ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀO-297 oրենքի (այսուհետ` օրենք)` 3-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետում «բարձրագույն» բառից առաջ լրացնել «հանրակրթական կամ միջին մասնագիտական կամ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածի 8.1-րդ մասում «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում են օրենքով եւ ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: