Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-698-26.12.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թվականի մայիսի 14-ի N ՀՕ-118 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան ստեղծված անմաքս առեւտրի խանութներում միջազգային երթուղիներով մեկնող ուղեւորների համար կազմակերպված ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչեւ վաճառքի դրվելը անցել են մաքսային ձեւակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված  կարգով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անմաքս առեւտրի խանութների համար ԱԱՀ-ով հարկման հավասար իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ մաքսային օրենսգրքի պահանջներին համապատասխան անմաքս առեւտրի խանութները գործում են ոչ միայն օդանավակայաններում, սակայն, բացառությամբ օդանավակայաններում գործող անմաքս առեւտրի խանութներից, որոնք ազատված են ԱԱՀ-ի վճարումից, մնացածը գտնվում են ԱԱՀ-ով հարկման դաշտում: Նշվածը անհավասար պայմաններ է ստեղծում նույն գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Առեւտրի ոլորտի հարկման մեխանիզմների կարգավորման եւ սպառողների իրավունքների պաշտպանության քաղաքականության իրականացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Բնույթը` օրենսդրական կարգավորում:

Նպատակը` բոլոր անցակետերում, այդ թվում` օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում անմաքս առեւտրի խանութների գործունեության համար հավասար պայմանների ապահովում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են պետական կառավարման մարմինները:

6. Ակնկալվող արդյունքը

Բոլոր անցակետերում, այդ թվում` օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում անմաքս առեւտրի խանութների գործունեության ապահովում:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ապահովել բոլոր անցակետերում, այդ թվում` օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում անմաքս առեւտրի խանութների գործունեություն:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են սպառողական շուկայի հետ, մասնավորապես` մանրածախ առեւտրի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության անցակետերում, այդ թվում` օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ ՀՀ մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում անմաքս առեւտրի խանութների գործունեությունը, մասնավորապես` որպես անմաքս առեւտրի խանութների գործունեության վայր սահմանվում են  ցամաքային սահմանային անցակատերում ընտրված տարածքները, ինչը կհանգեցնի տվյալ ոլորտի հետագա արդյունավետ զարգացման ապահովմանը:

Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքի պահանջներին համապատասխան ստեղծված անմաքս առեւտրի խանութներում միջազգային երթուղիներով մեկնող ուղեւորների համար կազմակերպված ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, եթե այդ ապրանքները մինչեւ վաճառքի դրվելը անցել են մաքսային ձեւակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: