Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6561-11.11.2014,02.02.2015-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի «ժբ» կետը «օրենքի» բառից հետո լրացնել «14.2,» բառով:

Հոդված 2. Օրենքը 14.1-ին հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.2-րդ հոդվածով.

«Հոդված 14.2. Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը

1. Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուից գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 25-ապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: