Armenian ARMSCII Armenian
Պ-713-17.11.2023,12.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն բաժնով նախատեսված՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով զինծառայող համարվող անձն է կամ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում (այսուհետ՝ զինծառայող):».

2) 5-րդ մասի «ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով զինծառայողից բարձր այն անձը կամ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող անձը» բառերը փոխարինել «այն անձը» բառերով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: