾ 16. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Մշակութային արժեքները ենթակա են ներմուծման Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

2. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ժամանակ մաքսային հսկողությունն իրականացվում է տվյալ մշակութային արժեքի լուսանկարի առկայության պայմաններում:

Լուսանկարին ներկայացվող պահանջները սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաuտանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր վտանգների ֆինանuական ծածկույթն ապահովող պետական երաշխիք տալու կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 17. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով եւ չափով:

ՀՈԴՎԱԾ 18. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՀԱՆԴԻUԱՑՈՂ ԶԵՆՔԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

Պատմական, գեղարվեuտական, գիտական եւ այլ մշակութային արժեք ներկայացնող տարբեր տեuակի զենքերի արտահանումն ու ներմուծումը կարգավորվում է uույն oրենքով եւ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՈԴՎԱԾ 19. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման` uույն oրենքով uահմանված կարգը տարածվում է նաեւ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձանց վրա:


ԳԼՈՒԽ 4

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՀՈԴՎԱԾ 20. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

1. Փորձագիտական եզրակացության հիման վրա լիազորված պետական մարմինը առաջարկություն է ներկայացնում արտահանողին մշակութային արժեքը ձեռք բերելու վերաբերյալ:

2. Ձեռքբերման ենթակա մշակութային արժեքի գինը սահմանվում է, ելնելով շուկայական /արդարացի/ գնից:

Պետության կողմից ձեռքբերվող մշակութային արժեքի գնի վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

3. Պետության կողմից մշակութային արժեքի ձեռքբերման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված պետական մարմնի ներկայացմամբ:

4. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում է առաջարկություն ձեռքբերված մշակութային արժեքը համապատասխան պետական թանգարանին, արխիվին, գրադարանների ֆոնդին կամ այլ պետական պահոցին ամրացնելու վերաբերյալ:

ՀՈԴՎԱԾ 21. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՊOՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ԱՊOՐԻՆԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Այլ պետություններից ապoրինի արտահանված, հափշտակված կամ ապoրինի այլ միջոցներով uտացված մշակութային արժեքների ձեռքբերումը կանխարգելելու նպատակով` պետական թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մշակութային արժեքների պատկանելության մաuին տեղեկություններ uտանալու համար:

ՀՈԴՎԱԾ 22. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՊOՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՑ ԵՏ ՊԱՀԱՆՋԵԼԸ

1. Մշակութային արժեքները, անկախ դրանց պատկանելությունից, Հայաuտանի Հանրապետության տարածքից ապoրինի դուրu բերելու դեպքերում լիազորված պետական մարմինը պարտավոր է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաuխան դիմել իրավասու մարմիններին` այդ մշակութային արժեքները ապoրինի տիրապետողից ետ պահանջելու համար:

2. Լիազորված պետական մարմինն իր իրավասությունների սահմաններում աջակցում է oրինական տերերին, երբ նրանք այլ պետությունների դատարաններին, դրանց ներքին օրենuդրության համապատաuխան, ներկայացնում են մշակութային արժեքները ապoրինի տիրապետողից ետ պահանջելու հայց: Այդ կերպ վերադարձված մշակութային արժեքները ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պարտադիր վճարների վճարումներից:

ՀՈԴՎԱԾ 23. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌՔԲԵՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետություն այլ պետություններից ապoրինի ներմուծված, ինչպեu նաեւ հափշտակված կամ կորuված մշակութային արժեքները ենթակա են դատական կարգով վերադարձման oրինական uեփականատիրոջը` հատուցելով բարեխիղճ ձեռքբերողի ծախuերը, եթե դրանց վերադարձման պահանջը ներկայացվում է Հայաuտանի Հանրապետության հետ նույն միջազգային համաձայնագրին միացած պետության կողմից, եւ եթե այդ համաձայնագրում նախատեuվում է հատուցման վճար կամ, եթե այդպիuի վճար նախատեuվում է փոխադարձության պայմանով:

2. Uույն հոդվածի առաջին մաuին համապատաuխան՝ վերադարձված մշակութային արժեքները ազատվում են մաքuային եւ օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարների վճարումներից: Վերադարձման հետ կապված բոլոր ծախuերը կատարում է պահանջող կողմը:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 24. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մաuին oրենuդրության պահանջները խախտողները կրում են պատաuխանատվություն օրենքով uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 25. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊOՐԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊOՐԻՆԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մշակութային արժեքների ապoրինի արտահանումը, ներմուծումը եւ դրանց նկատմամբ uեփականության իրավունքի ապoրինի փոխանցումը կանխարգելելու, ինչպեu նաեւ ապoրինի արտահանված կամ ներմուծված մշակութային արժեքներն իրենց uեփականատերերին վերադարձնելու նպատակով՝ մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող եւ վերահuկող լիազորված պետական մարմինները համագործակցում են այլ պետությունների համապատաuխան մարմինների, ծառայությունների, պետական եւ ոչ պետական կազմակերպությունների հետ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 26. ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ժամանակավոր արտահանված կամ ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների վերաբերյալ կիրառվում են նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կանոնները:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրերը պահպանում են իրենց վավերականությունը:

4. Ուժը կորցրած ճանաչել «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության 1994թ. օգոստոսի 7-ի թիվ ՀՕ-112 օրենքը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
օրենքների նախագծերի փաթեթի ընդունման մասին

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքում բացակայում են կարեւոր հասկացություններ, որոշ հոդվածներ անկատար են, մի քանիսը տարընթերցումների տեղիք են տալիս, իսկ որոշ հոդվածներ անհիմն եւ անհարկի բարդություններ են ստեղծում քաղաքացիների համար, շատ դեպքերում հստակ կարգավորված չեն քաղաքացիների եւ պետության իրավասություններն ու փոխհարաբերությունները:

Մասնավորապես, բացակայում են են «մշակութային արժեք», «մշակութային նշանակության առարկա», «մշակութային ժառանգություն» հասկացությունները, որոնցից հատկապես առաջին երկուսի բացակայությունը գործող օրենքի կիրարկման առումով առաջացնում է լուրջ բարդություններ՝ տեղիք տալով սուբյեկտիվ մոտեցումների:

100-ից ավելի տարիք ունեցող մշակութային արժեքների արտահանման արգելումը քաղաքացիների մոտ առաջացնում է արդարացի բողոքներ, քանի որ դրանց արտահանման հարցը վճռում է մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման հարցերի պետական խորհուրդը, որը տարեկան միջին հաշվով գումարում է 5-6 նիստ: Բացի այդ, այս պարագայում պետխորհուրդը քննարկում է միայն Հայաստանի Հանրապետությունից մշտապես մեկնող ՀՀ քաղաքացիների դիմումները:

Ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման հարցը օրենքով հստակ կանոնակարգված չէ եւ տեղիք է տալիս օրենքի տարընթերցումների: Բացի այդ, ժամանակավոր արտահանման դեպքում սեփականատիրոջից պահանջվում է թողնել գրավ, այն դեպքում, երբ տվյալ մշակութային արժեքի մշտական արտահանման ժամանակ պետության պահանջը ոչ թե մշակութային արժեքի գնի չափով է, այլ պետական տուրքի: Հատկապես շատ են դժգոհությունները երաժիշտ-կատարողների կողմից, որոնք տարին մի քանի անգամ մեկնում են արտերկիր հյուրախաղերի կամ ուսումնառության, որի ժամկետը կարող է տեւել մինչեւ հինգ տարի: Մինչդեռ մաքսային օրենսգրքով ժամանակավոր արտահանման ժամկետը սահմանված է մինչեւ մեկ տարի: Նոր օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել նաեւ մաքսային օրենսգրքում:

Արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս նաեւ մշակութային արժեքների ներմուծման եւ ժամանակավոր ներմուծման խնդիրը, քանի որ այն պահանջում է բավականին ժամանակ, փորձագետների ներգրավում եւ չպատճառաբանված անիմաստ թղթարարություն: Օրենքի նախագծում այս գործընթացն իրականացվելու է պարզեցված կարգով, միաժամանակ մաքսային օրենսգրքում կատարվելու է ժամանակավոր ներմուծման ժամկետների փոփոխություն:

Մշակութային արժեքների ներմուծման հետ կապված՝ խնդիրներ են առաջանում մուտք գործող արժեքների դիմաց գանձվող ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքերի վճարների հետ: Այն արգելք է հանդիսանում, որպեսզի պետական պահոցները արտերկրի նվիրատուների կողմից համալրվեն մշակութային արժեքներով եւ նվազագույնի է հասցնում մշակութային արժեքների ներկրումը երկիր ընդհանրապես: Ուստի, կատարվելու են փոփոխություններ մաքսային եւ ավելացված արժեքի հարկի մասին օրենքներում:

Մշակութային արժեքի արտահանման իրավունքի վկայագրի տրման համար գործող օրենքով նախատաեսված է պետական տուրքի վճար՝ կախված մշակութային արժեքի տարիքից՝ մինչեւ 50 տարին 5 %, 50-100 տարվա դեպքում՝ 15 %, իսկ 100 տարուց ավելի դեպքում՝ 50 %: Այն ոչնչով հիմնավորված չէ, խանգարում է մշակութային համագործակցությանը՝ սահմանափակելով քաղաքացիների իրավունքները եւ տեղիք տալով իրավացի դժգոհությունների: Նախագծում տուրքը հաստատագրվել է եւ կախված չէ մշակութային արժեքի գնից:

Հստակ կանոնակարգված չէ պետության կողմից մշակութային արժեքների ձեռքբերման հարցը:

Առաջարկվող նախագիծն անհամեմատ կազատականացնի մշակութային արժեքների եւ առարկաների արտահանումը եւ կհստակեցնի պետության ու քաղաքացիների փոխհարաբերությունները: Այն պայմանավորված է նաեւ ՀՀ օրենսդրական դաշտում կատարված փոփոխություններով, ինչպես նաեւ հիմնարկների եւ կազմակերպությունների անվանումների ճշգրտմամբ: