Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարություն՝ ազգային ավանդույթների համաձայն մահացածին հողին հանձնելուց առաջ հրաժեշտի արարողություն» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 8.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 8.1 Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության իրականացումը
1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարությունը կազմակերպվում է կամավորության սկզբունքով մահացածի հարազատների կամ հուղարկավորությունը ստանձնած անձանց նախաձեռնությամբ եւ կարող է իրականացվել՝
1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում,
2) եկեղեցիներում,
3) այն շենքերում եւ շինություններում, որտեղ իրականացվում են եւ (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված շենքերին եւ շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները եւ պայմանները սահմանվում են համայնքի ավագանու կողմից:»:
3. Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու եւ (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: