Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-705-26.01.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «20 տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.

«1.1 Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի (բացառությամբ հանքարդյունահանող եւ (կամ) հանքային հումքի վերամշակում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողների) համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին.

1) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր,

2) հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ է տեղափոխել Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ առնվազն 50 մլրդ. դրամի մաքսային արժեքով ապրանքներ,

3) հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկե-րում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրվել է առնվազն 50 մլրդ. դրամին համարժեք արտարժույթ,

4) հաշվետու տարվա ընթացքում չունի Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացման ենթակա եկամուտներ:»:

Հոդված 3. Օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասում «(բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված շահութահարկի դրույքաչափ կիրառող ռեզիդենտի)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2015 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների վրա:

Հիմնավորում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքից իրականացվող՝ ապրանքների արտահանման գործարքների խթանումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. արտահանման գործարքներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար գործող օրենսդրությամբ հարկային արտոնություններ, որպես այդպիսին, նախատեսված չեն, պարզապես այդ գործարքների համար կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:

Խնդիրը կայանում է նրանում, որ արտահանման ծավալների նկատելի աճ ապահովելու տեսանկյունից կարեւորվում է արտահանողներին լրացուցիչ հարկային խթանների տրամադրումը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է առնվազն 50 մլրդ. դրամի մաքսային արժեքով ապրանքներ: Միաժամանակ, առաջարկվում է շահութահարկի նվազեցված դրույքաչափի կիրառության համար օրենքով նախատեսել այլ նախապայմաններ:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին տրամադրվող լրացուցիչ հարկային խթաններն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել ՀՀ տարածքից կատարվող արտահանման ծավալը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի  նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության  ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը  կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է`

1. ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին տրամադրել լրացուցիչ հարկային խթաններ,

2. սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է առնվազն 50 մլրդ. դրամի մաքսային արժեքով ապրանքներ: Միաժամանակ, առաջարկվում է շահութահարկի նվազեցված դրույքաչափի կիրառության համար օրենքով նախատեսել այլ նախապայմաններ:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ ներկայումս նախագծով նախատեսվող չափանիշներին բավարարող ռեզիդենտ կազմակերպություններ չկան եւ հետեւաբար նախագծի ընդունումից հետո շահութահարկի 2 տոկոս դրույքաչափի կիրառությունը փաստացի չի կարող հանգեցնել շահութահարկի գծով մուտքերի նվազման` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: Միաժամանակ, նախագծի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի (բացառությամբ հանքարդյունահանող եւ (կամ) հանքային հումքի վերամշակում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողների) համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկել 2 տոկոս դրուքաչափով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել Հայաստանի  Հանրապետության տարածքից կատարվող արտահանման ծավալները, խթանել ներդրումների ներգրավումը, ինչպես նաեւ նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) որոշ պայմաններին բավարարելու դեպքում ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ կհաշվարկվի 2 տոկոս դրույքաչափով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: