Armenian ARMSCII Armenian
Կ-3371-15.07.2004-ԳԿ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի՝

ա) առաջին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.».

բ) առաջին մասի «բ», «գ», «դ»եւ «ե» կետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի՝

ա) առաջին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած՝ 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.».

բ) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրա՟պետու՟թյան օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյան՟ներում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարումից։»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։