Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել նոր «ժզ» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«ժզ) համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ (կամ) մատուցելու թույլտվության համար:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր` 10.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«10.1 Համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ (կամ) մատուցելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0 500 000 դրամ:»:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: