Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-711-02.02.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահապանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունում «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը,

2) երկրորդ պարբերությունում «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերը,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր մարմին գրանցման կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում, իսկ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետին հաջորդող 5 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվել համապատասխան հարկային մարմին: Հաշվարկ-հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասում`

1) առաջին նախադասությունում «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը,

2) երկրորդ նախադասությունում «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերը,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր մարմին գրանցման կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով, իսկ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվել համապատասխան հարկային մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 13.7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերը,

2) 3-րդ մասում «պատճենները» եւ «տեղեկությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 14-ի «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների էլեկտրոնային հաշվարկ-հաշվետվությունների ներդրման միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 186-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ վճարողները հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնում են բացառապես թղթային եղանակով:

Խնդիրը կայանում է նրանում, որ բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները բացառապես թղթային եղանակով ներկայացնելու պահանջը չի բխում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ընդհանուր տրամաբանությունից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ բնապահանական եւ բնօգտագործման վճար վճարողները համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները կարող են ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բնապահանական եւ բնօգտագործման վճար վճարողներին հնարավորություն ընձեռել համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Եզրակացություն

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                              Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի դրական ազդեցություն` բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ վճարող տնտեսվարող սուբյեկտների կողմից եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները, ինչպես նաեւ ճշտված հաշվարկ-հաշվետվությունները ոչ թե մի քանի մարմինների, այլ նրանցից մեկին ներկայացնելու դեպքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է բնապահանական եւ բնօգտագործման վճար վճարողներին հնարավորություն ընձեռել համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բնապահպանական եւ բնօգտագորշման վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2.Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին   առնչվում է,  սակայն  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ բնապահանական եւ բնօգտագործման վճար վճարողները համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները կարող են ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: