Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150.17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«
Հոդված 150.17. Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերն «Խաղային գործունեության կարգավորման մասին» Օրենքով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
Օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերի արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համա հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար երեք միլիոն դրամի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 165.9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Մոլեխաղերի, ինտերնետ մոլեխաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների պատասխանատու անձանց կողմից Օրենքի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հազարապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 165.12-րդ հոդվածով.
«165.12. Շահումով այլ խաղերի կազմակերպիչների կողմից «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջները խախտելը
1. Շահումով այլ խաղերի կազմակերպիչների կողմից «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված համապատասխանության հավաստման սերտիֆիկատներ չունեցող խաղային արտադրանքներով շահումով այլ խաղերի կազմակերպումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Շահումով այլ խաղերի կազմակերպիչների կողմից «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխանության հավաստման սերտիֆիկատները խաղային արտադրանքների վրա տեսանելի տեղում փակցված չլինելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի 1-ին մասում «41.4,» թվից հետո լրացնել «165.12,» թիվը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից: