Armenian ARMSCII Armenian
Կ-7631-15.01.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժթ) մոլեխաղերի, ինտերնետային մոլեխաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչները,»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «մոլեխաղերի, ինտերնետային մոլեխաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով,

2) 4-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «մոլեխաղերի, ինտերնետային մոլեխաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով:

3) 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «խաղադրույքների» բառից հետո լրացնել «(մասնակցության վճարի)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները» բառերը փոխարինել «մոլեխաղերի, ինտերնետային մոլեխաղերի, վիճակախազերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի եւ շահումով այլ խաղերի կազմակերպիչները» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: