Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-719-11.02.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1. Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների, ինչպես նաեւ առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝  հետեւյալ բովանդակությամբ.

«1.  Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը եւ հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու, նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով, կոմայից, լեթարգիական քնից արթնանալու կամ վեգետատիվ վիճակից դուրս գալու փաստի ուժով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 305-րդ հոդվածում «անվավեր» բառը փոխարինել «վիճահարույց» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 970-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Համալիր թույլտվության պայմանագրի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համալիր թույլտվության պայմանագրի գրանցման կարգը:
 

    Հիմնավորում