Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-724-19.02.2015-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «պետք է ընթանա խաղաղ եւ մարդասիրական մթնոլորտում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում պետք է դիտվի որպես խաղաղ եւ մարդասիրական գործողություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների» բառերը փոխարինել «իրենց, համապատասխանաբար, քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի`

1. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարվում, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն չեղյալ է հայտարարվել: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:».

2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«6. Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների՝ սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը դադարում է, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն դադարում է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 8. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներ եւ փախստականներ

1. Սույն օրենքում ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը՝

1) հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներ ու փախստականներ՝ սույն օրենքի իմաստով ապաստան հայցող կամ փախստական երեխաներ կամ  հաշմանդամություն ունեցող անձինք կամ հղի կանայք կամ միայնակ ծնողներ, ովքեր ունեն անչափահաս երեխաներ կամ ծանր հիվանդությամբ տառապող հիվանդներ կամ հոգեկան խանգարում ունեցող անձինք կամ թրաֆիքինգի կամ խոշտանգումների կամ բռնաբարության կամ բռնության այլ ձեւերի զոհեր.

2) առանց ուղեկցողի երեխա՝ 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ում Հայաստանի Հանրապետությունում չի ուղեկցում նրա մասին հոգ տանող որեւէ չափահաս անձ.

3) ընտանիքից անջատված երեխա՝ 18 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ում Հայաստանի Հանրապետությունում ուղեկցում է չափահաս անձ, սակայն երեխան անջատված է ծնողներից կամ նրա մասին օրենքի կամ սովորույթի հիման վրա հոգ տանողից:

2. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաների եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, սույն օրենքով կամ այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխային եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց լիազոր մարմինը պետք է աջակցի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  տեղավորմանը եւ խնամքի ապահովմանը՝ հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, ազգականների առկայությունը եւ երեխայի շահերից բխող այլ հանգամանքները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրա համար սահմանված բոլոր իրավունքների իրացմանը:

4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված բոլոր պետական մարմինները, որոնք առնչություն ունեն ապաստան հայցող առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխաների, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց կամ փախստականների հարցերի հետ, իրենց իրավասության շրջանակներում պետք է աջակցեն նրանց՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ վիճակը եւ առավելագույնս ելնելով նրանց շահերից:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել «1.1.» մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն դրույթը չի տարածվում այն փախստականի վրա, ով հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կամ ով վերջնական դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար՝ վտանգ է ներկայացնում հասարակության համար»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1.  1-ին մասում «Անձը դադարում է փախստական ճանաչվել» բառերը փոխարինել «Անձի փախստականի կարգավիճակը դադարեցվում է» բառերով»:

2.  5-րդ մասում «ճանաչումը եւ նրան տրամադրված ապաստանը» բառերը փոխարինել «կարգավիճակը» բառով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1. վերնագրում «Փախստական ճանաչելու բացառման» բառերը փոխարինել «Փախստականի կարգավիճակի բացառման» բառերով.

2.  1-ին մասում «Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի ճանաչվում փախստական» բառերը փոխարինել «Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին չի տրամադրվում փախստականի կարգավիճակ» բառերով:

3. 3-րդ մասում «Փախստական ճանաչելու» բառերը փոխարինել «Փախստականի կարգավիճակի բացառման» բառերով:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1. վերնագրում «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով.

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Լիազոր մարմնի կողմից փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարվում, երբ անձին փախստականի կարգավիճակ տրամադրելուց հետո պարզվում է, որ նրան  փախստականի կարգավիճակ չպետք է տրամադրվեր՝ ներառյալ, երբ կարգավիճակի որոշման ընթացակարգի ժամանակ անձի նկատմամբ կիրառելի են եղել բացառման հիմքերը»:

3. 2-րդ մասում «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «(այսուհետ` Ոստիկանություն)» բառերից հետո լրացնել «կամ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում՝ ազատազրկման վայրի վարչակազմին» բառերով, իսկ «ցանկությունը» բառից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Սույն մարմինները նաեւ պարտավոր են տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացնելու հնարավորության մասին այն անձանց, ովքեր հնարավոր է, որ ապաստանի կարիք ունեն»:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14.  Ապաստան հայցողների  կենսաապահովման պայմանները

1. Կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները մինչեւ նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը տեղավորվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում (այսուհետ` Ժամանակավոր տեղավորման կենտրոն), որը այդ նպատակով ստեղծված հատուկ հաստատություն է: Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին տրամադրվում է կենսաապահովման պայմաններ՝ համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի:

2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորվան անհնարի-նության դեպքում` այն ապաստան հայցողներին, ովքեր կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Հայաստանի Հարապետության կառավարության սահ-մանած կարգով:

3. Ապաստան հայցողների կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու համար տրամադրվող դրամական օգնությունը սահմանելիս հաշվի են առնվում այդ անձանց հատուկ կարիքները:

4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 11. Օրենքը 16-րդ հոդվածից հետո լրացնել 16.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 16.1. Անվճար իրավաբանական օգնության իրավունքը

1. Ապաստան հայցողներին եւ փախստականներին տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն՝ համաձայն «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված մարմինները պարտավոր են ապաստանի հայցն ընդունելիս բոլոր ապաստան հայցողներին եւ փախստական-ներին տեղեկացնել անվճար իրավաբանական օգնության իրավունքի մասին»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողները ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորվում են առաջնահերթության կարգով՝ հաշվի առնելով նրանց լավագույն շահերը եւ խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ:»:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասից «հիմնական ընդհանուր» բառերը հանել, իսկ 2-րդ մասում «քաղաքացիներին» բառից առաջ «օտարերկրյա» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով»:

Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ

«4. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ  ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց հայաստանյան հասարա-կությունում ինտեգրումը խթանելու նպատակով սույն օրենքի 33, 34, 38-42-րդ հոդվածներով սահմանված լիազոր մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում պետք է իրականացնեն սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ինտեգրման ծրագրեր:»:

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 10-րդ կետում «Երեխաների պաշտպանության բաժիններ» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ» բառերով.

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ապաստանի շնորհումը սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից պետք է դիտվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, եւ սույն օրենքի կամ ապաստանի եւ փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որեւէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:»:

Հոդված 16. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1.  1-ին մասի 3-րդ կետից հանել «անհրաժեշտության դեպքում» բառերը, իսկ  «հարցով» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու» բառերը.

2.  1-ին մասը լրացնել «8.1)» եւ «8.2)» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1) իրականացնում է ապաստան փախստականի կարգավիճակ ստացած անձանց հասարակության մեջ ինտեգրմանն ուղղված միջոցառումներ (լեզվի եւ մշակութային դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն եւ այլն)».

8.2) ապահովում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների անհրաժեշտ վերապատ-րաստումը: Հասարակակական կազմակերպությունների ընտրության եւ դրանց աշխատողների վերապատրաստման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը`

1) լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստերի քննության հարցում, ինչպես նաեւ տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին:

2) լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա վերջինիս տրամադրում է տեղեկատվություն` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

3) իր նախաձեռնությամբ լիազոր մարմնին կարող է տրամադրել տեղեկատվություն սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1.1. մասով նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման հիմքերի առկայության վերաբերյալ:»:

Հոդված 18. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության հարցում» բառերը փոխարինել «հարցում, ինչպես նաեւ տրամադրում է տեղեկատվություն սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստա-կանի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Ոստիկանությունը կարող է տրամադրել տեղեկա-տվություն սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարման համար հիմքերի, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված չվերադարձելիության սկզբունքի չկիրառման վերաբերյալ:» բառերով:

Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում  «ինքնությունը պարզելու եւ ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացացրած փաստերի քննության հարցում» բառերը փոխարինել «ինքնությունը եւ ծագման երկիրը պարզելու, ինչպես նաեւ իր իրավասության շրջանակում ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած այլ փաստերի պարզաբանման հարցում» բառերով:

Հոդված 20. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «Խնամակալության» բառից հետո լրացնել «եւ հոգաբարձության» բառերը, «Երեխաների պաշտպանության բաժինների» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների» բառերով, 41-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Խնամակալության» բառից հետո լրացնել «եւ հոգաբարձության» բառերը, 1-ին մասում «Երեխաների պաշտպանության բաժինների» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների» բառերով, իսկ «նշանակումը» բառից հետո լրացնել «՝ միջնորդությունը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:» բառերը:

Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «Երեխաների պաշտպանության բաժինների» բառերը փոխարինել «Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների» բառերով:

Հոդված 22. Օրենքի 45-րդ հոդվածի`

1.  1-ին մասում «ճանաչման» բառը փոխարինել «կարգավիճակի» բառով.    2.   1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Փախստականի կարգավիճակի եւ ապաստանի տրամադրման վարչական վարույթը կարող է իրականացվել սույն օրենքով սահմանված ընդհանուր կամ արագացված ընթացակարգերով».

3. Հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից քննարկվում է այն լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամիս ժամկետով.

1) եթե առկա են «Վարչարարության  հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր.

2) եթե լիազոր մարմնում քննության առնվող ապաստան ստանալու մասին դիմումների ծավալից ելնելով՝ հնարավոր չէ 3-ամսյա ժամկետում ապահովել դրանց վերաբերյալ որոշման ընդունումը:

Հոդված 23. Օրենքի 46-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասի 1-ին պարբերությունում «կամ» շաղկապը փոխարինել ստորակետով, իսկ «Ոստիկանությունը» բառից հետո լրացնել «կամ ազատա-զրկման վայրի վարչակազմը» բառերը.

2. 3-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովան-դակությամբ.

«Սահմանապահ զորքերի, Ոստիկանության կամ ազատազրկման վայրի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման եւ այն լիազոր մարմնին փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

3. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ապաստան հայցողը եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ուղեկցող ընտանիքի անդամները վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ մուտքի վավեր թույլտվություն չունենալու դեպքում Սահմանապահ զորքերը կարող են ընդունել պատճառաբանված գրավոր որոշում նրանց «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում մինչեւ 72 ժամ տեւողությամբ պահելու մասին, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Ժամանակավոր տեղավորման կենտրոն: Պատճառաբանաված գրավոր որոշումը տրամադրվում է ապաստան հայցողին իր համար հասկանալի լեզվով: Որոշումը պետք է ներառի այն բողոքարկելու  ընթացակարգերը: Հատուկ կացարանում պահելու պայմանները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ձեւավորված միջազգային չափանիշներին:»:

4. 7-րդ մասը «ՄԱԿ ՓԳՀ-ի» հապավումից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողներին խորհրդատվություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների» բառերով:

 5. 9-րդ մասում «կամ» շաղկապը փոխարինել ստորակետով, «Ոստիկանությունը» բառից հետո լրացնել «լիազոր մարմինը եւ  ազատազրկման վայրի վարչակազմը» բառերը, «իրավունքների» բառից հետո լրացնել «ներառյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի» բառերը, իսկ «ՄԱԿ ՓԳՀ դիմելու մասին» բառերը փոխարինել «ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու հնարավորության մասին» բառերով:

Հոդված 24. Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Լիազոր մարմինը ապաստանի միասնական դիմում ներակայացրած անձի ընտանիքի չափահաս անդամներին տեղեկացնում է ապաստանի միասնական դիմում ներկայացնելու իրավական հետեւանքների եւ անհատական դիմում ներկայացնելու իրենց իրավունքի մասին»:

Հոդված 25. Օրենքի 49-րդ հոդվածի՝

1.  1-ին մասը լրացնել «, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակ ստանալու համար սույն օրենքով սահմանված հիմքերի, ապաստանի դիմումի քննարկման ժամկետների,  ընթացակարգերի, ապաստանի հայցից հրաժարվելու հետեւանքների վերաբերյալ» բառերով:

2.  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ապաստան հայցողը տեղեկացվում է սեփական միջոցներով համապատասխան որակավորում ունեցող թարգմանիչ եւ փաստաբան վարձելու եւ նրանց ներկայությամբ հարցազրույցի մասնակցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն` հարցազրույցի ընթացքում թարգմանչի, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում` նրա նախընտրած սեռի թարգմանչի ծառայությունից անվճար օգտվելու իր իրավունքի մասին: Ապաստան հայցողին հիշեցվում է նաեւ ցանկացած պահի ՄԱԿ ՓԳՀ-ի հետ կապ հաստատելու նրա իրավունքի մասին»:

Հոդված 26. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների երաշխիքները

1. Ապաստանի դիմումի գրանցման պահից սկսած իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր եւ անհրաժեշտ գործողությունները հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտելու հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին:

2. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողներին ապաստանի դիմումի քննարկման ցանկացած փուլում իրավասու մարմինների կողմից տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն ու բավարար ժամանակ ինչպես ընթացակարգին նրանց հասանելիությունը ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, այնպես էլ փախստականի կարգավիճակի հայցը հիմնավորելու համար անհրաժեշտ փաստերի ներկայացման նպատակով:

3. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում լիազոր մարմինը նշանակում է ներկայացուցիչ, ով պարտավոր է պաշտպանության տրամադրման ընթացակարգի ընթացքում պատշաճ կերպով ներկայացնել առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի լավագույն շահերը:

4. Լիազոր մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի ինքնությունը եւ ազգությունը պարզելու համար, ինչպես նաեւ որոնի երեխայի ծնողներին կամ այլ ազգականներին ընտանիքի միավորման նպատակով, եթե այդ որոնումն ու միավորումը բխում են երեխայի շահերից:

5. Եթե սույն Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողներին ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը նպատակահարմար չէ, աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմինը Երեխաների պաշտպանության բաժինների հետ համատեղ նախաձեռնում է երեխաներին տեղավորելու գործընթացը՝ խորհրդակցելով նրանց ներկայացուցչի հետ:

6. Ելնելով երեխաների շահերի պաշտպանությունից՝ ապաստան հայցող երեխային տեղավորելիս լիազոր մարմինը, խորհրդակցելով նրա ներկայացուցչի հետ, ապահովում է մեկ ընտանիքի անդամ հանդիսացող երեխա ապաստան հայցողների համատեղ բնակությունը:

7. Պաշտպանության տրամադրման գործընթացում լիազոր մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողություն, այդ թվում՝ սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված հարցազրույցը, կատարվում է ներկայացուցչի մասնակցությամբ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացվում է ներկայացուցչի նշանակումից հետո երկու շաբաթվա ընթացքում՝ անչափահասի հետ հարցազրույցի անցկացման համար նախատեսված համապատասխան պայմաններում:

8. Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի պաշտպանության տրամադրման գործընթացում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձինք իրենց գործողություններում պետք է ելնեն երեխայի շահերի պաշտպանության սկզբունքից:

9. Եթե առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ ապաստան հայցողը հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետեւանքով ունակ չէ գիտակցել ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը եւ արդյունավետ կերպով ներկայացնել իր ապաստանի հայցը, լիազոր մարմինը համապատասխան մասնագետի եզրակացության հիման վրա ապաստանի տրամադրման գործընթացի ընթացքում, ապաստան հայցողի համաձայնությամբ, նշանակում է ներկայացուցիչ, ով ապաստանի տրամադրման ընթացակարգում պատշաճ կերպով ներկայացնում է ապաստան հայցողի լավագույն շահերը:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով մասնագետի եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ապաստան հայցողի համաձայնությունը:

11. Սույն հոդվածի 4-րդ եւ 9-10-րդ մասերով նախատեսված դեպքերում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների հետ աշխատող պաշտոնատար անձը պետք է տիրապետի նրանց հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին, իսկ եթե հնարավոր չէ ներգրավել այդպիսի պաշտոնատար անձի, ապա պաշտպանության տրամադրման գործընթացում անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին տիրապետող մասնագետի ներգրավումը պարտադիր է:»:

Հոդված 27. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 51.  Հարցազրույցը

1. Անհատական կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միասնական ապաստանի դիմում ներկայացրած յուրաքանչյուր ապաստան հայցող պետք է մասնակցի լիազոր մարմնի անցկացրած հարցազրույցին: Եթե ներկայացվել է ապաստանի միասնական դիմում, ապա ընտանիքի բոլոր չափահաս անդամներն ունեն հարցազրույցի իրավունք: Լիազոր մարմինը կարող է  փախստականի կարգավիճակի տրամադրման դիմումի մասին դրական որոշում կայացնել առանց հարցազրույցի, եթե տվյալ գործում առկա են բավարար տեղեկություններ այդպիսի որոշում կայացնելու համար, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ապաստան հայցողն ի վիճակի չէ կամ չի կարող մասնակցել հարցազրույցին՝ իր կամքից անկախ պատճառներով, որոնք տեւական բնույթի են:

2. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` ապաստան հայցողը ապաստանի դիմումի գրանցման օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, գրավոր ծանուցագրով տեղեկացվում է հարցազրույցի մասին: Այդ մասին նա իրազեկվում է հարցազրույցի անցկացումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ: Ծանուցագիրը ներառում է հարցազրույցի վայրի, ամսաթվի, ժամի եւ հարցազրույցի մասին այլ տեղեկություններ: Ծանուցագրի ստացումը ապաստան հայցողը հաստատում է իր ստորագրությամբ: Ծանուցագրի եւ ստացականի պատճենները պահվում են ապաստան հայցողի անհատական գործում:

3. Ապաստան հայցողի հետ հարցազրույցն անցկացնում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցը(ները), որ (որոնք) կազմում է (են) հարցազրույցի ամբողջական գրավոր արձանագրությունը:  Այն  ընթերցվում է ապաստան հայցողի համար, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանչի օգնությամբ: Ապաստան հայցողը կարող է հայտնել իր կարծիքը վրիպումների կամ թյուրըմբնռումների առնչությամբ, որից հետո նա ստորագրում է արձանագրությունը: Արձանագրությունը կազմում է ապաստան հայցողի անհատական գործի անբաժանելի մասը: Եթե ապաստան հայցողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ստորագրել արձանագրությունը, ապա չստորագրման պատճառները պետք է գրավոր արձանագրվեն եւ կցվեն հարցազրույցի հիմնական արձանագրությանը:

4. Լիազոր մարմինը մինչեւ ապաստան հայցողի հետ հարցազրույց անցկացնելը ապաստան հայցողին տրամադրում է ապաստան հայցողի ծագման երկրի վերաբերյալ իր կողմից ձեռք բերված տեղեկությունները եւ ցանկացած այլ ապացույց:

5.Եթե ապաստան հայցողը չունի հայերենի բավարար իմացություն, ապա պետական լիազոր մարմինը նրան տրամադրում է անվճար թարգմանիչ: Ապաստան հայցողը կարող է նաեւ օգտվել իր միջոցներով վարձված թարգմանչի ծառայություններից:

6. Հարցազրույցի ընթացքում ապաստան հայցողը կարող է ներկայացվել իր փաստաբանի կողմից, որին տրվում է ապաստան հայցողի անձնական գործին եւ նրա վերաբերյալ ցանկացած տեղեկություններին անարգել ծանոթանալու իրավունք: Փաստաբանի ներկայությունը չի սահմանափակում ապաստան հայցողի հարցերին անձամբ պատասխանելու իրավունքը:

7. Ապաստան հայցողի հետ հարցազրույցը վերջինիս ցանկության դեպքում անկացնում է իր նախընտրած սեռի աշխատակիցը, անհրաժեշտության դեպքում՝ իր նախընտրած սեռի թարգմանչի միջոցով:

8. Ապաստան հայցողը ներկայացնում է հետապնդման հիմնավոր երկյուղի կամ մարդու իրավունքների խախտումների համար հիմք համարվող փաստերը եւ տրամադրում է անհրաժեշտ տվյալներ բնակության վայրի, երթուղու, այլ երկրներում հանգրվանելու, այլ երկրներում ապաստանի հայցեր ներկայացնելու հետ կապված, ինչպես նաեւ իր գործի համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն: Ապաստան հայցողին հնարավորություն է ընձեռվում բացատրություններ տալու իր պնդումների եւ առկա փաստերի միջեւ հակասությունների կամ անհամապատասխանությունների կամ պակասող նյութերի վերաբերյալ:

9. Հարցազրույցի ընթացքում ստացված տեղեկությունները, «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, խորհրդապահական են եւ ենթակա չեն հրապարակման: Ապաստան հայցողի հետ հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով: ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը կարող է մասնակցել հարցազրույցին:»:

Հոդված 28. Օրենքի 52-րդ հոդվածը`

1. լրացնել «7.1» մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7.1. Ապաստան հայցողի ընտանիքի անդամների միասնական ապաստանի դիմումի վերաբերյալ ընդունվում է մեկ միասնական որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ միասնական որոշման կայացումը կարող է հանգեցնել ապաստան հայցողի ընտանիքի անդամներից որեւէ մեկի առանձնահատուկ պայմանների բացահայտմանը, ինչը կարող է վտանգել նրա շահերը : Այդ դեպքում ընտանիքի այդ անդամի վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում»:

2.  հոդվածի 3-րդ մասը «առկա տեղեկությունների» բառերից հետո լրացնել «, որոնք պետք է լինեն ստույգ, արդի եւ տարբեր վստահելի աղբյուրներից ձեռք բերված,» բառերով:

Հոդված 29. Օրենքը 52-րդ հոդվածից հետո լրացնել «52.1» հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 52.1. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը

1. Արագացված ընթացակարգով կարող են քննարկվել ապաստանի տրամա-դրման մասին այն հայցերը, որոնք`

1) ակնհայտ անհիմն են.

2) սույն օրենքի 59 հոդվածի համաձայն քննության ընդունված կրկնական հայցեր են:

 2. Ապաստանի հայցը համարվում է ակնհայտ անհիմն, եթե դրանում նշված հիմքերը ակնհայտորեն չեն առնչվում սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված՝ փախստականի սահմանման չափորոշիչներին:

3. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը կարող է կիրառվել ապաստանի տրամադրման ընդհանուր ընթացակարգի շրջանակներում` սկսած այն օրվանից, երբ պարզվում է, որ առկա են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները:

4. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով ընդհանուր ընթացակարգերի համար սահմանված կանոնները:

5. Լիազոր մարմինը համապատասխան որոշում է կայացնում արագացված ընթացակարգը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ ամիս ժամկետով:

6. Սույն հոդվածը չի կիրառվում հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների նկատմամբ:»:

Հոդված 30. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Փախստականի կարգավիճակի դադարեցման եւ չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի վերաբերյալ առկա է սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված` դադարեցման կամ չեղյալ հայտարարելու հիմքերից  որեւէ մեկը, լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցման կամ չեղյալ հայտարարելու գործընթաց:

2. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի նկատմամբ դադարեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերն իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն, ներառյալ` հարցազրույցի իրավունքը եւ լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ կոնվենցիոն ճամփորդական փաստա-թուղթը` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, եւ մինչեւ նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից»:

Հոդված 31. Օրենքի 55-րդ հոդվածի՝

1.1-ին մասի 1-ին կետից «առանց հիմնավոր պատճառի» բառերը հանել, «համաձայն» բառից հետո լրացնել «եւ մեկ ամսվա ընթացքում չի ներկայացնում հարցազրույցին չներկայանալու հիմնավոր պատճառները» բառերը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

2. 4-րդ մասում «կամ» շաղկապը փոխարինել ստորակետով, իսկ «կարճման» բառից հետո լրացնել «եւ վերսկսման» բառը:

Հոդված 32. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում «կամ» շաղկապը փոխարինել «եւ» շաղկապով:

Հոդված 33. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 59.  Ապաստան տրամադրելու դիմումի կրկնակի ներկայացումը

1. Ապաստան տրամադրելու կրկնակի դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Լիազոր մարմինը կրկնակի դիմումը քննության է առնում՝ հետեւյալ պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են նոր հանգամանքներ,

2) ապաստան հայցողի կողմից ներկայացվել են նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել նախկին դիմումի քննության ընթացքում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված պայմանների առկայությունը պարզելու համար լիազոր մարմինը հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած եւ վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում»:

Հոդված 34. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապե-տության հարեւան պետությունների» բառերը փոխարինել «իրենց, համապատաս-խանաբար, քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության պետության» բառերով:

Հոդված 35. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել 3-րդ կետով` հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից»:

Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: