Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «ժբ» կետը «օրենքի» բառից հետո լրացնել «14.2-րդ հոդվածով,» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.2-րդ հոդվածով.
«Հոդված 14.2. Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը
1. Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուից գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 25-ապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: