Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածը՝
1) 1-ին մասում «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը.
2) լրացնել 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռքբերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա: