Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-712-31.01.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 16-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը.

2) լրացնել 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռքբերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

Հիմնավորում

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում կհետաձգվի Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելու ժամկետը: Օրենքի նշված հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները պարտավոր են, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթավորել բոլոր ապրանքներ ձեռք բերելու գործարքները: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք: Առաջարկվող փոփոխության կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է քննարկվող բնագավառում առկա խնդիրների ուսումասիրման եւ օրենսդրական փոփոխությունների առավել արդյունավետ կիրառման անհրաժեշտությամբ: