Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր` 35-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«35) Սահմանում է այն շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները, որտեղ իրականացվում են եւ (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր՝ 16.2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«16.2) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ (կամ) մատուցելու թույլտվություն.»:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: