Armenian ARMSCII Armenian
Կ-755-27.12.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ մասերով.

7. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7108 ծածկագրին պատկանող ապրանքներ (բացի Հայաստանի Հանրապետության ծագման ոսկի պարունակող համաձուլվածքներ եւ խտանյութեր) արտահանելու յուրաքանչյուր մեկ կիլոգրամի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) եւ «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող եւ հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի 200-ապատիկի չափով

8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրից պլատինի ապրանքներ (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պլատին պարունակող համաձուլվածքներ եւ խտանյութեր) արտահանելու յուրաքանչյուր մեկ կիլոգրամի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) եւ «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող եւ հետագայում ներմուծվող ապրանքների
բազային տուրքի 100-ապատիկի չափով

9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրից պալադիումի ապրանքներ (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պալադիում պարունակող համաձուլվածքներ եւ խտանյութեր) արտահանելու յուրաքանչյուր մեկ կիլոգրամի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) եւ «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող եւ հետագայում ներմուծվող ապրանքների
բազային տուրքի 115-ապատիկի չափով

Հոդված 2.

Օրենքի 38-րդ հոդվածի վերջին պարբերությունում «2-6-րդ» թվերը փոխարինել «2-9-րդ» թվերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: