Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀO-122-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`» սահմանման մեջ «էներգիայի» բառից առաջ լրացնել «վերականգնվող» բառը, իսկ հոդվածը սահմանումից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր սահմանումներով.
հողմային էներգիայի աղբյուր` քամի.
արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.
ջրային էներգիայի աղբյուր` մակերեւույթային եւ ստորերկրյա ջրեր.
երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).
կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության եւ այլ կենդանական ծագում ունեցող օրգանական եւ/կամ այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ եւ թափոններ, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսեր.
էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված եւ պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի
1. «ա» կետում «փոխադրող,» բառից հետո լրացնել «բաշխող,» բառը,
2. «ե» կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում.
1. 1-ին մասում «վրա» բառից հետո լրացնել` «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը,
2. 2-րդ մասի ժ) կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր պահանջները:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ե) էներգախնայողության եւ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման եւ շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը եւ հաստատումը.»:
Հոդված 5 . Օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետում «փոխադրման,» բառից հետո լրացնել «բաշխման,» բառը:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների շրջանառությունը
1. Էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի մարդու կյանքին եւ(կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացնող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի ցանկը, ինչպես նաեւ այդ ցանկում ընդգրկված Էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի Հայաստանի Հանրապետության ներքին սպառման շուկայում շրջանառության ինչպես նաեւ շահագործումից հետո օգտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 9. Էներգակիրների պետական հաշվառումը եւ վիճակագրությունը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտեսության ճյուղերը ըստ էներգատարության` բարձր, միջին եւ ցածր:
2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, պահեստավորվող եւ օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ինչի արդյունքների հիման վրա էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակվում է պետական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 12. Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը
Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:»:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով, իսկ «կառավարությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերում «կառավարություն» եւ «կառավարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար` «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը»բառերով:
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված էներգետիկ փորձաքննության կարգը համապատասխանեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող վեց ամիսների ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխությունները եւ լրացումները անհրաժեշտ են Էներգետիկ փորձաքննության իրականացման պայմանների կատարելագործման, Օրենքի դրույթները այլ օրենքներին («Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներին), էներգետիկայի բնագավառում ստեղծված անհրաժեշտություններին եւ փաստացի իրավիճակին համապատասխանեցնելու համար:
««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման ընթացիկ իրավիճակը`
ա. Նախագծի 1-ին հոդված. վերականգնվող էներգետիկ առանձին ռեսուրսների համար բացակայում են սահմանումները, ինչը բազմիցս առաջացրել է տարամեկնաբանություններ;
բ. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մաս եւ 5-րդ հոդված. Օրենքի կարգավորման շրջանակներից դուրս է մնացել բաշխման գործառույթը;
գ. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածներ. անհրաժեշտ է նշված դրույթները խմբագրել` հստակեցնելու նպատակով եւ համապատասխանեցնել այլ օրենքներին;
դ. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մաս. Ըստ Օրենքի էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է այդ գործունեության շրջանակներում ներգրավվող կողմերի կամավորության սկզբունքի վրա, ինչը հնարավորություն չի տալիս տնտեսության տարբեր բնագավառներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության միջոցառումների, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի օգտագործման համար սահմանել պարտադիր պահանջներ;
2-րդ մաս. ՀՀ իրավական ակտերում տնտեսության ճյուղերը դասակարգված չեն ըստ էներգատարության, ինչպես նաեւ օրենսդրությամբ կարգավորված չեն պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր պահանջները;
ե. Նախագծի 6-րդ հոդված. ՀՀ օրեսդրությամբ կարգավորված չեն բարձր էներգասպառում ունեցող սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շրջանառության սահմանափակումները, այդ թվում դրանց փոխարինող էներգաարդյունավետ վտանգավոր արտադրանքի հետագա օգտահանումը ներքին սպառման շուկայում, ինչը հանգեցնում է ավելորդ էներգիայի սպառմանը եւ կարող է հանգեցնել շրջակա միջավայրի վիճակի եւ մարդկանց առողջության վատթարացմանը;
զ. Նախագծի 7-րդ հոդված. Օրենքը չի սահմանում էներգետիկ հաշվեկշիռ կազմելու եւ հրապարակելու պատասխանատու մարմիններին;
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
ա. Նախագծի 1-ին հոդված. տրվում են վերականգնվող էներգետիկ առանձին ռեսուրսների սահմանումները:
բ. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մաս եւ 5-րդ հոդված. առաջարկվում է Օրենքի կարգավորման շրջանակները լրացնել բաշխման գործառույթով;
գ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածներ. նշված դրույթները ներկայացվում են խմբագրված` այլ օրենքներին համապատասխան;
դ. Նախագծի 3-րդ հոդված. 1-ին մաս. առաջարկվում է, որ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնվի նաեւ պարտադիր պահանջների վրա` էներգատար համապատասխան ճյուղերում էներգախնայողությունը եւ էներգաարդյունավետությունը ապահովելու համար:
2-րդ մաս առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տնտեսության ճյուղերը դասակարգել ըստ էներգատարության, որպեսզի հետագայում պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում կիրառվեն էներգախնայողության եւ էներգաարդյունավետության համապատասխան պարտադիր պահանջներ, իսկ այդ պահանջների ծավալները բխելու են էներգատարության կարգերից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում լրացուցիչ կապիտալ ներդրումները կարող են կազմել առավելագույնը 15%, իսկ էներգախնայողության արդյունքը` մինչեւ 50%:
ե. Նախագծի 6-րդ հոդված. առաջարկվում է բարձր էներգասպառում ունեցող սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շրջանառության սահմանափակումները, այդ թվում դրանց փոխարինող էներգաարդյունավետ վտանգավոր արտադրանքի օգտահանումը ներքին սպառման շուկայում սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ;
զ. Նախագծի 7-րդ հոդված. առաջարկվում է Օրենքով սահմանել էներգետիկ հաշվեկշիռ կազմելու եւ հրապարակելու պատասխանատու մարմիններին;
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք եւ նրանց դիրքորոշումը
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին, էներգետիկ բնագավառում ստեղծված անհրաժեշտություններին եւ փաստացի իրավիճակին:
Եզրակացություն
««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Հաշվի առնելով, որ Նախագծի ընդունումը պայմանավորված է էներգետիկ փորձաքննության իրականացման պայմանների կատարելագործման, ինչպես նաեւ Օրենքը էներգետիկ բնագավառում ստեղծված փաստացի իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, ուստի գտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխանեցնելուն, ինչպես նաեւ մի շարք դրույթների հստակեցմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) ուղղված է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին» եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխանեցնելուն:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: