Հոդված 1.
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19‑ի ՀՕ-519 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի 2‑րդ եւ 3-րդ նախադասությունները հանել:
Հոդված 2.
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կա
րգով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված է, որ քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակը հաշվարկվում է զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների եւ կոչումների համար սահմանված դրույքաչափերից եւ դրանց համամասնություններից` ՀՀ կառավարության սահմանած կարգով: ՀՀ կառավարությունն այդ կարգը սահմանել է 2003թ. հուլիսի 3-ին, թիվ 808-Ն որոշմամբ:
Մինչդեռ նույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված է, որ քաղաքացիական ավիացիայի բորտօպերատորների եւ բորտուղեկցորդների կենսաթոշակները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով, ինչպես բոլոր կենսաթոշակառուներինը, այն է` կենսաթոշակի հիմնական եւ ապահովագրական մասերի գումարից` հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Քաղաքացիական ավիացիայի վերը նշված բոլոր աշխատողների ապահովագրական ստաժը հաշվարկվում է միեւնույն կարգով` ըստ թռիչքային ժամերի, իսկ թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական ու թռիչքային անձնակազմի անդամների եւ բորտօպերատորների ու բորտուղեկցորդների կենսաթոշակների հաշվարկման տարբեր կարգերը հանգեցնում են նրան, որ միեւնույն ստաժի առկայության դեպքում բորտօպերատորները եւ բորտուղեկցորդներն ստանում են ավելի բարձր կենսաթոշակ: Միեւնույն ժամանակ թռիչքային անձնակազմի
անդամների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են սահմանված դրույքաչափերի համամասնությունների կոնկրետ գումարներից, այդ իսկ պատճառով 40 տարվա եւ 140 տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց կենսաթոշակների չափերը նույնն են:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է
քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակը նույնպես հաշվարկել (վերահաշվարկել) օրենքով սահմանված կարգով
` հաշվի առնելով կենսաթոշակիհիմնական եւ ապահովագրական մասերի գումարը եւ կենսաթոշակառուիանձնական գործակիցը
:
Առաջարկվող փոփոխությունը կենսաթոշակների հաշվարկման (վերահաշվարկման) միասնական կարգ կսահմանի բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար, այդ թվում` վերը նշվածների :