Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործմանեւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ սոցիալական, բնապահպանական եւ այլհետեւանքներից։
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություննե րն են.
տեսակ՝ տվյալ ֆիրմայի տեսականին ներկայացնող տարրերի ամբողջություն, որը, որպես մեկ միասնություն, գործածում է արտադրողը՝ սպառողին հնարավորություն տալով տվյալ արտադրողի արտադրածծխախոտը տարբերակել մյուսներից. (տարբերակել տվյալ արտադրողի ծխախոտային արտադրանքը մյուսներից.)
ծխախոտ՝ ոլորված կամ գլանակաձեւ կառուցվածքով ցանկացած արտադրատեսակ, որը պարունակում է ծխախոտային հումք կամ վերջինիս փոխարինող (բացի սիգարներից ու սիգարիլլաներից) եւ նախատեսված է որոշակի պայմաններում օգտագործելու համար.
նիկոտին՝ ծխախոտի եւ ծխի մեջ պարունակ վո ղ նիկոտինի ալկալոիդներ.
խեժ՝ ծխախոտի այրմանհետեւանքով առաջացած չմշակված բաղադրիչ.
ծխախոտային արտադրատեսակ՝ արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտային արդյունաբերության համար հումք համարվող տերեւից՝ ծխելու, ծամելու կամ հոտ քաշելու համար.
ծխախոտային արդյունաբերություն՝ ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներ, մեծածախ բաշխողներ եւ ներմուծողներ.
ծխախոտի դեմ պայքար՝ մատակարարումների, պահանջարկի եւ վնասի նվազեցման ոլորտում ռազմավարության լայն շրջանակ, որնուղղված է բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների վերացման կամ օգտագործման նվազեցման, ինչպես նաեւ բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության նվազեցմանկամ վերացման միջոցով։
Հոդված 2. Հակածխախոտային ծրագիրը
Հայաստանի Հանրապետությանկառավարությունը մշակում եւ իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակիօգտագործման եւ առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված՝ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր։
Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից,կարող են մշակել եւ իրագործել ծրագրեր։
Հոդված 3.Ծխախոտային արդյունաբերության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովումը
Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը պատճառված վնասիմասին։
Ծխախոտային արդյունաբերություն իրականացնող անձինք պարտավոր են՝
1) ապահովել բնակչության՝ տեղեկատվություն ստանալու ազատության եւ մատչելիության իրավունքը՝այդ բնագավառում.
2) իրազեկել մարդկանց առողջության համար ծխախոտի եւ ծխի բացասական, ինչպես նաեւ տնտեսական եւ բնապահպանական հետեւանքների մասին։
Հոդված 4. Ծխախոտի եւ ծխախոտային արդյունաբերության գովազդը
Ծխախոտի եւ ծխախոտային արդյունաբերության գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
Հոդված 5.Ծխախոտյին արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները
Ծխախոտային արտադրատեսակները ենթակա են պարտադիր հավաստագրման՝ վերջինիս համար նախատեսված սխեմաներով։
Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության եւ դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաեւ այդ բաղադրության եւ արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Արգելվում է ծխախոտի արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտի ծխում նիկոտինի եւ խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը։
Հոդված 6 . Ծխախոտի ստանդարտացումը
Սույն օրենքի պահանջներին բավարարում են համապատասխանության հավաստագրով այն ծխախոտները, որոնք հավաստված են ազգային ստանդարտների ցանկում։
Հոդված 7. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի սահմանափակումները
1. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքը կազմակերպելիս անհրաժեշտ են.
1) խուսափել ծխախոտի արտադրատեսակի կեղծ, մոլորեցնող, բնութագրի, առողջության վրա ծխախոտի ազդեցության, վտանգներիկամ արտազատվող նյութերի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու միջոցով (ներառյալ՝ նկարագրությունը, առեւտրային պիտակը, խորհրդանիշը կամ այլ նշաններ, արտադրատեսակի պակաս վնասակարությունը եւ այլն), նպաստել արտադրատեսակի վաճառքից.
2) արգելել ծխախոտային արտադրատեսակը որպես այլ ապրանքատեսակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահադրդման ձեւ առաջարկելը.
3) չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումներն ու ապրանքային նշանները սպորտային հանդերձանքի եւ գույքի, խաղա լիքների, տիկնիկների, մրցավազքային մեքենաների մանրակերտ մոդելների, տեսաշարային, ձայնային եւ տեսաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա.
4)արգելելծխախոտի բոլոր տեսակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը՝ քարոզչության նպատակով.
5) արգելել ծխախոտի տարածումը, վաճառքը կամ որպես պարգեւատրում (մրցանակ) առաջարկելը, ծխախոտային արտադրատեսակների ցանկացած տեսակի անվանումը կամ ապրանքային նշանը պարունակող ապրանքները (այսինքն՝ կարճաթեւ վերնաշապիկներ, գլխարկներ, սպորտային վերնաշապիկներ, արեւապաշտպանիչ հովարներ, ուսապարկեր, արեւային ակնոցներ, գրենական պիտույքներ), որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում եւ տեսանելի են դիմացինին:
Սույն դրույթը չի սահմանափակում ծխախոտային արտադրատեսակների անվանումների եւ ապրանքային նշանի զետեղումը ծխելու հետ առնչվող այնպիսի պիտույքների վրա, ինչպիսիք են հրահաններն ու մոխրամանները։
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը միջազգային իրադարձությունների, միջոցառումների ժամանակ կամ դրանց մասնակիցների շրջանում։
2. Ծխախոտային արտադրանքի ցանկացած ապրանքատեսակ ներառում է առողջապահությանբնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությ ան լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հաստատած նախազգուշացում` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
Հոդված 8 . Ծխախոտային ապրանքատեսակների իրացման սահմանափակումները
1. Ծխախոտային ապրանքատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց.
2) 18 տարին չլրացած անձանց կողմից.
3) բաց տուփերով կամ հատով.
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է.
5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչականհաստատություններում, սպորտային դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում.
6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.
7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով).
8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ) կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը.
9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին՝ լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը.
10) եթե ապրանքային նշանը կեղծված է կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետությանօրենսդրությանը:
2. Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում դրամարկղերի մոտ կամ դրանց հարակիցտարածքներում՝ տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետեւյալ նախազգուշացումները.
1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում.
2) լիազորված մարմնիզգուշացումները:
3. Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլորանձինք ծխախոտային
արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս իրավունք ունեն 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին չվաճառելուծխախոտային արտադրատեսակները։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։
Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորումը
1. Ծխախոտա յին արտադրատեսակների յուրաքանչյուր փաթեթավորում պարունակում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝
1) խեժի, նիկոտինի պարունակության մասին տեղեկություն, որը պետք է զետեղված լինի ծխախոտի տուփի կողմնային պատերից մեկի վրա.
2) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացումը: Բնակչության առողջության վրա ծխախոտի ներգործության սպառնալիքի նախազգուշացման տեքստը հաստատում է լիազորված մարմնը։
Նախազգուշացում պարունակող գրությունը պետք է զբաղեցնի ոչ պակաս, քան մեծածախ եւ մանրածախ առեւտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջեւի եւ հետեւի պատերիծավալի 30 տոկոսը:
2.Նախազգուշացման տեքստը պետք է`
1) հստակ ու ընթեռնելի լինի.
2) տպված լինի մուգ թանաքով՝ հակադիր ֆոնի վրա.
3) տպված լինի այնպես, որ բացառի այնհեռացնելու հնարավորությունը.
4) տուփի վրա այնպես տեղադրված լինի, որ բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց:
3. Նախազգուշացումը չպետք է`
1) տպագրվի կամ ամրակցվի որեւէ թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.
2) թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով.
3) տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:
Հոդված 10. Ծխախոտային ապրանքատեսակների ոչնչացումը
Ծխախոտային այն բոլոր արտադրատեսակները, որոնք արտադրվել կամ իրացվել են` հակասելով սույն օրենքին կամ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներին, ենթակա են բռնագրավման: Բռնագրավված ծխախոտը ենթակա է ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրսնդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11.Ծխախոտի օգտագործման սահմանափակումները
1. Ծխելն արգելվում է`
1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանակական, դաստիարակչական եւ այլ հաստատություններում.
2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական-սպորտային տարածքներում, կրկեսներում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում եւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված հանգստի եւ ժամանցի վայրերում.
3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում եւ առողջապահական այլ կազմակերպություններում.
4) բոլոր հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.
5) հրդեհավտանգ գոտիներում.
6) քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաեւ օդակ այանները, ավտոբուսի եւ գնացքի կայարանները։
2. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու համար տեսանելի վայրում համապատասխան միջոցներ են ձեռնարկում, ապահովում են ծխելու արգելքի մասին հայտարարություն։
3.Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցառումներ ձեռնարկել աշխատանքային ժամերին փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ (ներառյալ՝ հանգստի եւ ճաշի համար նախատեսված ընդմիջումները), որպեսզի ծխողները չխանգարեն չծխողներին՝ հաշվի առնելով վերջիններիս նախապատվությունը: Այդպիսի միջոցառումները ներառում, բայց չեն սահմանափակվում՝
1) ընդմիջումների ժամանակ հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիների ապահովմամբ.
2) միայն անհատական փակ աշխատանքային տարածքներում ծխելու թույլտվությամբ։
4. Ռեստորաններում, սրճարաններում եւ հանրային սննդի այլ կազմակերպություններումծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ։
Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում
Սույն օրենքով նախատեսված դրույթները խախտող յուրաքանչյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձ ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Սույն օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանսահմանած կարգով, բացառությամբ պետական իշախանության մարմինների, որոնց դեպքում վերահսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպության ղեկավարությունը։
Հոդված 13. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթամասում սահմանված մեծածախ եւ մանրածախ առեւտրում օգտագործվող փաթեթի առջեւի եւ հետեւի պատերին նախազգուշացում պարունակող տեղեկության ծավալի 30%-ի պահանջը ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի մեկից, իսկ մինչ այդ նախազգուշացման ծավալը կազմում է առնվազն 4 %։
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը ուժի մեջ է մտնում սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Հոդված 14 . Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։