Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-711-02.02.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահապանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունում «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը,

2) երկրորդ պարբերությունում «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերը,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր մարմին գրանցման կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում, իսկ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետին հաջորդող 5 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվել համապատասխան հարկային մարմին: Հաշվարկ-հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասում`

1) առաջին նախադասությունում «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերը,

2) երկրորդ նախադասությունում «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերը,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր մարմին գրանցման կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով, իսկ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվել համապատասխան հարկային մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 13.7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերը,

2) 3-րդ մասում «պատճենները» եւ «տեղեկությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: