Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6951-22.12.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին»> Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀO-297 oրենքի (այսուհետ` օրենք)` 3-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետում «բարձրագույն» բառից առաջ լրացնել «հանրակրթական կամ միջին մասնագիտական կամ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի 8.1-րդ մասում «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում են օրենքով եւ ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի հստակեցման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական գործունեության եւ ռազմաուսումնական հաստատությունների հիմնադրման հետ կապված առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմաուսումնական հաստատությունները չունեն իրավական կարգավիճակ, հանդիսանալով զորամասեր իրականացնում են կրթական գործունեություն, ինչն օրենսդրորեն կարգավորված չէ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ռազմական կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ռազմաուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակի, ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերի միասնականության ապահովմանը, ռազմական կրթության զարգացման գործընթացի խթանմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով հստակեցվում են ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերը, ռազմաուսումնական հաստատությունների հիմնադրման հետ կապված հարաբերությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության, իրավաբանական վարչությունների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Ռազմաուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակի հստակեցման միջոցով ապահովել ՀՀ ռազմական կրթության զարգացումը, ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերի միասնականությունը:

7. Այլ տեղեկություններ չկան:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների մասին»  ու «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների մասին»  ու «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում են ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերը, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատությունների հիմնադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակը, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ զորամասերը եւ զինվորական հաստատություններն ունեն հիմնարկի կարգավիճակ:

Հաշվի առնելով վերոգրյալը` մասնավորապես այն, որ զորամասերին եւ զինվորական հաստատություններին հիմնարկի կարգավիճակ շնորհելու արդյունքում կարող է նվազել եկամտային հարկի վճարման արդյունավետությունը՝ գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակի հստակեցման միջոցով ապահովել ՀՀ ռազմական կրթության զարգացումը, ոլորտին վերաբերող օրենսդրական ակտերի միասնականությունը:

Ելնելով վերոգրյալից` վերոհիշյալ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: